Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիհարեցնող թեյը կարող է վնասել աղիները

ԼԱՅՖ

Դետոկսիկացիայի համար բազմատեսակ թեյերի սիրահարները պատկերացում իսկ չունեն, որ այդ ըմպելիքները կարող են հարուցել լուրջ խնդիրներ սրտում եւ աղիներում,- տեղեկացնում են բժիշկները: Դրանք չպետք է դառնան առողջ սննդի բաղկացուցիչը: Ինչ-որ փուլում դետոկսիկացնող թեյը դարձավ ավելորդ քաշի դեմ պայքարի եւ առողջության ամրապնդման ամենամոդայիկ միջոցներից մեկը:

Այդ ըմպելիքը խրախուսվում էր հայտնիների կողմից եւ վայելում էր ոչ քիչ առցանց-փառք: Բայց որքանո՞վ են մեր առողջության համար օգտակար այդ «օրգանիզմը մաքրող բնական միջոցները» բժիշկների տեսանկյունից:

Բրիտանացի բժիշկ Լորետա Իհոնորը կարծում է, որ այդ թեյերը հսկայական վնաս են պատճառում մարդու առողջությանը: Մինչ այդ բժիշկը նույնիսկ ստորագրահավաք էր նախաձեռնել, որպեսզի թեյերից հանվեն դետոքսիկացնող լուծողականները: Դրանց մեծ մասը պարունակում է սեննա լուծողական դեղմիջոցը (ալեքսանդրյան տերեւ)։

Այդ ըմպելիքներն արտադրողները ժլատ չեն հավաստիացումներում, թե դրանք ինչ մաքրիչ ազդեցություն են գործում օրգանիզմում, քայքայում են ճարպային նստվածքները ստամոքս-աղիքային տրակտում: Սակայն կա մի վերապահում. բոլոր այդ պնդումները բացարձակապես  չեն հիմնավորվում գիտական որեւէ ապացույցով:

Իրականում սեննան ստիմուլացնում է աղիների նորման գերազանցող կծկողականությունը, որի հետեւանքով մեր օրգանիզմին անհրաժեշտ ջուրը եւ էլեկտրոլիտները հեռանում են կղանքային զանգվածի հետ: Մի կարճ ժամանակահատված այդ ջրազրկումն իսկապես կարող է ապահովել նիհար տեսք, սակայն այն որեւէ կապ չունի ճարպերի կորստի հետ, քանի որ սննդի կալորիաները, դեռ չհասած հաստ աղիներ, կլանվում են բարակ աղիներում:

Բժշկության մեջ սեննան պաշտոնապես թույլատրված է միայն փորկապության դեպքում: Ընդ որում այդ պատրաստուկը կիրառվում է կարճաժամկետ` մեկ շաբաթից ոչ ավելի: Բացի այդ` բուժման ողջ ընթացքը պետք է լինի բացառապես բժշկի հսկողության ներքո: Եւ ստույգ է, որ այդ բաղադրիչը նախատեսված չէ 28 օրյա օգտագործման համար, ինչպես որ հիմնականում ցուցված է դետոկսիկացնող թեյերի համար: Այս ըմպելիքի որոշ արտադրողներ նույնիսկ խորհուրդ են տալիս այդ կուրսն անցնել նորից ու նորից` դադար առնելով միայն մեկ շաբաթ: 

Սեննայի այդպիսի երկարատեւ օգտագործումը կարող է հարուցել անուղղելի վնասներ աղեստամոքսային համակարգում: Մարդու աղիների գործունեությունը կարող է լիովին խաթարվել, այնպես որ մարդիկ ստիպված կլինեն հետագա ողջ կյանքի ընթացքում ապավինել լուծողականներին:  Օրգանիզմից էլեկտրոլիտների հեռացումը հանգեցնում է սրտամկանի ախտահարման, մկանային թուլության, լյարդի ախտահարման եւ առողջության ու կյանքի համար վտանգավոր այլ հետեւանքների:

NEWS.am Medicine

Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջ