Երևան, 25.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համատեղելիությունը` ըստ աչքերի գույնի (թեստ)

ԼԱՅՖ

Մեծ սե՞ր, թե՞ ակնթարթային կիրք: Պարզվում է, որ աչքերի գույնով կարելի է որոշել, թե որքանո՞վ եք դուք համատեղելի: Ընդրեք ձեր և ձեր զուգընկերոջ աչքերի գույնը, և արդյունքը զարմացնող կլինի:

600x580

1. Շականակագույն- շականակագույն (կրակ-կրակ)

Դուք հեշտ եք հասկանում միմյանց, սակայն երբեմն բարդ է լինում միասին լինելը: Ձեզանից յուրաքանչյուրը հաճախ է վերմակը փորձում քաշել իր կողմը: Մշտապես նախանձում եք մյուսի հաջողությանը: Հաճախ փոխադարձ ինտրիգներ եք նախաձեռնում: Սակայն այդ պարագայում քաջ գիտեք. եթե ձեզանից որևէ մեկի հետ դժբախտություն պատահի, ապա մյուսը օգնության կհասնի: Եվ այդ օգնությունը կլինի անշահախնդիր ու ընդգրկուն: Ձեր հարաբերությունները երկարատև և արդյունավետ կլինեն, եթե դուք ընդհանուր թշնամի ունենաք (ղեկավար, մրցակից ընկերություն, վտանգավոր հարևան և այլն), որի դեմ պայքարում պետք է համախմբել ուժերը: Եթե արժանի հակառակորդ չհայտնվի, ձեր հարաբերությունները կլինեն ընկերական, միմյանց դեմ մանր-մունր դժգոհություններով: Եվ Աստված չանի, որ դուք թշնամիներ դառնաք: Այդ դեպքում զոհ կլինեք երկուսդ էլ, այդ ճակատամարտում հաղթող չի լինի:

2. Շականակագույն-կանաչ (կրակ-ջուր)

Ի սկզբանե դուք պետք է հակառակորդներ լինեիք. կրակը և ջուրը թշնամիներ են: Սակայն, եթե արդեն ընկերացել եք, ապա ձեր միությանը մեծ ապագա է սպասվում: Այն օգտակար է երկուսիդ համար էլ: Կրակը կեռացնի ջուրը, իսկ դա նշանակում է, որ շականակագույն աչքերովն ունակ է կանաչաչին մղել գործողությունների, ստեղծագործելու, պայքարի: Ջուրը մարում է կրակը, ասել է թե` կանաչաչյան դարչնագույն աչքերովին կարող է հետ պահել չմտածված և վտանգավեր քայլերից: Այդ իսկ պատճառով` լսեք միմյանց խորհուրդները: Քանի որ ձեր հարաբերություններում գլխավորը ջուրն է, կրակն այդ մասին չպետք է մոռանա ոչ մի վայրկյան:

3. Շականակագյուն-կապույտ (կրակ-օդ)

Ձեր հարաբերությունների մասին կարելի է ասել. «Իրարից բաժան` տխուր է, միասին` նեղվածք»: Ձեզ հետաքրքիր է միմյանց հետ: Հարմարավետ չէ, բառիս բուն իմաստով` հետաքրքիր: Որովհետև ձեր շփումը մշտապես վիճաբանություն է, հակաճառում, մեղադրանքներ, վիրավորանքների փոխանակում: Այդպիսի փոխհարաբերությունը գրգռում և ոգևորում է ձեզ: Ընդ որում, հրահրողը միշտ շականակագույն աչքերովն է: Չէ՞ որ ձեր հարաբերություններում առաջնորդը կրակն է: Ավելին, կապույտաչյան ոչ էլ ձգտում է առաջնորդության: Եթե շականակայուն աչքերովի հետ նրան լավ չլինի, պարզապես կգնա մեկ ուրշի մոտ: Դավաճանությունը օդի մոտ որևէ բարոյական մտատանջություններ չի առաջացնում: Այդ պատճառով ձեր միությունը երկար կլինի, եթե շականակագույնը հավերժ բանավեճի մեջ, այնուամենայնիվ, խնայի կապույտաչյային և չանցնի վտանգավոր սահմանը:

4. Շականակագույն-մոխրագույն (կրակ-հող)

Ճիշտ կլինի ասել, որ ձեր հարաբերություններում դուք տարածություն եք պահպանում: Երբեք միմյանց հանդեպ չեք բացի ձեր նվիրական գաղտնիքները և մոտ ընկերներ չեք դառնա: Սակայն ուժեղ եք նրանով, որ մեկդ մյուսին կարող եք ծառայություններ մատուցել: Դուք փոխադարձաբար օգտակար եք աշխատանքի մեջ: Կրակը գործի կամ խնդրի լուծմանն անցնելով, կարող է հենվել հողի ուժի, իմասնության, ինքնավստահության վրա: Իսկ հողը, կրակի հետ շփվելով, նրանից կարող է փոխառել խիզախություն և շարժունակություն: Այդ իսկ պատճառով ձեր` իրար տված խորհուրդները բացառապես արդյունավետ են: Այնպես որ աշխատեք ավելի մոտ լինել, փոխադարձ հարգանքն այն է, ինչը կօգնի ձեր միությունը երկար պահպանելուն: Չէ՞ որ ձերը հավասարների հարաբերություն է, իսկ ձեր զույգի մեջ չկա և չպետք է առաջնորդ լինի:

5. Կանաչ-կանաչ (ջուր-ջուր)

Ձեր հրաբերությունները հիմնված են փոխադարձ աջակցության վրա: Դուք միմյանց համար հոգեթերապևտի դեր եք կատարում: Եթե ձեզանից մեկն ու մեկն իրեն վատ է զգում, ապա հանգիստ կարող է արտասվել գլուխը մյուսի ուսին դնելով: Երբ երկուսվ եք, ապա ձեզ համար չկան խոսակցության փակ թեմաներ, կարող եք անկեղծ ու բաց լինել մինչև վերջ, քանի որ միշտ փոխըմբռնում կգտանեք առանց քննարկելու: Սակայն երկար ժամանակ միասին լինելը ձեզ համար վնասակար է: Դա կարող է նաև հանգեցնել զգացմունքների բթացման. երբ ջուրը մնում է առանց շարժման, փառակալում է:

Ձեր հարաբերությունները կարող է սպանել նաև խանդը: Եթե դուք սկսեք երրորդի պատճառով լրջորեն խանդել, ապա դա կարող է ավարտվել այնպիսի պատերազմով, որտեղ օգտագործվող զենքերի վրա արգելքներ չեն լինում: Գործածության մեջ կդրվեն և բամբասանքը, և հանիրավի մեղադրանքները, և ֆիզիկական բռնությունները: Վեր կանգնեք խանդից, մի փորձեք հաշվեհարդար տեսնել մեկդ մյուսից, և այդ դեպքում ձեր բարեկամությունն անսահման կձգվի:

6. Կանաչ-կապույտ (ջուր-օդ)

Ձեր հարաբերություններն ընկերական համարել չի կարելի: Դրանք փոխադարձ ակտիվացման հարաբերություններ են: Օդը, դառնալով քամի, կարող է փոթորկել ջուրը, փրփրացնել այն, ալիքներ առաջացնել: Դա նշանակում է, որ կապուտաչյան կարող է կանաչ աչքերովին ներշնչել վճռական քայլեր կատարելու, խնդիրների նոր լուծումներ որոնելու, դիպի նոր հորիզոններ ուղղորդվելու: Եվ ջուրը կյանքում շատ բանի կհասնի, եթե ականջալուր լինի քամու կանչին: Քամին էլ իր հերթին շատ բան կստանա այդ շփումից. հեղինակություն, հասարակական լավ դիրք, ինքնագնահատականի աճ:

Այդուհանդերձ ձեր համագործակցությունը մշտական չպետք է լինի. չէ՞ որ ալիքները կոտրում են քամուն: Այդ իսկ պատճառով, որպեսզի պահպանվի ձեր միությունը, որում չկա առաջնորդ, հանդիպեք հազվադեպ, սակայն առավելագուն փոխադարձ օգտակարությամբ:

7. Կանաչ-մոխտագույն (Ջուր-հող)

Ձեր միությունը բացառապես արգասաբեր է, սակայն մեկ պայմանով. եթե որպես առաջնորդ հանդես է գալիս մոխրագույն աչքերովը: Նա չպետք է ջրին թույլ տա դուրս գալ իր ափերից: Եթե ջուրը ստանձնի հողի ղեկավար և առաջնորդող դերը, ապա շատ բանի կհասնի կյանքում, կարիերայում, ստեղծագործական աշխատանքում և սիրո մեջ: Չէ՞ որ մոխրագույն աչքերովը պատրաստ է ամենայնս աջակցել կանաչաչյային` թե խորհուրդներով, թե ֆինանսապես, թե ֆիզիկական ուժով: Փոխարենը ջուրը հողին կարող է ապահովել հեգեկան հարմարավետություն` դառնալով մխիթարող, իսկ եթե հարկն է` բուժող: Եթե ջուրը կրքոտ լինի, չընդունի հողի առաջատարությունը, ջրհեղեղ կսարքի, և երկուսի համար էլ վատ կլինի: Կանաչ աչքերովը, ազատություն ստանալով, չի կարող դրանից օգտվել և կխրվի բազմաթիվ խնդիրների մեջ: Իսկ մոխրագույն աչքերովը կկորցնի հոգեկան հանգստությունը և կչորացնի իր հոգին: Հիշեք այդ և հոգ տարեք ձեր հարաբերությունների մասին:

8. Կապուտ-կապուտ (օդ-օդ)

Ձեզ շատ հեշտ է միմյանց հետ. այդպես թեթև կարող է լինել միայն օդը: Երբ դուք փոխայցելություններ եք ունենում, ապա ընկերոջ տուն ուրախություն և տոնական անհոգս մթնոլորտ եք տանում: Հեշտորեն մեկմեկու բուժում եք տխրությունից, ձանձրույթից, վշտից: Սակայն ձեզ կարող է միավորել ոչ միայն ընդանեկան հանգիստը: Ձեր հարաբերություններն ավելի կսերտանան, եթե հայտնվի ընդհանուր վեհ նպատակ կամ սեր: Կամ, եթե ձեզ միավորի ընդհանուր արկածախնդրությունը: Իսկ, ահա, համատեղ, քրտնաջան աշխատանքը դժվար թե ձեզ հաճույք պատճառի: Եթե երբևէ որոշեք բաժանվել, ապա դա կանեք առանց ցավացնելու, չեք նեղանա և քեն չեք պահի: Կմնաք պարզապես քնքույշ մտերիմներ: Այդ իսկ պարճառով, ամեն դեպքում, ձեր հարաբերություններում եղեք լավատես:

9. Կապուտ-մոխրգույն (օդ-հող)

Դուք շատ տարբեր մարդիկ եք: Շատ քիչ ընդհանուր բան ունեք: Սակայն, եթե արդեն միասին եք, ապա ձեր միությունը, ամենայն հավանականությամբ, հետաքրքրասիրությամբ է պայմանավորված: Ընդ որում հետաքրքրքսիրություն գլխավորապես դրսևորում է մոխրագույն աչքերովը: Չէ՞ որ հողը շատ դժվար է հասկանում օդի շարժունակությունը: Սակայն միաժամանակ նրա համար նախանձելի է և նա կցանկանար գոնե երբեմն լինել այդպես անհոգս, տարված, ռոմանտիկ: Ձեր հարաբերություններում մոխրագույն աչքերովը, քննադատելով կապուտաչյային, հիանում է նրանով: Իսկ կապուտաչյան թույլ է տալիս դա անել: Չէ՞ որ այս զույգում նա է առաջնորդը: Դրա համար ձեր հարաբերությունները կախված են նրանից, թե որքան ժամանակ օդին հետաքրքիր կլինի հողի ուշադրությունը: Եթե մոխրագույն աչքերովը փորձի առաջնորդ դառնալ և կապուտաչյային սկսի պարտադրել իր աշխարհայացքը, վերջինս պարզապես կհեռանա, բացարձակ չտխրելով հարաբերությունների ընդհատման համար:

10. Մոխրագույն-մոխրագույն (հող-հող)

Ձեր հարաբերությունները երկու եզների միություն է` միևնույն լծին կապված: Դրանցում չկան ռոմանտիկա և քնքշություն: Այնտեղ միայն օգտակարությունն է ու շահեկանությունը: Նաև` փոխադարձ խորին հարգանքը: Միասին կարող եք սարեր շուռ տալ: Սակայն ձեզ վտանգ է սպասվում: Որպեսզի հողը վարեն եզները պետք է լուծը հավասար ուժով քաշեն: Եթե ձեզանից մեկը սկսի թերանալ, խուսափել իր պարտականություններից, ապա հակամարտությունն անխուսափելի է: Ճիշտ է, այն շուտափույթ բաժանման չի հանգեցնի: Բաժանումը կլինի երկարատև և տանջալի: Իսկ բաժանվելով` երկուսդ էլ մշտապես զղջալու եք դրա համար: Այդ իսկ պատճառով մի հիասթափեցրեք մեկմեկու և ձեր խնդիրները մի գցեք ընկերոջ ուսերին: Եվ այդ դեպքում ձեր ընկերությունը, գրեթե, հավերժ կլինի:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Ինչպես կսկսվի ամռան եղանակըՄայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԴատարանը կալանավորել է «Mercedes G» ավտոմեքենայում հայտնաբերված հղի կնոջ մարմինը տեղափոխող ամուսնուն Եվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Մեդվեդև Հայտնի են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 29 մասնակիցները Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ Ծառուկյան27-ամյա կինը պնդում է, որ սուրճի պատճառով երեխան uևամnրթ է ծնվելՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Մեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ ԾառուկյանԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի «Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Ոսկու հանքի փլատակների տակ 28 մարդ է մնացելԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱպարան-Քուչակ հատվածում բախվել են «Nissan Teana»-ն և «Volkswagen»-ը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կա զnh Անվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh Պարտության խորհրդանիշները «հաղթական զորահանդես» են կազմակերպում՝ այն տարբերությամբ, որ ոչ թե ՀՀ-ի կnրծանումը ցանկացող թշնшմիներին են հաղթել, այլ փորձում են սեփական ժողովրդին հաղթել․ Աբրահամյան Վտանգավոր վիրուսի տարածումը հնարավոր չէր կանգնեցնելԽաղաղության աղոթք Վայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներ Եվրամիությունը հավանություն է տվել Wegovy-ի դեղահաբային տարբերակին՝ ճարպակալումը բուժելու համարԵղեք համարձակ պահապանը հոգևոր և ազգային մեր արժեքների ու սրբությունների. Վեհափառը՝ նորընծա եպիսկոպոսներինՈւկրաինան նշել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետներըՀաստատ տեղափոխվելու ենք Երևանից. Էվելինա ՍտեփանյանԻրանի զինված ուժերի հզորությունն ու հեղինակությունը հակառակորդին ծնկի են բերել. Գեներալ-մայոր ՋահանշահիՄակրոնը Լուկաշենկոյին նախազգուշացրել է չմիջամտել Ուկրաինայի պատերազմին. AFPԱնգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը «Ford»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում«Բորուսիան» վերհիշել է Մխիթարյանի գեղեցիկ գոլըՆեթանյահուն հրապարակել է ԱԲ-ի օգնությամբ ստեղծված իր և Թրամփի պատկերը՝ Իրանի մասին գրությամբՉիկագոյում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հինգ ոստիկանիԻրանի գերագույն առաջնորդը և Ազգային անվտանգության խորհուրդը դեռ չեն հաստատել ԱՄՆ-ի հետ համաձայնագրի նախագիծը. The GuardianԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՈղբերգական ավտովթար 1,5 տարեկան տղա երեխա է մահացելԳերմանիայի կանցլերը Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարվածն «անխոհեմ էսկալացիա» է անվանելԲահրեյնի դատարանը Իրանի ԻՀՊԿ-ի հետ կապերի մեջ մեղադրվող 9 անձի դատապարտել է ցմահ բանտարկության