Երևան, 23.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերգեյ Միրոնովի գործով Հայաստանը հայտնվել է 2 կրակի արանքում. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորման» փորձագետ Աննա Փամբուխչյանն անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին:

Աննա Փամբուխչյանը նշում է, որ օգոստոսի 26-ից Հայաստանը կրկին հայտնվեց Կրեմլի եւ ռուսական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: «Այս անգամ արդեն ավելորդ ուշադրության պատճառը հայկական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի կալանավորումն էր»,- նշել է նա:

1986 թ. ծնված Միրոնովը, ով «Զվարթնոց» օդանավակայան էր ժամանել օգոստոսի 26-ին կնոջ հետ, 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից: Նա մեղադրվում է զենքի արտահանման վերահսկման օրենքը խախտելու փորձ կատարելու եւ փողերի լվացման մեջ:

«Բնականաբար, հարցի վերաբերյալ ռուսական եւ ամերիկյան տեսակետները հերթական անգամ կտրուկ տարբերվում են: Ռուսական կողմը միանշանակ հակված է հարցը քրեական դաշտից տեղափոխել քաղաքական: Ռուսական մամուլը միջադեպը ներկայացնում է որպես Վաշինգտոնի հատուկ ծրագիր՝ Երեւանին եւ Մոսկվային միմյանց դեմ տրամադրելու համար, մինչդեռ Պետդումայի մի շարք պատգամավորներ արդեն հանդես են եկել Հայաստանի հասցեին հայտարարություններով, որոնք կարելի է բնութագրել միայն որպես քաղաքական սպառնալիքներ»,- հայտնել է իր հոդվածում Աննա Փամբուխչյանը:

Ինչպես նա է շեշտում, ըստ ՌԴ դաշնային խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչի տեսակետի՝ սա փորձ է սեպ խրելու հայ-ռուսական հարաբերությունների մեջ, եւ Հայաստանը Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնի այդ հանգամանքը: «Փաստորեն, Կլինցևիչն առաջարկում է հայկական դատարանին քրեական գործը դիտարկել քաղաքական հարթակում եւ հաշվի առնել Մոսկվայի հետագա արձագանքն ու հնարավոր զայրույթը»,- հավելել է փորձագետը:

Վերջինս նաեւ հավելել է, որ մեղադրանքները Հայաստանի հասցեին առ այն, որ Երեւանը փորձում է քաղաքական դիվիդենտներ ստանալ ԱՄՆ-ից, անհիմն են, որովհետեւ Սերգեյ Միրոնովը հետախուզվում է ոչ թե օգոստոսի 26-ից՝ Հայաստան ժամանելու օրվանից, այլ մայիսի 11-ից:

«Հայկական անվտանգության ծառայությունները պարզապես առաջնորդվել են միջազգային քրեական օրենքներով՝ ձերբակալելով միջազգային հետախուզման տակ գտնվող անձի, ում համապատասխան ապացույցների առկայության դեպքում, ըստ նույն միջազգային քրեական օրենքների, պարտավոր է հանձնել ԱՄՆ-ին: Հայաստանի հանդեպ քաղաքական ճնշումների միջոցով Միրոնովին ԱՄՆ-ին հանձնելուց փրկելու դեպքում՝ ռուսական կողմը եւս մեկ անգամ կասկածի տակ կդնի ՀՀ միջազգային հեղինակությունը՝ ցույց տալով Երեւանի` ինքնուրույն որոշումներ կայացնելու անկարողությունը: Մյուս կողմից էլ, եթե հայկական կողմը որոշի, այնուամենայնիվ, հանձնել Միրոնովին ամերիկյան արդարադատությանը, կարելի է ակնկալել Ռուսաստանում հակահայկական տրամադրությունների աննախադեպ ալիք: ՀՀ-ն հայտնվել է երկու կրակի արանքում, ու ցանկացած սցենար միջազգային սկանդալ է դառնալու Երեւանի համար»,- նշել Աննա Փամբուխչյանը:

Նյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի Մեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Մատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետ Քըրքորյան՝ նախկին Լենինգրադյան փողոցում, բшխվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավnր «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԹող մաքրվեն հավաքականից, որ իմանամ՝ ում հետ եմ գնում պшտերազմ. Եղիշե Մելիքյան Կոտայքի մարզի Զառ, Սևաբերդ և Կապուտան բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ընտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա Կոստանյան Սնդիկի հետքեր պարունակող երեք ծանրոց է հայտնաբերվելBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 98,43 դոլարի Հայաստանը երկրորդ մեդալը ապահովեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԱնտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հանրային իրազեկման և արագ արձագանքման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են Սայաթ-Նովա պողոտայում բшխվել են «Dodge»-ն ու «Tesla»-ն․ վերջինը կnտրել է խաչմերուկում տեղադրված՝ հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, ապա բшխվել «Գրանդ Քենդի»-ի խանութի դռանը՝ կnտրելով այն Իրանին հասցված hարվածները չեն հանգեցնի հանրապետության իշխանափոխության. Մակրոն Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըՄարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկա» Երևանում | Տարբեր հրազեններից պարկուճներ, գնդակ, բիտաներ«Բարսելոնա»-ն ստիպված կլինի մի քանի ամսով կրկին լքել Կամպ Նոուն Իշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ ԱկոպյանՈ՞ր մրգերն ու բանջարեղենն են Հայաստանում ավելի շատ թունաքիմիկատների ռիսկի տակ․ ինչ են ցույց տալիս ստուգումները«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններինԻրանի դեմ ԱՄՆ-ի մարտшկան գործողությունների հետևանքով զnhված ամերիկյան զինծառայnղների թիվն ավելացել է մինչև 19 Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինՀույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը կդադարեցվի