Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Առավոտ». Անվանափոխության մոգական ուժը. Փաստորեն ներդրումներ չեն արվում, որովհետեւ անունն էր սխալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Պատահական չէ, որ ծնողները սովորաբար բծախնդիր են իրենց զավակների անունների ընտրության հարցում՝ կա այնպիսի համոզմունք, որ անունը կանխորոշում է մարդու ճակատագիրը: Հենց այդ պատճառով են ծնողներն իրենց աղջիկների անունները դնում Գեղեցիկ, Ոսկի կամ Յուղաբեր: Հավանաբար, այդ տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ կառավարությունը՝ վերանվանելով որոշ նախարարություններ:

Ոչ թե պարզապես Էներգետիկայի եւ բնական պաշարների, այլ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն: Զգո՞ւմ եք տարբերությունը: Որովհետեւ էներգետիկայի տակ կարող ենք հասկանալ զանազան տարաշխարհիկ բաներ, օրինակ՝ հոգեկան էներգիան կամ, չգիտեմ, էզոթերիկ էներգիան: Իսկ որ ասում ես՝ «էներգետիկ ենթակառուցվածքներ», միանգամից հասկանում ես, որ խոսքը լույսի-գազի մասին է:

Ոչ թե էկոնոմիկայի (այսինքն՝ տնտեսության), այլ ներդրումներ եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն: Ինչո՞ւ Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ չեն արվում, կամ ինչո՞ւ կառավարությունը չի աջակցում ձեռնարկատիրությանը։ Բնականաբար, այն պատճառով, որ նախարարությունն էր սխալ կոչվում։ Հիմա, երբ այդ գերատեսչությունը ստանա իր ճիշտ, այսպես ասած ՝ «աուտենտիկ» անունը, մենք ներդրումների եւ ձեռնարկատիրության հետ կապված խնդիրներ չենք ունենա։

Քաղաքաշինության նախարարությանը կոմիտեի կարգավիճակ տալը նույնպես ողջունելի է։ Մայրաքաղաքն արդեն բավականաչափ շինված է (հատկապես ակտիվ էր այդ գործընթացը 2000-ակաների սկզբին) եւ այլեւս շինելու բան առանձնապես չի մնացել։ Հիմա պետք է պահպանել մշակութային արժեքները, հաշվի առնելով, որ մեր ճարտարապետները հատուկ հարգանք ունեն «սարայների» նկատմամբ, այդ արժեքների պահպանումը նրանց հանձնելը միանգամայն  արդարացված է։

 Քաղավիացիան կմիանա տրանսպորտին եւ կապին, եւ դա նույնպես տրամաբանական է, որովհետեւ ինքնաթիռը տրանսպորտ է, որը կապ է ապահովում աշխարհի տարբեր կետերի միջեւ։ Քաղավիացիայի՝ այդ նախարարության կազմում հայտնվելուց հետո մենք, հուսով եմ, ստիպված չենք լինի գիշերը 6 ժամ քշել դեպի Թբիլիսիի օդանավակայան ՝ այն պատճառով, որ Երեւանից եւ Թբիլիսիից թռիչքների տոմսերի գնի տարբերությանը լիովին փոխհատուցում է 6 ժամ քշելու անհարմարությունն ու ծախսը։

Ջրային տնտեսությանը գյուղնախարարությունից էներգետիկային տալն այնքան էլ հասկանալի չէ։ Ինչո՞ւ իմ այգու ոռոգման ջրով պետք է զբաղվի էներգետիկան կամ, ավելի ճիշտ, դրա ենթակառուցվածքները։ Հավանաբար, նկատի է առնվում, որ ինձ ջուր է հասցվում պոմպերով, որոնք աշխատում  են  էլեկտրականությամբ։

...Եթե ժամանակին ավարտեի ոչ թե կոնսերվատորիան, այլ երաժշտական ակադեմիան կամ երաժշտական համալսարանը, ապա շատ ավելի խորը գիտելիքներ կստանայի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան