Երևան, 09.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնավորության գծերն՝ ըստ ծնված օրի. օգոստոսի 29

ԼԱՅՖ

 

Եթե ծնվել ես օգոստոսի 29-ին, դու ունես այնպիսի ներուժ, որ չունի այս նշանի տակ ծնված ոչ մի այլ ներկայացուցիչ։ Դու կարող ես ունենալ այն ամենն, ինչ կամենաս։ Այս օրը ծնված Կույսերը լրացուցիչ զգայական ընկալում ունեն, որն ուղեկցվում է հոգևոր ուժով ու առաջնորդությամբ։

Եթե այս օրն ես ծնվել, ապա պետք է հետևես քո բնազդին, որը քեզ հաջողության ճիշտ ճանապարհով կառաջնորդի։ Չափազանց կարևոր է, որ դու զարգացնես քո ուժեղ կողմերը, քանի որ դա կարող է չափազանց օգտակար ու յուրահատուկ լինել։

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու ուժգին զգացողություններ ունես ու պետք է կարողանաս դրանք արտահայտելու ճիշտ լուծում գտնել։ Դու լուն ուղտ դարձնելու սովորություն ունես ու պետք է կարողանաս կառավարել դա, քանի որ սա կարող է խնդիր լինել հատկապես ռոմատիկ ու անձնական հարաբերություններում։

Խաղաղություն գտիր ու փորձիր հաշտվել այն ամենի հետ, ինչը փոթորկում է զգացմունքներդ։ Սովորաբար այս օրը ծնված Կույսերը տառապում են այս կամ այն բանի համար՝ չկարողանալով ինքնակառավարել իրենք իրենց։ Դադարիր վերլուծել մանրուքները։ Երբեմն ավելի լավ է որոշ բաներ թողնել այնպես, ինչպես դրանք կան։

Այս օրը ծնված մարդիկ խաղաղ են, ընկերասեր, չեն սիրում խոսել, սակայն կարողանում են հետաքրքիր զրույցներ վարել՝ կիսվելով իրենց կենսափորձով ու գաղափարներով։ Նրանք ոճի զգացում ունեն ու գնահատում են գեղեցիկը։ Նրանց ուժեղ երևակայությունը, անկախությունն ու սրամտությունը հնարավորություն է տալիս միշտ օրիգինալ մտածել։

Օգոստոսի 29-ը հուշում է, որ դու սիրում ես մաքուր օդն ու բնությունը, որը մաքրում է մտքերդ ու բարձրացնում ոգիդ։ Դու կարող ես դա քեզ համար շատ շահավետ ձևով օգտագործել գրեթե յուրաքանչյուր իրավիճակում, քանի որ չափազանց կրեատիվ ես ինքնարտահայտման առումով։

Ընկերներն ու հարազատները։ Այս օրը ծնված մարդկանց ընկերներն ու հարազատները քիչ են։ Հավատարիմ են նրանք, ում դու նվիրում ես քո ժամանակը։ Որպես կանոն, այս Կույսերի ընկերներն ունեն նույն նախասիրությունները։

Այս օրը հուշում է նաև այն մասին, որ հնարավոր է՝ դու փոթորկոտ անցյալ ես ունեցել, որը չես կարողանում մոռանալ։ Այս պատճառով դու լսող, զգայուն ու հասկացող ծնող ես։ Դու ցանկանում ես այնպիսի ծնող լինել, ով միշտ կարող է հաղորդակցվել սիրող ու բաց գրկով։

Միևնույն ժամանակ դու պետք է կարողանաս երեխային թողնել երեխա լինել։ Նրանք վայր կընկնեն հեծանիվից, սակայն նորից կկանգնեն ու կշարունակեն։ Երբեմն նրանք պետք է փորձություններից ու սխալներից սովորեն։ Պարզապես նրանց կողքին եղիր, երբ դրա կարիքը կա։

Սերը։ Սիրային կայանքը քեզ մոտ բավականին պայծառ է։ Դու անմեղություն ունես, որը գրավիչ է շատերի համար։ Այն իրական է, և հակառակ սեռը դա չափազանց հրապուրիչ է համարում։ Ինչևէ, հնարավոր է, որ դու որոշ կասկածներ ունես սիրո և վստահության հարցում։

Սա կարող է դժվարացնել սեր գտնելը։ Երբեմն դու կարող ես չափազանց կասկածամիտ լինել ու դժվարանալ կիսվել իրական զգացմունքներով։ Բացի այդ, հնարավոր է դժվարանաս արտահայտել սերդ զույգիդ հանդեպ  ֆիզիկական առումով։ Ինչևէ, դու վստահ ես, դու կարող ես ցույց տալ զգացմունքներդ այնպես, ինչպես ոչ ոք՝ օգտագործելով հնարամտությունդ, քանի որ սիրում ես ստիպել սիրելիիդ իրեն յուրահատուկ զգալ։

Աշխատանքը և կարիերան։ Կույսի համար կարիերա ընտրելը սթրեսային է, քանի որ նա վախենում է առանց աշխատանք մնալու մտքից։

Աշխատանք գտնելը պետք է ամենաքիչն անհանգստացնի քեզ, որովհետև տաղանդավոր ես։ Դու նույնիսկ երկու աշխատանք կանես՝ ընտանիքիդ կարիքները հոգալու համար։

Ինչևէ, դու կնախընտրեիր քիչ գումար վաստակել, միայն թե աշխատանքդ քեզ ինքաբավարարվածության զգացում հաղորդեր։ Եթե ինչ-որ պահի դու աշխատանք չունենաս, ամբողջ օրը կծախսես փնտրելով, այստեղ ու այնտեղ դիմելով, մինչև որ արդյունքի հասնես։

Առողջությունը։ Եթե դու ծնվել ես այս օրը, ապա ուշ, թե շուտ քո առողջության վրա կսկսեն ազդել սթրեսի հետքերը։ Այս օրը ծնված մարդիկ մյուսների խնդիրներին այնպես են վերաբերվում, որ դա կարող է անառողջ հետևանքներ ունենալ իրենց համար։ Բոլոր այն միջոցները, որ դու ձեռնարկում ես առողջ լինելու համար, անարդյունավետ են հենց այս պատճառով։

Դու սիրում ես առողջ սնվել, քո անկյունում մարզվել։ Սակայն թերևս օգտակար կլինի յոգայի կամ ինքնաբուժման արվեստի խմբակների հաճախել՝ հանգստանալու և միտքը կտրելու աշխատանքից ու ողջ դրամայից։

Օգոստոսի 29-ին ծնված անձինք հնարավոր է՝ ինքնավստահության պակաս ունենան անցյալի խնդիրները լուծելու համար։ Սա կարող է դժվարացնել ներկա և ապագա հարաբերությունները։ Թերևս սա է պատճառը, որ դու մտերիմ քիչ ընկերներ ունես։ Ինչևէ, ընկերներիդ բախտը բերել է՝ քեզ նման հավատարիմ ընկեր ունենալու համար։     

Հայտնի մարդկանցից այս օրն են ծնվել Մայքլ Ջեքսոնը, Ջոն Լոքը, Ինգրիդ Բերգմանը, Թոմ Գանը, Դինա Վաշինգթոնը։      

Աղբյուրը՝ Blognews.am

Մեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ 14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք ՉալաբյանՏեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ ԵՄ-ն չի հաստատել Հայաստանի համար 2029-ի վիզաների ազատականացման ժամկետը․ ի՞նչ է իրականում ասել ԲրյուսելըԾեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԵրաժիշտ Սինգհին ծեծի են ենթարկել, նրա կյանքը փրկել չի հաջողվելՍիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԳերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա ԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին ԱՄՆ-ը պետք է ձեռնպահ մնա Չինաստանի հասցեին հնչող կեղծ մեղադրանքներից՝ ԱԲ-ի ամերիկյան տեխնոլոգիաների հափշտակման վերաբերյալ․ ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Հրազդանի կիրճում՝ ջրատար խողովակում, հայտնաբերվել է տղամարդու մարմին