Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերգեյ Մինասյանը վարչապետի հրաժարականը կապում է երկրում ստեղծված հասարակական- քաղաքական իրավիճակի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապում է ապրիլյան քառօրյա պատերազմից և հուլիսյան հայտնի իրադարձություններից հետո երկրում ստեղծված հասարակական-քաղաքական իրավիճակի հետ: «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետն ընդգծեց, որ այդ իրադարձությու ններից հետո հասարակությունը պահանջում է պետական համակարգի բարելավումներ, որոնք Հովիկ Աբրահամյանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չէր կարող իրականացնել` լինելով այդ համակարգի մասնակից:«Կարծում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամենը շատ լավ հասկանում է: Հիշեցնեմ, որ կարճ ժամկետում նոր կառավարության ստեղծման մասին նախագահը խոսել էր պարեկապահակային ծառայության գունդը գրավելու իրադարձություններից հետո»,- նշեց Մինասյանը:

Հարցին, թե նոր կառավարությունն առաջնահերթ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի փոփոխություններ իրականացնելու համար, Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Բոլորն էլ հասկանում են, որ հասարակությունը պահանջում է շատ կտրուկ, լուրջ փոփոխություններ, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է փոխվեն  խաղի կանոնները սոցիալ-տնտեսական կյանքում: Բացի դրանից` վարչապետը ու որոշ չափով նաև իշխող կուսակցությունը պետք է աշխատեն այն ուղղությամբ, որ  բացեն քաղաքական դաշտն ընտրություններից առաջ: Այսինքն՝ պիտի պատրաստ լինեն այդ քաղաքական և տնտեսական հնարա վորությունները կիսել այլ քաղաքական ուժերի հետ, որը կարող է հասարակության կողմից ընկալվել որպես լուրջ փոփոխություն:

Քաղաքագետն անդրադարձավ նաև շրջանառվող լուրերին, որ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՙԵս էլ լսել եմ այդ լուրերը և, բնականաբար, շատ հավանական եմ համարում: Գլխավոր առավելությունը, որն ունի Կարեն Կարապետյանը, այն է, որ ինքը չի համարվում գործող քաղաքական-տնտեսական համակարգի ներկայացուցիչը: Այսինքն՝ ժողովրդական լեզվով ասած, նա դրսից եկած մարդ է, ով պետք է բարեփոխի համակարգը: Ես կարծում եմ, որ այդ նշանակումը տեղի կունենա նաև` ելնելով հենց այս հանգամանքից: Կհաջողվի՞ նրան դա անել, թե ոչ, այլ հարց է»,- եզրափակեց Մինասյանը:

Սեպտեմբերի 8-ին կառավարության նիստի ավարտին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց հրաժարական տալու մասին: Շրջանառվող լուրերի համաձայն` վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին կփոխարինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան