Կոկոսի յուղն ու կիտրոնը կվերականգնեն սպիտակած մազերի բնական գույնը
ԼԱՅՖLIfe.panorama.am-ը գրում է.
Մազերի սպիտակելը տարիքի հետ միասին նորմալ երևույթ է, սակայն մազերի սպիտակելու պրոցեսը սկսել է նաև տարածվել երիտասարդների մոտ, որը կարող է լինել ամենօրյա սթրեսի պատճառով։
Հայտնի է, որ մազերի ներկերը պարունակում են քիմիական տարրեր, որոնք թունավոր են և կարող են վնասել մազերը։
Այսպես, եթե ցանկանում եք վերականգնել մազերի բնական գույնը, ապա Ձեզ կարող են օգնել նաև բնական բաղադրիչները։
Կոկոսի յուղի և կիտրոնի համադրությունը շատ արդյունավետ է այս հարցում, քանի որ կոկոսի յուղը հարուստ է ճարպային թթուներով ու հակամանրէային հատկություններով, որն էլ օգնում է վարակենդանացնել գլխամաշկն ու խթանել մազերի աճը։
Կոկոսի յուղն օգնում է պահպանել մազերի սպիտակուցները, իսկ հակաօքսիդանտ հատկությունները շտկում են մազերի վաղաժամ սպիտակելը։
Կիտրոնի հյութն իր հերթին հարուստ է վիտամին C-ով ու B-ով, ինչպես նաև ֆոսֆորով, և այս հատկությունները ևս օգնում են շտկել սպիտակած մազերն ու սնուցում են այն։
Բնական ներկ պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 3 թեյի գդալ կիտրոնի հյութ
• Օրգանական կոկոսի յուղ
Տարայի մեջ խառնել մի փոքր կոկոսի յուղն ու 3 թեյի գդալ կիտրոնի հյութը և այն քսել գլխամաշկին ու մազերին՝ կատարելով գլխամաշկի մերսումներ։ Պահել այն մոտ 1 ժամ ու լվանալ շամպունով։
Այս պրոցեդուրան կարելի է կատարել շաբաթը 1 անգամ, որը նաև կնվազեցնի մազերի թեփը։
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



