Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես վերադարձնել սիրելիի վստահությունը

ԼԱՅՖ

Ի՞նչ անել եթե սիրելիի վստահությունը կորել է: Ինչպե՞ս շարունակել ապրել: Արժե՞ արդյոք շարունակել հարաբերությունները մի մարդու հետ, ում չես վստահում: Ինչպե՞ս պետք է վարվի նա, ում մեղքով տեղի է ունեցել վստահության կորուստը: Մենք կփորձենք օգնել Ձեզ գլուխ հանել այս բարդ իրավիճակից:

Մարդու զգացմունքներն անշոշափելի մի բան են, դրանք չի կարելի չափել, նվիրել, վաճառել: Երբ մարդկանց միջև հարաբերություններում առկա են վստահությունն ու ընբռնումը, նրանց զգացմունքներն ունեն հուզականորեն դրական տրամադրվածություն, նման հոգեվիճակը ստեղծագործելու, կյանքը վայելելու, արարելու, կյանքի ամեն մի պահից հաճույք ստանալու ունակության հիմքն է: Իսկ երբ վստահությունը կորում է, կարծես մի փոքրիկ որդ է բույն դնում հոգում և սկսում կրծել մարդուն ներսից՝ ազդելով շրջապատող աշխարհի հետ նրա հարաբերությունների վրա: Անգամ եթե վստահությունն ընդհատվել է միայն երկու հոգու միջև, այն իր ազդեցությունն է թողնում մարդու կյանքի բոլոր ասպեկտների վրա: Վստահության հիմքում ընկած է հավատը. հավատը նրա, որ մյուս մարդու արարքները ճիշտ են, որ իր քայլերով նա վնաս չի պատճառի ո՛չ Ձեզ, ո՛չ ձեր հարաբերություններին: Վստահությունը շատ փխրուն երևույթ է, հոգատար վերաբերմունք է պահանջում, այն շատ հեշտ է կորցնել և շատ բարդ վերականգնել:

Ի՞նչ անել

Առանց սիրելիի վստահության ապրելն ու հետագա հարաբերություններ կառուցելն ուղղակի անհնար է: Եվ եթե նման բան է տեղի ունենում, զուգընկերները սկսում են իրենց պահել տիկնիկների պես և ապրում են ամենքն իր սցենարով, իսկ մարդկանց մոտ ձևացնում են, թե իրենց մոտ ամեն ինչ կարգին է: Սակայն գո՞հ են արդյոք նրանք այդպիսի կյանքից: Չ՞է որ յուրաքանչյուր մարդ ցանկանում է ջերմ զգացմունքներ և անկեղծ համակրանք:
Սիրելիի վստահությունը վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ: Այստեղ հարկավոր է երկու շահագրգիռ անձանց՝ վստահությունը կորցնողի և չվստահողի, բարդ, մանրակրկիտ և երկարաժամկետ աշխատանք: Այո՛, վստահությունը կորած է, սակայն դրան կարելի է կրկին արժանանալ, այն կարող է դանդաղորեն վերածնվել երկու սիրող մարդկանց մաքուր և անկեղծ հարաբերություններից:

Նման իրավիճակում առավել դժվար է նրան, ով վստահությունը կորցրել է զուգընկերոջ մեղքով. այստեղ բացի խորը վիրավորանքից, միախառնվում են նաև խաբված սպասումներն ու անարդարության զգացումը: Հարկավոր է փորձել ներել ցավ պատճառողին, ներել ամբողջ հոգով: Չէ՞ որ յուրաքանչյուրը սխալվելու իրավունք ունի, և եթե սիրելին անկեղծորեն զղջում է, ինչո՞ւ նրան չտալ հնարավորություն: Այո՛, մարդը սխալվել է, խաբել Ձեզ, և հնարավոր է, հիմա տառապում է Ձեզնից ոչ պակաս: Հիշե՛ք, թե որքան հաճելի պահեր ու հիշողություններ են ձեզ կապում, որքան մտերիմ է այդ մարդը Ձեզ և որքան լավն է ձեզ սպասվում ապագայում: Հաշտության ձեռք մեկնեք նրան:

Ինչպե՞ս պետք է իրեն պահի մեղավորը

Ինչպե՞ս վարվի նա, ով սխալվել է՝ կամա, թե ակամա: Դուք, անկասկած, մտատանջվում եք, զղջում և ցանկանում եք վերադարձնել սիրելիի կորցրած վստահությունը: Հնարավոր է՝ Ձեր հասցեին նախատինքներ կհնչեն: Հեշտ չի լինի, ժամանակ առ ժամանակ Ձեզ կվերահսկեն, կստուգեն՝ Դուք իրո՞ք անկեղծ եք Ձեզ պահում, թե ոչ: Համբերություն և միայն համբերություն: Եթե Դուք ազնիվ եք, ապա վախենալու ոչինչ չունեք: Զուգընկերոջը շրջապատեք ուշադրությամբ և հոգատարությամբ, աշխատեք վարվել այնպես, ինչպես ձեր հարաբերությունների սկզբում: Դուք ստիպված կլինեք վերստին գրավել այն մարդու սերն ու հարգանքը, ում հանդեպ անտարբեր չեք: Անկեղծորեն հետաքրքրվեք սիրելիի գործերով, լսեք նրան, ներթափանցեք նրա խնդիրների մեջ, հասկացրեք, թե որքան կարևոր է նա Ձեզ համար:
“Թույլերը չեն ներում, ներելու ունակ են ուժեղները”: Այս թևավոր խոսքը շատերին է ստիպել դուրս գալ կտրականության ու վիրավորանքների ճանապարհից: Ներում, կյանք առանց վիրավորանքների ու վրեժի. հենց այսպես են իմաստունները բնութագրում առողջ ու երկար կյանքի հիմնական պայմաններից մեկը:

Ամերիկացի հայտնի հոգեբան Դեյլ Կարնեգիի կարգախոսներից մեկը հետևյալն է՝ “Վերաբերվիր մարդկանց այնպես, ինչպես ցանկանում ես, որ քեզ վերաբերվեն”: Ձեր երևակայության մեջ աշխատեք Ձեզ խաբած զուգընկերոջ հետ տեղերով փոխվել, Ձեզ նրա տեղը դրեք և փորձեք հասկանալ նրան: Իսկ խաբեբան, իր հերթին, թող փորձի Ձեր կաշվի մեջ գտնվել և զգալ Ձեր վիրավորանքն ու հուսահատությունը:

Օգտակար կլինի նաև ստեղծված իրավիճակը դիտարկել ոչ միայն երկու շահագրգիռ անձանց տեսանկյունից, այլև կողմնակի դիտորդի դիրքից, ով կատարվածին նայում է առանց հույզերի, սթափ բանականությամբ: Աշխատեք իրադարձությունները վերլուծել՝ խուսափելով կրքերի բորբոքումից:


Երկկողմանի դրսևորած իմաստություն. ահա, թե ինչը կարող է լինել վստահության վերականգնման հիմքը: Եվ իհարկե սերը: Պարզապես սիրե՛ք միմյանց՝ առանց պատասխան սպասումների, սիրե՛ք ինքներդ Ձեզ, Ձեզ շրջապատող աշխարհը:

Ծագող վստահելի հարաբերությունների հիմք պետք է դառնան ոչ թե վեճերը, սկանդալները ու փոխադարձ վիրավորանքը, այլ անկեղծ զրույցները, որոնք կօգնեն վերստին վստահություն ձեռք բերել: Այս բարդ իրավիճակում պահպանեք արժանապատվությունը, մի՛ նվաստացեք ու մի՛ նվաստացրեք ուրիշին: Հիշե՛ք, որ խաբեությունն ու վստահության կորուստն անցյալում են, շրջեք կյանքի այդ էջը, իմացե՛ք՝ պարտադիր չէ, որ անցյալը կրկնվի ապագայում: Սակայն կատարվածից պետք է դաս քաղել՝ զուգընկերոջ հետ ձեր նախկին հարաբերությունները վերաիմաստավորելու և հետագայում բարելավելու համար:

Գնահատեք միմյանց, գնահատեք ձեր սերն ու ջերմ հարաբերությունները և սովորեք ներել:

Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ Սեպտեմբերի 1-ից դպրոցներում գործում են անվտանգության նոր կանոններ. որո՞նք են դրանք Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ է սպասվում