Ինչու են @-ն անվանել «շնիկ»
ԼԱՅՖ
1in.am-ը գրում է.
Իրականում @ նշանի պաշտոնական անունը «կոմերցիոն էթ» է, ինչը գոյություն է ունեցել համակարգչային դարաշրջանից դեռ շատ առաջ, հայտնում է vmirechudes.com-ը: Ռուսաստանում այդ նշանը հայտնի է դարձել միայն համակարգիչների հայտնվելուց հետո: Նրան փորձել են ավելի հասկանալի անուն տալ, որոնցից որպես անուն մնաց «շնիկը»:
Այդ անվան առաջացման ամենահավանական վարկածը կապված է Adventure համակարգչային խաղի հետ: Այդ խաղի ընթացքում կարելի էր հետախուզության ուղարկել շանը, որը նշված էր @ սիմվոլով:
Գործնականորեն յուրաքանչյուր երկրում այդ նշանն ունի իր անվանումը: Օրինակ՝ Իտալիայում և Կորեայում այն հաճախ անվանում են «խխունջ», Լեհաստանում`«կապիկ», Հունգարիայում`«որդ», Ֆինլանդիայում` «կատվի պոչ», իսկ Դանիայում և Շվեդիայում` «փղի կնճիթ»:
1
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
2
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
3
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



