Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ակնհայտ է, որ արձանագրված տնտեսական ցուցանիշները հեռու են կանխատեսումներից

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշները հիմք են տալիս ասելու, որ Հայաստանի տնտեսությունը կարողացել է հաջողությամբ դիմակայել արտաքին հատվածում եւ ներքին ֆինանսական համակարգում տարեսկզբին առկա մարտահրավերները՝ ապահովելով բավական բարձր տնտեսական աճ։ Առաջին կիսամյակի արդյունքներով, ՀՆԱ-ն ավելացել է շուրջ 4 տոկոսով, ի հեճուկս միջազգային ֆինանսական հաստատությունների մռայլ կանխատեսումների։ 

Ինչպես հայտնի է, դրանց համաձայն, Հայաստանի տնտեսության աճի պոտենցյալն այս տարի չափազանց փոքր է։ Արժույթի միջազգային հիմնադրամի սպասումները զրոյական աճի, իսկ Համաշխարհային բանկինը՝ 0,8 տոկոսի շրջանակներում են։

Ակնհայտ է, որ արձանագրված ցուցանիշները շատ հեռու են այս կանխատեսումներից։ Չնայած միջազգային կազմակերպությունների վատատեսական սպասումներին, Հայաստանի տնտեսությունը կարողացավ բավական հաջող փակել առաջին կիսամյակը։ Դրան նպաստեցին ինչպես ներքին տնտեսական գործունեության համար ստեղծված հավելյալ խթաները, այնպես էլ արտաքին շուկաներում իրացման նոր հնարավորությունների ձեռքբերման ուղղությամբ իրականացված քայլերը։

Այդ քայլերը պայմաններ ստեղծեցին ընդլայնելու արտահաման աշխարհագրությունը եւ հաղթահարելու խնդրահարույց որոշ շուկաներում ստեղծված սահմանափակումների հետեւանքները։ Խոսքը՝ մասնավորապես ռուսական շուկայում առաջացած դժվարությունների մասին է։

Առաջին կիսամյակում Հայաստանում արձանագրված տնտեսական աճը գրեթե համահունչ է ընթացիկ տարվա պետական բյուջեով նախատեսված ցուցանիշին։

Հիշեցնենք, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ամրագրված է ՀՆԱ 4,1 տոկոս մակարդակ։

Իհարկե, միայն առաջին կիսամյակի արդյունքներով դեռ վաղ է խոսել տարեկան ցուցանիշների ապահովման մասին, սակայն դրանք լավ հիմք են ստեղծում տարեվերջի համար։ Առավել եւս, որ կառավարությունը երկրորդ կիսամյակում տնտեսական նոր ծրագրերի իրականացում է խոստանում։ Դրանցից մեկն էլ, ըստ էության վերաբերում է Իրանի հետ երրորդ բարձրավոլտ գծի կառուցմանը, որի շինարարության իրականացման գործընթացը արդեն մեկնարկել է։

Տարվա առաջին կեսին Հայաստանում տնտեսական բարձր ակտիվություն է արձանագրվել հատկապես երկրորդ եռամսյակում։ Եթե տարեսկզբի առաջին երեք ամիսներին համախառն ներքին արդյունքն ավելացել է 2,5, ապա արդեն երկրորդ եռամսյակում՝ 5,1 տոկոսով։

Տնտեսական աճին նպաստել են առաջին հերթին գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը։ Ինչպես հայտնի է, առաջին կիսամյակի տվյալներով, գյուղատնտեսության ոլորտի աճը գերազանցում է 14 տոկոսը։ Արդյունաբերության արտադրանքի ծավալի ավելացումը հասնում է 5,1 տոկոսի։

Վ. Քոչարյան

Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսում