Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անսպասելի զարգացումներ, ծիծաղաշարժ դրվագներ. Մկրտիչ Արզումանյանը՝ «Ռեստարտ 2020»-ում

ԼԱՅՖ

 

Tert.am Life-ը գրում է.

Atv հեռուստատեսությունը հոկտեմբերին կմեկնարկի ամենահամարձակ, հետաքրքիր և ծիծաղաշարժ զարգացումներով նախագիծը՝ «Ռեստարտ 2020»։ Հումորային դրամայում ներկայացված է 2020 թվականը։

 Սուպեր մասշտաբային նախագծի մասին Tert.am Life-ը զրուցեց հեռուստասերիալի սցենարի հեղինակներից մեկի՝ Նարեկ Մարգարյանի հետ։

 «Նախագծի մտահաղացումը Аtv-ի տնօրեն Ռուբեն Արամյանին է։ Սցենարը գրել ենք ես և Սերգեյը։ Երբ առաջացավ նախագծի մտահաղացումը չէինք պատկերացնում, որ այն կարող ենք իրականացնել Հայաստանում։ Բայց արի ու տես մենք ստացանք այն, ինչ պատկերացնում էինք։ «Ռեստարտ 2020»-ը կատագերգություն է, որն ունի դրամայի որոշ տարրեր։ Փորձել ենք պատկերել աշխարհի վերջը հայկական տեսանկյունից։ Իրականում շատ լուրջ և մեծ աշխատանք է սա։ Տարբեր ոլորտի մասնագետների հետ քննարկել ենք մի շարք հարցեր, որպեսզի հնարվորինս ավելի մոտ պատկերենք աշխարհի վերջը։ Օրինակ՝ ֆիզիկոսներին հարցրել ենք, եթե մարդկությունը վերանա, արդյո՞ք հոսանք ու ջուր կլինեն»- ասաց Նարեկը։

 

 Սցենարի հեղինակը պատմեց, որ հեռուստադիտողը հետևելու է, թե ինչպես է «Ռեստարտ 2020»-ում գլխավոր, նաև միակ, դերակատար Մկրտիչ Արզումանյանը, որը մարմնավորում է Անդրանիկի կերպարը, կարողանում միայնակ ապրել աշխարհում։

 «Հայաստանում ողջ մնացած Անդրանիկը, որի համար արդեն սովորական է դարձել միայնակ կյանքը, ցանկանում է հանդիպել կնոջը։ Սերիաների ընթացքում հերոսը տարբեր զվարճալի և դրամատիկ իրավիճակերում է հայտնվում։ Ինչպես Ռոբինզոն Կրուզոն է փորձում գտնել ճանապարհ՝ դուրս գալու համար, այնպես էլ Անդրանիկը։ Նա սկսում է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, որը մենք ստացել ենք ժամանակակից համակարգչային գրաֆիկայի միջոցով»,- հավելեց Նարեկը։

 

 Հարցին՝ ինչո՞ւ հենց Մկրտիչ Արզումանյանը, սցենարի հեղինակը պատասխանեց. «Հենց առաջին քննարկման ժամանակ հնչեց Մկրտիչի անունը։ Կարծում եմ՝ նա այն դերասաններից է, ով տաղանդավոր մարդ է և հենց իր իսկ կերպարով շատ հետաքրքիր է։ Մենք պատկերել ենք դատարկ Երևանը, որտեղ ողջ մնացած հերոսը պետք է այնքան հետաքրքիր լինի, որ չձանձրացնի հեռուստադիտողին և այդ կերպարը հենց Մկրտիչ Արզումանյանն է»։

 Մկրտիչը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծում հենց այդ միայնակ լինելու փաստն է, որ հետաքրքրել է իրեն։ Նրա խոսքով՝ շատ բարդ փորձություններ է հաղթահարել։

 «Այս նախագծում մի շարք փորձություններ եմ հաղթահարել։ Իրականում բարդ է միայնակ խաղալ ֆիլմում։ Այդ կերպարը պետք է լինի այնքան համոզիչ, այնքան մոտ, որ հեռուստադիտողը հարազատ ու համոզիչ նոր բան գտնի իր համար։ Այն ֆանտաստիկ ժանրի ֆիլմ չէ, քանի որ հնարավոր է՝ մարդ մի օր արթնանա և իր համար ամեն ինչ փոխվի։ Շատերի մոտ կարծիք կա, որ միայնակ մնալով՝ շատ բաների կհանեն, բայց իրականում միայնակ մնալը վախենալու է, քանի որ ուշ թե շուտ այդ միայնությունը դառնում է անհետաքրքիր։ Անդրանիկին պահում է մի ուժ՝ հավատը, որ մի օր նա կհանդիպի ինչ-որ մեկին և այլևս միայնակ չի լինի»,- հավելեց Մկրտիչը։

 

 

Նարեկի խոսքով՝ դժվարությամբ են ստացել անմարդաբնակ Երևանը. «Մենք հիմնականում նկարահանումներն իրականցրել ենք այն ժամերին, որ մարդիկ քիչ լինեն։ Նկարահանումների ընթացքում աշխատել ենք չխախտել հասարակական կարգը։ Շատ բարդ ռեժիսորական ու օպերատորական աշխատանքներ ենք տարել»։

 Նշենք, որ «Ռեստարտ 2020» նախագիծը բաղկացած է 24 սերիայից։ Հեռուստադիտողը շաբաթը երկու օր հնարավորություն կունենա դիտելու և հետևելու Անդրանիկի՝ Մկրտիչ Արզումանյանի, գործողություններին։

 «Ռեստարտ 2020» մասշտաբային նախագծի ռեժիսորն է Հարութ Շատյանը, իսկ պրոդյուերական աշխատանքով զբաղվել է Արա Բաղդասարյանը։

 Մելինե Տոնոյան

ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը Այս պայմաններում արդար և թափանցիկ ընտրություններ չէին կարող լինել․ Մենուա ՍողոմոնյանԱվետիք Չալաբյանի կալանավորումը վրեժխնդրություն է․ նա չի հրաժարվելու իր նպատակներից․ Անահիտ Ադամյան Վեյփ ծխելուց հետո դպրոցականի բերանից փրփուր է դուրս եկել և ցնցումներ է ունեցելԱմերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի զորակցության խոսքն Ավետիք ՉալաբյանինՔՊ-ն պաշտոններ է բաժանում, երբ դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի հրապարակել ընտրությունների արդյունքների վերաբերյալ․ Անուշ ՄիրզոյանՄեր ժողովրդի և ղեկավարության դեմ ցանկացած uպառնալիք կարժանանա անհապաղ և հզոր պատասխանի. Արաղչu Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոնի և Պարեկային ծառայության վարչական համալիր Լուկաշենկոն համաներմամբ ազատ է արձակել 32 բանտարկյալի Մահացել է «Հարրի Փոթեր»-ի հայտնի դերասանը«Բարսելոնա»-ն ներկայացրել է նոր մրցաշրջանի տնային խաղաշապիկը Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել Այսօր Սահմանադրական դատարանում կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով․Գոհար Մելոյան ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Դոհայում սկսել են անուղղակի բանակցությունները Երևանի կենդանաբանական այգու մուտքավճարը թանկացել է Ինչպե՞ս կփոխվի գազի գինըՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը Այսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Ուղևորատար ավտոբուսը բшխվել է Իսպանիայի Լյեյդա քաղաքի շենքերից մեկին. կան վիրավnրներ Ռուսաստանի հետ համերաշխությունը բխում է Հայաստանի շահերից. Արշակ Կարապետյան Հայաստանում զբոսաշրջային գնացք կգործարկի․ մանրամասներ Այդ կասկածը որպես խարան մնալու է. Ընտրախախտումները եղել են զանգվածային. Արամ Վարդևանյան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի նախկին տնօրենը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակության և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ. պատճառված շուրջ 30 մլն դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է Կամավորությունը սկսվում է մեկ քայլից, բայց փոխում է հազարավոր կյանքեր․ Մհեր ԱվետիսյանՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Կիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. Reuters Ռուսաստանում բենզինի գները առաջին անգամ անցել են մեկ լիտրի համար 100 ռուբլու շեմը Հեռանկարային ենք համարում կոալիցիայի շրջանակում ընդդիմության համագործակցությունը․ Ավետիք ՉալաբյանՀուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր և օրենսդրական փոփոխություններ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆ Մինչև ե՞րբ ոսկու գինը բարձր կմնաՃամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները Այսօր Զառա Արամյանի ծննդյան օրն է․ նա կդառնար 56 տարեկան Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Թուրքիան և Ադրբեջանը համատեղ դիմում են ներկայացրել՝ փախլավան ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչական ցանկում ներառելու համար Օր 6-րդ․ ՍԴ-ում շարունակվում է ընտրությունների արդյունքների վիճարկման քննությունը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սկսել են սահմանափակել հաշվեհամարներին ռուբլու մուտքագրումը Ֆիդան. Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակում Այսօրվանից Ռուսաստան գնալու կարգը կփոխվիԳազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու․ Արշակ ԿարապետյանՎթար․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով Բենզալցակայաններին հասցված ռուսական հարվածներից Ուկրաինայում զոհ կա Ղազախստանի նոր Սահմանադրությունն ուժի մեջ է մտնում․ ինչ է փոխվել Երևանում 16-ամյա պատանիները hարձակվել են ՌԴ քաղաքացու վրա, բռնել ձեռքերն ու hափշտակել գումարՀռոմի պապի դիրքորոշումը միգրացիայի հարցերի վերաբերյալ անհանգuտություն է առաջացնում ԱՄՆ-ում. Վենս Ի՞նչ են հայտնաբերել գազավորված ըմպելիքներում․ ահազանգՎենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի