Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հիվանդությունները` ըստ աստղակերպի նշանների

ԼԱՅՖ

Հայտնի է, որ կյանքի գրեթե բոլոր հանգամանքների համար աստղագուշակներ են կազմվում: Կա նաև այնպիսի աստղագուշակ, որը որոշում է հիվանդությունների հանդեպ հակումը: Բնականաբար, դրան պետք չէ վերաբերվել որպես ախտորոշման, բայց ձեր օրգանիզմի հանդեպ հավելյալ ուշադրությունը չէր խանգարի:

Հիվանդությունները՝ ըստ աստղագուշակի

ԽՈՅ: 
Անտրտունջ և եռանդուն Խոյերը երկու թույլ օղակ ունեն՝ նյարդային համակարգը և գլուխը: Հակում ունեն սուրշնչառական հիվանդությունների (հայմորիտ, օտիտ), նևրալգիայի, նյարդային ջղաձգությունների հանդեպ: Խոյերն ի վիճակի են անմնացորդ տրվել աշխատանքին, բայց ուժերը վերականգնել չեն կարողանում: Գերլարումը սպառնում է վերածվել նյարդային հյուծվածության: Բայց ողջամիտ կենսակերպի դեպքում Խոյերը կարող են երկար ժամանակ պահպանել իրենց երիտասարդությունը և առողջությունը: Մթերքներից խոյերին հատկապես օգտակար են ձուկը, պանիրը, կաթնաշոռը, բանանը, չամիչը, ձուն, հունական ընկույզը:

ՑՈՒԼ: 
Բնական առողջությամբ չի փայլում: Բայց համբերատար է: Ցուլերի թույլ տեղը կոկորդն է: Ցուլերը գիրանալու հակում ունեն, հակված են նաև ճարպակալման և շաքարախտի: Պետք է հետևել սննդակարգին և ակտիվ կենսակերպ վարել: Օգտագործել ավելի շատ կաթնամթերք, բանջարեղեն (բազուկ, գազար, ցանկացած տեսակի կաղամբ), մրգերից՝ սերկևիլ, դեղձ, սալոր:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ: 
Հակված են վեգետաանոթային դիստոնիայի, միգրենի, ալերգիայի, ինչպես նաև նյարդային հողի վրա առաջացած ալերգիկ երևույթների: Ուժեղացրեք իմունիտետը, սովորեք ռելաքսացիայի եղանակները: Երկվորյակները կարող են վստահել իրենց օրգանիզմին՝ եթե այն ինչ-որ բան է պահանջում, դա միայն նրան կօգնի: Բայց պետք է խուսափել կծու սննդից և ալերգածին մթերքներից (ձու, ցիտրուսային մրգեր և այլն): Օգտակար են ընկույզի տարատեսակները, նաև՝ ցանկացած սննդի հետ հանքային ջուր խմելը:

ԽԵՑԳԵՏԻՆ: 
Ունի գիրանալու հակում, ընդ որում չի սիրում ֆիզկուլտուրան: Խեցգետինը ծանր է տանում հիվանդ վիճակը: Այդ պատճառով նրանց հիվանդությունների ընթացքը սովորաբար երկարատև է և հոգնեցուցիչ, իսկ ապաքինումը՝ դժվար: Խորհուրդ՝ խուսափեք չափազանց երկար պառկելուց: Օգտակար են մաքուր օդում զբոսնելը, հեծանվավազքը, լողը: Սննդի հարցում Խեցգետինը հաճախ քմահաճ է: Չի կարելի նրան ստիպել, որ սննդակարգ պահի: Կսկսի տրտնջալ, և դա ոչ մի արդյունք չի ունենա: Մթերքներից խորհուրդ են
տրվում բաց գույնի միսը (հավի կամ խոզի ոչ յուղոտ միսը), եփած բանջարեղենը, ձուկը, ծովամթերքը: Թարմ բանջարեղեն և թթու մրգեր չարժե ուտել:

ԱՌՅՈՒԾ:

Բնույթով դիմացկուն են, ցանկացած հիվանդությունից հետո արագ ապաքինվում են: Բայց լինելով գերաշխատասեր՝ նրանք կարող են վնասել իրենց սրտանոթային համակարգը: Տղամարդիկ «ռեկորդսմեններ» են վաղ կաթվածների թվով: Օգտակար են բեռնաթափման օրերը, «սրտային» սննդակարգը՝ խոլեստերինի ցածր պարունակությամբ մթերքներ, շատ թարմ կանաչեղեն, սխտոր, ծիրանաչիր, չամիչ, կանաչ թեյ:

ԿՈՒՅՍ: 
Հաճախ են տառապում մարսողական համակարգի հիվանդություններից: Ապրումները, սննդակարգի փոփոխությունները, ճամփորդությունները ստամոքսի խանգարումներ են առաջացնում: Բայց փոխարենը նրանք հազվադեպ են մրսում, դիմացկուն են շատ վարակների՝ օրինակ հեպատիտի և սեռավարակների հանդեպ: Խորհուրդ Կույսերին՝ սննդում հնարավորինս քչացնել ստամոքսը գրգռող կերակուրները, թունդ սուրճը, ապուխտը, շատացնել ձավարեղենը, բանջարեղենը:

ԿՇԵՌՔ: 
Հիմնական թշնամիներն են` ցուրտն ու խոնավությունը: Կա հակում միզուղիների հիվանդությունների (երիկամների և միզապարկի բորբոքում), ռևմատիզմի հանդեպ: Մրսածությունը հաճախ է վերածվում բրոնխիտի, հայմորիտի, թոքաբորբի: Կշեռքները մանկուց պետք է զբաղվեն մարմնամարզությամբ, կոփող բուժակարգեր ընդունեն, նրանք պետք է սնվեն վիտամիններով և մանրատարրերով հարուստ մթերքներով՝ թարմ բանջարեղեն, մրգեր, ձուկ, լյարդ:

ԿԱՐԻՃ: 
Հրաշալի իմունիտետ ունի, բայցևայնպես հակված է ողնաշարի, հոդերի, անոթային հիվանդությունների: Սննդակարգում պետք է ներառի մթերքներ, որոնք հարուստ են կալցիումով և ֆոսֆորով (ձուկ, կաթնաշոռ, լյարդ), ինչպես նաև C և E վիտամիններով (բուսական յուղեր, ցիտրուսային մրգեր, ամբողջական հատիկներ):

ԱՂԵՂՆԱՎՈՐ: 
Հակված են կոտրվածքների, ներքին օրգանների վնասվածքների, ուղեղի ցնցումների: Բացի դրանից՝ նրանք դյուրագրգիռ են, ինչը քայքայում է նրանց նյարդային համակարգը: Խորհուրդ՝ քիչ նյարդայնացեք, խուսափեք ֆուտբոլով, բասկետբոլով, բռնցքամարտով զբաղվելուց: Աղեղնավորների համար օգտակար են հավի միսը, համեմունքները, կաղամբը, ծնեբեկը, բրինձը, B և C վիտամիններով հարուստ մթերքները: Անհրաժեշտ են նաև ֆոսֆոր և յոդ, որոնք պարունակում են ձկնեղենը և ծովամթերքները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ: 
Մանուկ հասակում հաճախակի հիվանդացողները հետագայում բավականին դիմացկուն են լինում: Բայց նրանք մի թույլ տեղ ունեն՝ սեռական համակարգը: Կանայք հաճախ են տառապում գինեկոլոգիական խնդիրներից, տղամարդիկ հակված են պրոստատիտի ու ադենոմաների: Խորհուրդ՝ միշտ տաք պահեք գոտկատեղը և փոքր կոնքի օրգանները, այդ մասերում ցավեր զգալու դեպքում դիմեք բժշկի: Այծեղջյուրներին հարմար է առանձնացված սննդակարգի սկզբունքը, նրանց համար օգտակար են պասերը, մանավանդ եթե սննդակարգում լինեն ոսպ, բողկ, սպանախ և ձիթայուղ:

ՋՐՀՈՍ: 
Այս նշանի տակ ծնվածների շարքում շատ են երկարակյացները: Բայց դա ավելի շատ կյանքի հանդեպ նրանց փիլիսոփայական վերաբերմունքի շնորհիվ է, քան բնածին առողջության: Ջրհոսները հակված են էնդոկրին խախտումների, լյարդի և լեղապարկի հիվանդությունների: Կարևոր է սնվելու հատուկ կարգ պահպանելը, քաղցած մնալը շատ վնասակար է: Ջրհոսների սննդակարգում պետք է ներառված լինեն կաթնամթերք, ծովամթերք, կանաչի և պանրի պինդ տեսակներ: Ամենավնասակարը ճարպոտ սնունդն է:

ՁԿՆԵՐ: 
Հակված են ոտքերի և աչքի հիվանդությունների: Պետք չէ գերլարել տեսողությունը, իսկ դեռահասային տարիքում պետք է ավելի հաճախ այցելել ակնաբույժի (կարճատեսությունն սկսվում է 13-15 տարեկանում): Այս նշանի տակ ծնված մարդիկ հակված են միստիկայի, հեշտ ներշնչվող են, այդ պատճառով էլ պետք է հեռու մնան զանազան կեղծ հեքիմներից: Ձկների համար վնասակար է կոշտ, պինդ սնունդը: Նրանք ունեն կալցիումի պակաս, որը կարող են լրացնել կաթնամթերքով և ձկնեղենով, պրոտեինի պակասը՝ պասի մսով, ձվով, երկաթի պակասը՝ բուլղարական տաքդեղով, լոլիկով, խնձորով:

- See more at: http://www.kiss.am/load/astghagowshak/hivandowtyownnery_yst_astghagowshaki/7-1-0-577#sthash.Cjq5FNtN.dpuf

Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ Իրանը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի կողմից օգտագործվող ավիաբազաներին Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու Ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՀայաստանում հոգևոր հայրերին են ճնշում, Բաքվում՝ քրիստոնեական խորհրդանիշներ կրող հայերին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքի փոփոխություն․ արժեքներԼոռու մարզի քրեական ոստիկանները բացահայտել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ