Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են մարդիկ համացանցում անկեղծանում

ԼԱՅՖ

Մարդիկ հաճույքով են համացանցում լուսանկարներ տեղադրում եւ պատմում իրենց ամուսինների եւ կանանց, երեխաների (նույնիսկ նորածին), կենդանիների, բնակարանի մասին… Տեսեք, թե ինչ հոգատար ամուսին ունեմ՝ նախաճաշն ինքն է պատրաստել: Լայք: Իսկ ինչ հրաշք բալիկ ունեմ: Ահա նա կեղտոտում է: Լայք: Ես 35 տարեկանում հրաշալի կազմվածք ունեմ, ճիշտն ասեք՝ ինձ սազո՞ւմ է նոր զգեստը: Լայք:

Որպեսզի հասկանանք նման հոգեբանական վիճակը՝ որոշեցինք հարց բարձրացնել՝ ինչո՞ւ են մարդիկ սոցցանցերում անկեղծանում։

Եսակենտրոնություն եւ փառասիրություն

Կա անհատի այդպիսի տեսակ՝ հիստերիկ կամ ցուցամոլ: Այդպիսի մարդիկ հակված են թատերականցման: Սոցցանցերում ակտիվությունը նրանց թույլ է տալիս մշտապես ուշադրություն գրավել: Նրանք վստահ են, որ պարտավոր են աշխարհին նվիրել «իրենց ներքին հարուստ աշխարհը»: Լայքերը եւ դրական մեկնաբանությունները մխիթարում են այդ մարդկանց ինքնասիրությունը: Նրանք չեն հանդուրժում մրցակիցներին, ուստի զայրույթը թափում են բոլոր նրանց վրա, ովքեր իրենցով չեն հիանում:

Հիստերիկները դերասաններ են, սիրում են զանազան դիմակներ փորձել: Ահա ես անպետք աղջիկ եմ, բայց ահա տնտեսուհի եմ/ահա ես մարզիկ եմ, բայց ահա շքեղ մեքենայով եմ:

Հասկացությունների փոխարինում

Երկրորդ պատճառը անհատականության պակասն է: Սեփական անձի հանդեպ անվստահությունը, կայունության բացակայությունը, անձնական կյանքում խնդիրները. այս ամենը մարդը փորձում է փոխհատուցել սոցիալական ցանցերի միջոցով:

Իր գրավչության եւ ինքնագնահատականի հարցում անվստահ աղջիկն անմիջապես ճանաչվում է. նա 1679 լուսանկար ունի, մեծ թվով ալբոմներ, «Ինձ դժվար է գտնել, բայց հեշտ է կորցնել» կարգի ստատուսներ եւ այլն:

Կյանքում չկայացած եւ հաջողությանը կառչած մարդուն եւս հեշտ է ճանաչել: Նա միայն լավ նորություններ, բիզնես-խորհուրդներ, հաջողության հասնելու խորհուրդներ է տեղադրում: Նա կարծում է, որ եթե իր աշխարհը կատարյալ չէ, ապա ինքը սիրո արժանի չէ:

Սոցցանցերում «հովվերգություն» ցուցադրող զույգերը, որպես կանոն, կյանքում դրանից հեռու են: Փոխադարձ անկեղծ զգացմունքները հրապարակայնության կարիք չունեն: Հակառակը՝ մարդիկ ջանում են կողմնակի աչքից թաքցնել այն, ինչ իրենց համար թանկ է: Եթե տղամարդը կամ կինը զուգընկերոջ էջում անընդհատ գրում է «Ես քեզ սիրում եմ» դա անձամբ ասելու փոխարեն, նշանակում է նրանք չեն շփվում: Նրանց համար հարաբերություններն ինքնին կարեւոր չեն, այլ «սիրում եմ այսպիսինին» կամ «ամուսնացած եմ այսպիսինի հետ» ստատուսը:

Այդպիսով սոցիալական մեդիայում ցանկալին իրականի տեղ են ներկայացնում, իրենց հանդեպ անվստահություն ունեցողների մոտ բարձրանում է ինքնագնահատականը, պարտվողները «մոտենում են» իրենց երազանքին, իսկ սիրո մեջ դժբախտները սերտ հարաբերությունների պատրանք են ստանում:

Բոլորն էլ շրաջապատի ճանաչման, սիրո եւ ուշադրության կարիք ունեն: Նույնիսկ ինքնաբավ մարդը կժպտա՝ իր լուսանկարի տակ հաճելի մեկնաբանություն կարդալով: Սակայն սոցցանցերում այս պահանջը մասամբ ձեռք է բերում գերաճի բնույթ: Ինքնագնահատման անկայունությամբ մարդիկ լայքերից եւ մեկնաբանություններից այնպես են կախված, ինչպես թմրանյութից: Այդպիսի մարդիկ իրենց չեն սիրում եւ գնահատում: Ներդաշնակ մարդը լայքերի եւ մեկնաբանությունների կարիք չունի:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ

Ինչի՞ է հանգեցնում սոցցանցերում այսպիսի անկեղծությունը: Հոգեբանական խնդիրների խորացման եւ իրական միջանձնային կապերի էլ ավելի մեծ խարխլման: Հնարավոր է շփվելուց հետ վարժվել: Դադարել ինքդ քո նման լինել, ինքնաբուխ դառնալ: Չէ՞ որ  համացանցում միշտ ժամանակ ունես ծանրութեթեւ անելու հաղորդագությունը՝ այն քո կերպարին հարմար ներկայացնելու համար: Իսկ ամենամեծ վտանգը ոչ թե ինքնին վիրտուալ դերերի մեջ է, այլ դրանք իրական կյանք տեղափոխելու: Կյանքը բլոգ չէ, այն չի կարելի կանգ կոճակի վրա դնել կամ վերաթողարկել:

Facebook-ի խորհրդատուները ձեզ չեն օգնի ամուսնու հետ հաշտվել կամ ընկերուհի գտնել: Մինչ դուք լայքում կամ տարածում եք գրառումները, ավելորդ կիլոգրամները նախկինի պես ձեր հետ են մնում, տան խառնաշփոթը պահպանվում է, իսկ ընկերները վերածվում են ծանոթների:

Աղբյուրը՝ Otvetnavse.com

NEWS.am STYLE

Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության