Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հալալ ա…

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գաղտնիք չէ, որ ցանկացած խոշոր ձեռքբերման հիմքում նախևառաջ ընկած է հսկայական աշխատանք, որ իրականցնում են ոչ միայն անձամբ նրանք, ովքեր կարողացել են կոնկրետ հաջողությունների հասնել, այլև, որ խիստ կարևոր է, նրանք, ովքեր սատարել, ուղղորդել ու նեցուկ են կանգնել համապատասխան մարդկանց այդ հաղթանակներն ու ձեռբերումներն ի կատար ածելու ճանապարհին:

Հայաստանի օլիմպիական կոմիտեն՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, որ, յուր անձով իսկ վաղուց վերածվել է հայկական սպորտի բացառիկ վերածննդի կատարյալ խորհրդանիշի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպած մեծարման ու պարգևատրման երեկոյին՝ նվիրված Ռիոյի Օլիմիպիական խաղերում իրենց փայլուն դրսևորած մեր մարզիկներին ու նրանց մարզիչներին, իսկական անակնկալ էր պատրաստել ոչ միայն մեր հերոս մարզիկների, այլև ողջ հանրության համար՝ մեկընդմիշտ ապացուցելով, որ Հայաստանի ունեցած սահմանափակ հնարավորություններն ամենևին էլ արգելք չեն կարող դառնալ հայրենիքի արժանավոր զավակներին մեծարելու, բացառիկ մասշտաբների հասնող պարգևներ շնորհելու ու ըստ արժանվույնս գնահատելու ճանապարհին. ընդամենը համապատասխան կամք է պետք:

Իսկ այն, որ պարգևներն, իրապես, տիտանական մասշտաբների են, կասկածների տեղիք չի տալիս.նախ, հարկ է նշել, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Ռիոյի օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ըմբիշ Արթուր Ալեքսանյանի, ինչպես նաև արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի, որն, ինչպես հայտնի է, աղաղակող անարդարության զոհ էր դարձել Օլիմպիական խաղերում ու միայն այդ պատճառով զրկվել ոսկե մեդալից, իսկական անակնկալ էր պատրաստել՝ անակնկալ՝  տիտանական մասշտաբների. թե՛ Արթուրը, թե՛ Միհրանը պարգևատրվեցին մոտ 1 միլիոն դոլար արժողությամբ 300 քմ տարածք ունեցող շքեղ բնակարաններով՝ Երևանի սրտում գտնվող էլիտար շենքում:

Ծառուկյանը նաև պարգևներ հանձնեց մեր մյուս օլիմպիական մեդալակիրներին՝ Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին: Մինասյանը, բացի այն, որ Սիմոն Մարտիրոսյանի հետ միասին արժանացավ 30 մլն դրամ պարգևավճարի, պարգևատրվեց նաև չորս սենյականոց բնակարանով՝ Գյումրիում: Ծառուկյանը հաճելի անակնկալի բերեց նաև ծանրամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին, ով պարգևատրվեց չորս սենյականոց բնակարանով՝ Երևանում:

Պետք է նշել, որ ձեռնունայն չմնացին նաև մեր մյուս մարզիչները. հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանին տրվեց 10-ական մլն դրամ, ծանրամարտի հավաքականի 2-րդ մարզիչ Վիգեն Խաչատրյանին, մարզիչներ Աշոտ և Հակոբ Փիլոսյաններին՝ 5-ական մլն դրամ:

Արդարև, մեր իրականության մեծագույն հայ բարերարներից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի՝ հայկական սպորտի զարգացման մեջ ունեցած ներդրումն անզուգական է, անհամեմատելի: Ծառուկյանը բազմիցս է ապացուցել՝ հանուն սեփական երկրի պատիվն աշխարհով մեկ բարձր պահելու, հանուն մեր ժողովրդի արժանի զավակներին արժանին մատուցելու՝ ոչնչի առաջ կանգ չի առնում՝ անելով հնարավորն ու անհնարինը՝ արդյունքի հասնելու համար՝ չխնայելով ոչինչ, չխնայելով որևիցե նյութական միջոց. ի դեպ, իր անօրինակ նեդրումների համար երեկոյի ընթացքում Ծառուկյանը պետության կողմից պարգևատրվեց պատվո նշանով՝ մի պարգև, որն, անկասկած, Ծառուկյանը վաստակել է իր քրտնաջան աշխատանքով ու նվիրվածությամբ:

Հալալ ա…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Բեռնատար գնացքների բախման հետևանքով մեկ մարդ է զnhվել. Մյունխեն Թրամփը կրկին հիշել է Իտալիայի վարչապետի մասին. Մելոնին «կրկին ու կրկին» խնդրել է ինձ հետ լուսանկարվել Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Իրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացում Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բախվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բախվել «Renault»-ին Զապորոժիեի ԱԷԿ-ում կրկին անջատվել է արտաքին էլեկտրամատակարարումը. ՄԱԳԱՏԷ «Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններով Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար են Ծառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Զլատան Իբրահիմովիչը նշել ԱԱ-2026-ի թաքնված ֆավորիտներից մեկին ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լիբանանում շարունակվում են մարտերը 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Թեհրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի Կրասնոդարում 2 երիտասարդ դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց վրա․ մեկ կին մահացել է, կան վիրավորներ Աhաբեկչական հարձակում Պակիստանում, զոhվել է 7 մարդ Սիսվանում հնչել են կրակnցներ, վիրավորներ կան, հայտնաբերվել են տարբեր զենքերի պարկուճներ, մեքենաԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոն Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր ԿամենդատյանԿիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան «Ես իմ մտքում էի ստեղծել այդ մարդուն». Օլյա Հակոբյանն առաջին անգամ անկեղծացել է Աբելից բաժանվելու պատճառների մասին Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ Թունավորում՝ լապշաներից. զգուշացումՆախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՇուրջ 200 մլն դրամ է հատկացվել Երևանում Վարդավառ տոնելու համարԿան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Երևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներ Իրանի հետ պшտերազմի շարունակությունը կարող է համաշխարհային տնտեսական ճգնաժամ առաջացնել․ Թրամփ Քլորից 25 մարդ է թունավորվելՈսկու գինն աճել է 1.27%-ով Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Դիլիջանում այրվել է ավտոմեքենա Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ