Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկ Մարությանը երեք տարվա դադարից հետո վերադառնում է հեռուստաէկրաններ

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Շուրջ երեք տարվա հեռուստատեսային դադարից հետո դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, կրկին վերադառնում է հեռուստաէկրաններ: «Արմենիա TV»-ի նոր եթերաշրջանում Հայկը կներկայանա, ինչպես ինքն է ասում՝ դասական սիթքոմի շրջանակում.

«Եթե անկեղծ՝ նոր նախագծի մասին խոսել կդժվարանամ, քանի որ ամեն բան դեռ շատ խմորման փուլում է: Միայն մի բանն է հստակ՝ կլինի դասական սիթքոմ, որը ամբողջովին կհամապատասխանի սիթքոմի պահանջներին, եւ կլինեմ ես, իսկ թե ինչ այլ դերասաններ կմասնակցեն, հայտնի չէ»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Հայկն ու պատմեց նոր նախագծի ստեղծման մասին.

«Իրականում արդեն երեք տարի է, ինչ «Արմենիա TV»-ի հետ բանակցությունների մեջ ենք, պարզապես ոչ մի տարի չէինք գալիս ընդհանուր հայտարարի: Եվ ահա այս տարի, կարծես թե, համաձայնության եզրեր ենք գտել ու շուտով հեռուստադիտողը մեր համագործակցության ականատեսը կլինի: Նախագծի սցենարական գաղափարը մերն է, իսկ արդեն տեխնիկական իմաստով կկայանա մեր գլխավոր գործընկեր «Արմենիա TV»-ի օգնությամբ.,- hավելեց նա:

Հարցին, թե Հայկը կարոտե՞լ էր հեռուստատեսային աշխատանքին, պատասխանեց.

«Աշխատանքային ու հեռուստատեսային վազքի իմաստով, անկեղծ, չէի կարոտել, բայց այ հեռուստադիտողի հետ անընդհատ շփմանը, նրաց արձագանքներին ու ոգեւորությանը, ինչ խոսք, շատ էի կարոտել ու հենց դա էր հեռուստաէկրաններ վերադառնալուս գլխավոր պատճառը: Իրականում, հեռուստատեսային աշխատանքը հոգնեցուցիչ է, ֆիլմի նման չէ, որ երկու տարի աշխատես ու 1.5 ժամանոց շատ որակյալ արտադրանք տաս, այստեղ կարճ ժամանակում հնարավորինս որակյալ գործ պետք է անես, ինչը ահռելի մեծ էներգիա ու ժամանակ է խլում, բայց մենք հավատարիմ ենք մնալու մեր բարձր որակին»:

Ինչպես շատերը գիտեն՝ այս ընթացքում Հայկ Մարությանը պարբերաբար հանդես էր գալիս սոցիալական նախագծերով, փորձում իր օգնությունը ցուցաբերել հասարակության կարիքավոր շերտին: Մեր նկատառմանը, թե հեռուստատեսային ակտիվ աշխատանքային գործընթացում դերասանը կկարողանա՞ նույն ակտիվությամբ գործել նաեւ սոցիալական նախագծերում, Հայկը նկատեց.

«Հիմա էլ շարունակում ենք Արցախում ճանապարհ կառուցել ու հետագայում էլ յուրաքանչյուր հասարակական կարեւոր նշանակության աշխատանքներում միշտ մասնակից եմ լինելու: Իհարկե, համատեղելը դժվար է, սակայն իմ առողջության հաշվին ես պատրաստ եմ այդ ամենն անել հանուն իմ ժողովդրի: Այնպես որ, ոչ մի հեռուստատեսային նախագիծ կամ ֆիլմ դրան չի խոչընդոտի»:

Ի դեպ՝ Հայկ Մարությանը նկատեց նաեւ, որ ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ իր թիմն արդեն իսկ սկսել էր «Սուպեր մամա 2» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որոնք այդ դեպքերից հետո անմիջապս կանգնեցվել են.

««Սուպեր մամա 2» ֆիլմի համար սցենարական ու դերասանական բոլոր աշխատանքները պարզ են, հստակեցված ու ըստ մեր պլանների՝ այն պետք է նկարահանվեր այս տարի, սակայն ապրիլյան դեպքերից հետո ֆիլմի աշխատանքները անմիջապես կանգնեցրինք, քանի որ ավելի կարեւոր գործերով էի զբաղված: Եթե մեր երկրում խաղաղություն լինի, պլանավորում ենք 2017-ին նկարահանել «Սուպեր մամա 2>>-ը»,- ընդգծեց նա:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան Փաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԳելենջիկի օդանավակայանում թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են սահմանվել Բանգլադեշում ոստիկանությունը փրկել է ճանապարհի եզրին սև պարկի մեջ գտնված երեխայինԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԻրանի նախագահը վստահեցրել է, որ Խամենեին լիովին առողջ է Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Ամերիկյան հետախուզական ինքնաթիռն ավելի քան չորս ժամ թռիչքներ է իրականացրել Սև ծովի երկնքում ԱՄՆ-ում պարզում են, թե ինչպես է ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը հասանելիություն ստացել գաղտնի տեղեկություններին Գիտնականները քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդ են մշակել. այժմ հնարավոր է կենդանի բջիջներ ստանալ հյուսվածքների կասկածելի հատվածներից Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանԶելենսկին Թրամփին խնդրել է «դժոխային պատժամիջոցներ» կիրառել Ռուսաստանի դեմ Հայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԱռաջիկա շաբաթ տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանԿտեսնենք․ կյանքը լի է անակնկալներով․ Մակրոնը չի բացառել նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը E-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամից42-ամյա տղամարդը մահացել է կանեփով պատված մարմելադե արջուկներ ուտելուց հետոՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումԱրհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել մեկ միլիարդ մարդու մահվան. Բիլ Գեյթս Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ Մբապեն ծնկի վնասվածքի պատճառով լքել է հավաքականի ճամբարը Լաչինում տրակտոր է պայթել ականի վրա Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին․ Shamshyan