Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս գրավել տղային` ըստ հորոսկոպի նշանի

ԼԱՅՖ

Խոյ (21.03 – 20.04)

Խոյը կրակի նշան է, ուստի թեժ խնջույքները նրա տարերքն են: Խոյ-տղաները սիրում են, երբ իրենցով հպարտանում են, սակայն նրանք շատ անկայուն են, նրանք սուր զգացողությունների կարիք ունեն: Նման տղայի ընկերուհին պետք է ուժեղ բնավորություն ունենա: Խոյին զարմացնելու համար պետք է ցույց տալ լավագույն հատկանիշները: Կամ էլ ամենատարբեր խոչընդոտներ ստեղծել, որովհետև խոյը սիրում է արգելքներ հաղթահարել. կարելի է անհասանելի աղջկա կերպար ստեղծել: Որքան դժվարամատչելի լինես, այնքան համառորեն է նա փորձելու քեզ գրավել: Միայն թե չափը չանցնես:

Ցուլ (21.04 – 20.05)

 

Ցուլ-տղաները շատ «ճիշտ» տղաներ են: Երբեք չեն նեղացնի, եթե պետք լինի` կներեն: Բացի այդ` նրանք հյուրասեր են, քնքուշ են ու բարի: Նմանին գրավելու համար պետք է նրա հիմնական թուլության վրա շեշտը դնել` սերը գեղեցիկի նկատմամբ:  Ցուլերը շատ են գնահատում գեղարվեստն ու երաժշտությունը: Ինչ-որ բան նկարիր նրա համար, նվագիր, երգիր. Ցուլը կերջանկանա: Իսկ հագուստը պետք է լինի թեթև, քնքուշ և եթերային: Չնայած իրենց «ճշտությանը»` Ցուլերը դեմ չեն ընկղմվել սիրո հորձանուտը: Ուստի եթե ուզում ես` ընկղմվիր նրա հետ, իսկ եթե չէ` զգույշ եղիր, որ վերջում միայնակ չմնաս:

Երկվորյակներ (21.05 – 21.06)

 

Երկվորյակները հեշտությամբ ընկերանում են և նույնքան հեշտորեն բաժանվում: Երկվորյակին գրավելու համար պետք է միշտ բարձունքում լինել և միշտ ինչ-որ նորություն անել: Նրանք շատ արագ ընտելանում են նրան, ինչ ունեն և սկսում են ձանձրանալ: Իսկ ձանձրույթից սկսում են այս ու այն կողմ նայել, փնտրել, թե որտեղ կարելի է գեղեցիկ աղջիկների հանդիպել: Չի կարելի ասել, որ Երկվորյակը բոլորովին անկայուն են, սակայն նրանք մի փոքր անհանգիստ բնավորություն ունեն: Պետք է հնարամիտ լինել, որպեսզի նա հասցնի միայն քո մասին մտածել:

Խեցգետին (22.06 – 22.07)

 

Խեցգետինների հիմնական հատկանիշը զգացմունքայնությունն է: Նրանք շատ խոցելի են, ուստի մի անգամ նրանց նեղացնելով կարելի է հավերժ կորցնել նրանց: Խեցգետինները շատ են սիրում ուշադրություն և հաճոյախոսություններ, ուստի պետք է գովաբանել նրանց տաղանդները: Խեցգետին-տղայի համար շատ կարևոր է, որպեսզի կիսես նրա հետաքրքրությունները: Նա սիրում է ձկնորսությու՞ն: Դու միշտ երազել ես ձուկ որսալ: Նա ֆուտբո՞լ է սիրում: Իսկ կարելի՞ է քեզ իր հետ տանել խաղին: Մի մոռացիր գովել նրան, և նա գրավված կլինի:

Առյուծ 23.07 – 23.08)

 

Առյուծն արիստոկրատ, տղամարդկային և մեծահոգի նշան է: Նա գիտի, թե ինչպես է պետք թագավոր լինել.նա պարզապես պետք է միշտ առաջինը լինի: Իսկ Առյուծի հետ պետք է առաջին տիկին լինել: Առյուծները շատ ինքնավստահ են, ուստի նրան շատ հեշտ է վիրավորել. հերիք է մի անգամ ակնարկել, որ նա ընդամենը սովորական տղա է: Իսկ ահա եթե քեզ որպես թագի ժառանգորդուհի պահես, հաստատ կգրավես նրա ուշադրությունը: Առյուծը կհավանի այն աղջկան, ով հարգում է ինքն իրեն, սակայն միաժամանակ ընկերասեր է մյուսների հանդեպ:

Կույս (24.08 – 23.09)

 

Կույս-տղաները գաղտնապահ, ամաչկոտ էակներ են: Նրանք ամենին հասնում են իրենց սեփական ուժերով և համառությամբ: Եվ եթե նրանք ինչ-որ նպատակ են դրել, ապա անպայման կհասնեն դրան: Կույս-տղային գրավելու համար պետք է ունենալ նրա բոլոր հատկությունները` համեստություն, ջանասիրություն և բարություն: Նա շատ բծախնդիր է և տանել չի կարողանում թափթփվածությունը: Ուստի երբ նրա հետ ժամադրության գնաս, խնամված եղիր: Եվ եթե սենյակումդ խառնաշփոթ է, նրան ներս մի հրավիրիր:

Կշեռք (24.09 – 23.10)

 

Կշեռք-տղաները էլեգանտության և նրբաճաշակության տիպար են: Նրանք այնքան հմայիչ են, որ անհնար է դիմակայել: Նրա փափուկ բնավորությունը և վիճելու անկարողությունը գնատահում են բոլորը: Նրա աղջկա իդեալը ներդաշնակ է, արդար և ուժեղ բնավորությամբ: Կշեռք-տղաները ձգտում են խուսափել վեճերից, այդ պատճառով երբեմն ստիպված են լինում զիջել և հրաժարվել իրենց համոզմունքներից: Ուստի երբեմն պետք է պաշտպանես նուրբ ընկերոջդ: Նա հաստատ կգնահատի խելքդ, զարգացվածությունդ, հնարամտությունդ: Ցուցաբերիր այդ հատկանիշները, և նա կլինի քոնը:

Կարիճ (24.10 – 22.11)

 

Կարիճները խորհրդավոր և տաքարյուն են: Նրանք մեծահոգի և տղամարդկային են և շատ հազվադեպ են զիջում: Նրա սիրտը գրավելն այդքան էլ հեշտ չէ. մի փոքր ճնշում և ի ծնե մարտիկ Կարիճը կհեռանա: Նրա հետ պայքարելը վտանգավոր է: Լավագույնը անպաշտպանության ցուցաբերումն է: Կարիճները չափազանց հոգատար են. հանկարծ ոտքդ ոլորիր և նա օգնության կշտապի:

Աղեղնավոր (23.11 – 21.12)

 

Աղեղնավորը զգացմունքների և մտքերկ, գեղեցիկի հանդեպ սիրո և շփման մեջ պարզության ներդաշնակությունն է:  Թեև նրանք ժամանակ առ ժամանակ լրիվ դատարկապորտի տպավորություն կարող են թողնել, սակայն հոգու խորքում նրանք երազում են սիրո և ընտանեկան հանգստության մասին: Աղեղնավորները սիրում են ռոմանտիկա և ճանապարհորդություն: Նրանց ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը ճանապարհորդությունն է:

Այծեղջյուր (22.12 – 20.01)

Այծեղջյուրը հանգիստ, աշխատասեր և մշտապես զբաղված է: Նա ամեն ինչ մինչև մանրուքները հաշվարկում է, ուստի զայրեցնող անսպասելիությունները նրանց մոտ շատ հազվադեպ են պատահում: Միաժամանակ նա շատ զգայուն է հաճոյախոսությունների և ամենատարբեր քնքշությունների հանդեպ: Այծեղջյուրները սիրում են նվերներ ստանալ, հատկապես եթե դրանք անկեղծորեն են նվիրվում:

Ջրհոս (21.01 – 19.02)

 

Ջրհոսները նուրբ, երազկոտ և վառ անձնավորություններ են: Եվ նրանք պարզապես երազում են փրկել ինչ-որ մեկին: Քանի որ աղջիկները թույլ և անպաշտպան էակներ են, իսկ վտանգներն այնքան շատ են, ուստի Ջրհոս-տղաներին գրավելը շատ հեշտ է:

Ձկներ (20.02 – 20.03)

 

Ձկները խաղաղասեր մարդիկ են, ովքեր ունեն անսահման երևակայություն և սեր միստիկայի հանդեպ: Ուստի հնարավոր է, որ ձկներին դուր գա ծանոթության ինչ-որ անսովոր ձև: Միաժամանակ նա նախաձեռնությունը կհանձնի քեզ, որովհետև նրանք ընդհանրապես գնում են գետի ուղղությամբ: Համարձակություն և անսպասելիություն. ահա թե ինչն է գրավում նրանց:

 

Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին ԱՄՆ զինվորականները nչնչացրել են իրանական հինգ նավթատար լցանավ Նովոռոսիյսկում ԱԹՍ-ների hարվածից հետո խոշոր հրդեհ է բռնկվել․ կան զnhեր և վիրավnրներ