Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Facebook-ում աշխատանքի անցնելու հարցազրույցի ամենաբարդ հարցերը

ԼԱՅՖ
 Հաճախ «Facebook»-ն անվանում են ՏՏ ոլորտի լավագույն աշխատատուներից մեկը։ Ֆեյսբուքի ավագ աշխատակիցը 25 հազար դոլարով ավելի շատ է վարձատրվում, քան սովորական ամերիկացին։ Ինչևէ, աշխատանքը ստանալու համար նախ ստիպված ես որոշ բարդ առաջադրանքներ լուծել։

Ստորև առանձնացրել ենք բարդ հարցերի օրինակներ, որոնք տրվում են «Facebook» ընկերությունում աշխատանքի անցնելու համար հարցազրույցի ժամանակ։ 

Եթե ծրագրավորողի կամ մարկետոլոգի աշխատանք եք փնտրում, ապա կարող եք փորձել Ձեր ուժերը։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Շենքն ունի 100 հարկ։ Դուք ունեք երկու միանման ձու։ Ձեզ անհրաժեշտ է գտնել այնպիսի հարկ, որից ընկնելու դեպքում (և դրանից բարձր յուրաքանչյուր այլ հարկից) ձուն կկոտրվի։

Առաջադրանք արտադրանքի դիզայների պաշտոնի համար։ Ինչպե՞ս կվերանախագծեիք բանկոմատները։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Ծննդյան շնորհավորանքներին նվիրված օրական քանի՞ գրառում է հայտնվում Facebook-ում։

Առաջադրանք առցանց վաճառքի մասնագետի պաշտոնի համար։ Որքա՞ն գումար կվերցնեիք Սիեթլում բոլոր պատուհանների լվացման համար։

Առաջադրանք գործընկերների հետ ինտեգրման տեխնոլոգի պաշտոնի համար։ Ի՞նչ կանեիք ընկերությունում Ձեր առաջին աշխատանքային օրը։

Առաջադրանք տեխնիկական նախագծի մենեջերի պաշտոնի համար։Նկարագրեք, թե ինչպես է աշխատում կայքը։ (Սա ամբողջական հարցն է՝ առանց համատեքստի)։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Դուք ունեք երկու լամպ և 100 հարկանի շենք։ Անհրաժեշտ է հասկանալ, թե որ հարկից ընկնելու դեպքում լամպը կջարդվի հնարավորինս պակաս թվով նետումներից։

Առաջադրանք ռիսկերի գնահատման մասնագետի պաշտոնի համար։ Քանի՞ փոշեկուլ կա ԱՄՆ-ում։

Առաջադրանք օպերացիոն ինժեների պաշտոնի համար։ Դուք միացված եք անլար ցանցին և չունեք ադմինիստրատորի արտոնությունները։ Ի՞նչ միջոցների կդիմեք, այդ թվում ոչ էթիկական, հոսքային տեսանյութերի ալիքը խցանող մարդկանց կանգնեցնելու համար։

Առաջադրանք օգտատերերի վարքագծի գնահատման մասնագետի պաշտոնի համար։ Ի՞նչ է անհրաժեշտ անել, երբ օգտատերերը սկսեն կրկնակի քիչ թվով լուսանկարներ ներբեռնել։

Առաջադրանք ինտերնետ-մարկետինգի ոլորտի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ձեզ ռուս ավազակ է առևանգել։ Նա վեց փամփուշտանի փամփշտակալի մեջ միմյանց հետևից երկու փամփուշտ է դնում, պտտում այն, Ձեր գլխին պահում ատրճանակն ու սեղմում ձգանը։ «Բա՜խ», սակայն Դուք դեռ ողջ եք։ Եվ նա Ձեզ հարցնում է՝ պտտի՞ «թմբուկը» նոր կրակոցից առաջ, թե՞ միանգամից սեղմի ձգանը։ Որքա՞ն է Ձեր մահվան հավանականությունն այս երկու հնարավոր տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում։

Առաջադրանք արտադրանքի դիզայների համար։ Արդյոք անհրաժե՞շտ է Facebook-ում նոր հնարավորություններ ավելացնել, թե՞ ավելի արդյունավետ է կողմնակի հավելվածների վրա հենվելը։

Առաջադրանք մեդիա-մասնագետի պաշտոնի համար։ Ինչի՞ համար եք ամենաքիչը հպարտանում Ձեր ռեզյումեում։

Առաջադրանք արտադրանքի վերլուծության մասնագետի համար։ Ի՞նչ կանեիք, եթե Facebook-ի կողմից հավաքված ամբողջ տվյալները հայտնվեին Ձեր տնօրինման տակ։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Հոդված գրեք Facebook ընկերության արժեքի գնահատման մասին։ Նկարագրեք նաև վերջին 20 տարիների ամենակարևոր տեխնիկական ձեռքբերումները։

Առաջադրանք գովազդային ռիսկերի գնահատման կրտսեր մասնագետի պաշտոնի համար։ Դուք ունեք կրեդիտային 100 քարտերի համարներ (և այլ տվյալներ)։ Ի՞նչ կանեիք, որ 24 ժամվա ընթացքում հնարավորինս մեծ քանակով գումար ստանայիք՝ օգտագործելով միայն ինտերնետային փոխանցումները (հարցին հաջորդել են մի շարք այլ հարցեր քարտերի հետ կապված խարդախությունները կանխելու միջոցների մասին)։

Առաջադրանք ինժեներ-ծրագրավորողի պաշտոնի համար։ Դուք տներ եք կողոպտում ինչ-որ փողոցում։ Յուրաքանչյուր տանը որոշակի չափով կանխիկ գումար կա։ Դուք պետք է մաքսիմալացնեք ստացված գումարը։ Կա սահմանափակում. եթե Դուք կողոպտել եք մի տունը, չեք կարող գողություն անել դրա հարևան տնից։

Առաջադրանք օգտատերերի ինտերֆեյսի նախագծման ճարտարագետի պաշտոնի համար։ 8-ժամյա թեստ, որի ժամանակ անհրաժեշտ էր նոր ալգորիթմ ստեղծել, օգտագործվել է CSS/HTML/JS ծրագրավորում, և սխալվելու բազմաթիվ հնարավորություններ են եղել։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ինչպե՞ս եք տարբերում կեղծ հաշիվն իրականից։ Նկարագրեք գործընթացը։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք Facebook-ը պետք է աշխատի Չինաստանում։

Առաջադրանք տվյալների մշակման ու վերլուծության մասնագետի պաշտոնի համար։ Դուք պետք է Սիեթլ մեկնեք։ Անհրաժեշտ է հասկանալ՝ պե՞տք է վերցնել անձրևանոց, թե՞ ոչ։ Դուք ընտրում եք այնտեղ ապրող 3 ընկերների և յուրաքանչյուրին հարցնում եք՝ արդյոք հիմա անձրև գալի՞ս է, թե՞ ոչ։ Ձեր ընկեները 2/3 հավանականությամբ անկեղծ են պատասխանում, և 1/3 հավանականությամբ՝ ստում։ Բոլոր երեք ընկերներն ասում են, որ անձրև է գալիս։ Որքա՞ն է հավանականությունը, որ այդ պահին Սիեթլում իսկապես անձրև է գալիս։

Առաջադրանք մենեջերի պաշտոնի համար։ Որքա՞ն գումար է ծախսվում համացանցի վրա։

Առաջադրանք օգտատերերի հետ աշխատանքի վերլուծաբանի պաշտոնի համար։ Եթե Դուք կարողանայիք կենդանի դառնալ, ի՞նչ կենդանի կլինեիք և ինչո՞ւ։

Աղբյուրը` blognews.am                            

Հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր Կամենդատյան