Երևան, 19.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր ուզում քնել, որ անընդհատ հարցեր տար։ Գանգուր մազերի համար իրեն «խուճուճ» էին ասում։ Շատ կենսուրախ մարդ էր, ես իրեն գոնե մեկ օր տխուր չեմ տեսել։ Շատ հարմարվող, բարի, ընկերասեր, կենդանասեր տղա էր»,«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Էմիլ յան՝ Սպարտակի մայրիկը։

Սպարտակը ծնվել է Սյունիքի մարզում՝ Ագարակ քաղաքում, զինվորականների ընտանիքում։ 2014 թվականին ընտանիքը Ագարակից տեղափոխվում է Եղեգնաձոր։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին շատ լավ է սովորել։ «Հրաշալի գիտեր հայոց պատմությունը, տիրապետում էր բոլոր իրադարձություններին, թվականներին ու փաստերին։ Շատ լավ գիտեր նաև հայոց լեզուն։ Բոլոր առարկաներն էր սովորում, բայց կարծես կենտրոնացել էր «Հայոց պատմություն» առարկայի վրա։ Իրեն դպրոցում բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, դասընկերները»։

Դպրոցն ավարտելուց հետո Սպարտակն ընդունվել է ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը։ «Ուզում էի, որ նա բժիշկ դառնար, մեկ տարի պարապեց, բայց ասաց. «Մամա՛, սա իմը չի։ Իմը հայոց լեզուն և հայոց պատմությունն է»։ 12-րդ դասարանում՝ դպրոցում, երբ պատմության ուսուցիչը չէր գալիս, նա իրենից ցածր դասարանում փոխարինում էր նրան։ Սպարտակս ուզում էր դեսպան դառնալ արաբական երկրներում։ Ընդունվեց բուհ, միշտ ասում էր՝ եթե սովորեմ, ուրեմն միայն պետական համալսարանում։ 0,25 բալ չհերիքեց, և ընդունվեց վճարովի համակարգ։ Բանակում էր ծառայում, այդպես էլ չիմացավ, որ անվճար համակարգ է տեղափոխվել։ Ընդունված ուսանողներից մեկը դուրս էր եկել համալսարանից, նրա փոխարեն Սպարտակն էր անցել անվճար համակարգ»։

Զինվորական ծառայության մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին ուզում էր ծառայել, բայց մյուս կողմից էլ ասում էր՝ ավելի լավ կլիներ, որ այս երկու տարին սովորեի։ «Շատ էր ուրախացել, որ ընդունվել է, ուզում էր ուսանող դառնալ։ Երազանքը դեսպան դառնալն էր»։ Բայց, ավաղ, ոչ միայն դեսպան, այլ առհասարակ ուսանող լինելու Սպարտակի ցանկությունն անկատար մնաց։

2019 թվականի հուլիսի 19-ին Սպարտակը մեկնում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Մատաղիսում։ «Ծառայության ժամանակ նա երբեք որևէ բանից չի դժգոհել։ Միայն պատերազմի ժամանակ մեկ օր շատ տխուր էր, ասաց, որ հոգնել է։ Երբեք չի բողոքել ծառայությունից, ուղղակի կարոտում էր։ Անգամ պատերազմի ժամանակ էր ասում, որ ամեն ինչ լավ է։ Հայրիկի պես Սպարտակս էլ է հրետանավոր եղել։ Լավ ծառայության համար խրախուսվել է «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով։ Պատերազմից առաջ նաև սերժանտի կոչում էր ստացել։ Իսկ արդեն պատերազմի ժամանակ զանգահարեց. «Մա՛մ, ուզում են ինձ միանգամից լեյտենանտի կոչում տալ, համաձայնե՞մ»։ Ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Մա՛մ, չեմ համաձայնել, այդ դեպքում պատերազմից հետո ինձ կպահեն բանակում՝ որպես սպա, իսկ ես չեմ ուզում, ես ուզում եմ սովորել»։ Հինգ զինակից ընկերներին էին նույնն առաջարկել, երեքը համաձայնել էին, Սպարտակս ու ընկերը՝ հրաժարվել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 26-ին հերթապահության էի, ես արդեն հասկանում էի, թե ինչ է կատարվում։ Սպարտակին զանգահարեցի, հարցրեցի, թե ինչ կա։ Ասաց, որ ամեն ինչ նորմալ է, հարցրեց՝ ձեզ մոտ ի՞նչ կա։ «Մեզ մոտ լարվածություն կա»։ Սպարտակը ծիծաղեց անգամ, շատ հանգիստ ձայնով էր խոսում։ Բայց իրենց արդեն դիրքեր էին տարել։ Սեպտեմբերի 27-ին, 28-ին, 29-ին իրենից որևէ նորություն չեմ ունեցել։ 30-ին զանգահարեց. «Մա՛մ, ես ողջ-առողջ եմ, փրկվել եմ, նահանջում ենք Մատաղիսից, գալիս ենք Դրմբոն»։ Հետո արդեն ընկերներից իմացա, որ այդ օրերին արկն ընկել է, նա գլխի ցնցում է ստացել, տեսողությունն է անգամ վատացել, դրա համար չի կարողացել զանգահարել»։

Դրանից հետո Սպարտակն ամեն օր զանգահարել է մայրիկին։ «Նոյեմբերի 8-ին չզանգահարեց, շատ նեղված էի։ Ամուսինս կարողացավ կապ հաստատել ծանոթների հետ, որ վերջիններիս օգնությամբ կապվեինք Սպարտակիս հետ։ Ուղղակի ուզում էինք իր ձայնը լսել։ Նոյեմբերի 9-ի առավոտյան զանգահարեց՝ ամեն ինչ նորմալ է։ Ասաց, որ ուզում է նաև հայրիկի հետ խոսել։ Խոսել էր նաև հայրիկի հետ, դրանից հետո իր հետ կապը կտրվեց։ Հաջորդ օրն իմացանք, որ տղաս զոհվել է»։

Սպարտակը զոհվել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ի և «Մարտունի 3»-ի միջանկյալ հատվածում։ «Անօդաչուի բեկորը ոտքի մայր երակն է ծակել։ Արնահոսել է, ցանկացել են տեղափոխել, կես ճանապարհին մահացել է»։ Սպարտակը շուտ է «տուն հասնում», մայրիկն ասում է՝ որդուն կարողացավ հրաժեշտ տալ, մարմինը վնասված չէր, միայն այդ փոքրիկ վնասվածքն էր։ «Բայց կարծես 10 տարով ծերացած լիներ»։

Սպարտակն ընկերուհի ուներ, պատրաստվում էր պատերազմից վերադառնալուց հետո ամուսնանալ։ Նրա կրտսեր եղբայրն էլ է պատերազմի ժամանակ բանակում ծառայելիս եղել։ «Հայկս նորակոչիկ էր, մեկ ամիս եղել է մարտի դաշտում։ Փոքրս հրաշքով է փրկվել»։

Տիկին Էմիլ յան նշում է՝ որդին երբեք չի մտածել մարտի դաշտը լքելու մասին։ «Ասում էր. «Եթե նման բան անեմ, մա՛մ, ինչպե՞ս կարող եմ մարդկանց աչքերին նայել։ Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ։ Երբեք չեմ լքի մարտի դաշտը, որ իմ վրա պիտակ կպցնեն»։ Երբեմն ամուսնուս հետ զրուցում ենք այս մասին, նա միշտ ասում է՝ նա երբեք չէր գա, եթե անգամ գնայինք իր հետևից։ Իրենց դիվիզիոնը վերջին օրերին չէին տանում առաջնագիծ, բայց նա իր ընկերների հետ գնացել է. «Չեմ կարող իմ ընկերներին մենակ թողնել»։ Հենց նրանք են պատմում, որ շատ թեժ մարտերի մեջ է եղել Մատաղիսում, Քարինտակում, Կարմիր շուկայում, Շուշիում, Մարտունիում։ Որպես հրետանավոր՝ այնքան ճիշտ են եղել Սպարտակիս հաշվարկները, որ մեծ վնասներ են հասցրել թշնամուն։ Չեմ կարողանում համակերպվել այն հանգամանքի հետ, որ զինադադարի կնքումից ժամեր առաջ է զոհվել։ Իր ամենամոտ ընկերը՝ Նարեկը, Ագարակ քաղաքից էր, անվճար սովորում էր Բժշկական համալսարանում։ Նորակոչիկ էր, առաջին արկն ընկել էր, ու նա զոհվել էր։ Սպարտակս անընդհատ հարցնում էր՝ մա՛մ, Նարեկից ի՞նչ կա։ Իրեն չէի ասում, որ ընկերը զոհվել է, բայց հետո Սպարտակս գլխի ընկավ։ Հաճախ ասում էր. «Մա՛մ, Նարեկի համար էլ եմ կռիվ տալիս, ոչ միայն ինձ համար»։

Սպարտակիս ասում էի՝ ուզում եմ կամավոր քեզ մոտ գալ։ «Մա՛մ, սա քո տեղը չի»։ Բոլորիս մասին մտածում էր։ «Մամա՛, մանկության տարիներին այն սարսափ ֆիլմերը, որ տեսել եմ, դրանք այս պատերազմի դիմաց ոչինչ են։ Այնքան բան եմ տեսել, որ վերադառնամ, ամեն ինչ պատմելու եմ»։ Բայց չեկավ ու չպատմեց»։

Ապրելու ուժի մասին։ «Հայկս դարձավ մեր կյանքի շարժիչ ուժը։ Մի օր ինձ ասաց. «Մամա՛, հետ մի՛ նայիր, առաջ նայի՛ր, ոչ մի բան չես կարող հետ բերել»։ Սթափվեցի։ Հայկս ամեն ինչ անում է, որ մեզ համար լավ լինի։ Որպես եղբայրներ՝ շատ կապված էին իրար հետ»։

Հ. Գ. - Սերժանտ, հրետանավոր Սպարտակ Մնացականյանը հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն», «6-րդ ՊՇ Անձնուրաց պաշտպան» մեդալներով։ Հուղարկավորված է Ագարակի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Իրանը դեռ մտադիր չէ վերսկսել առկա ուսուցումը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Nissan», «Skoda» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Բելառուսում կան շատ խելացի մարդիկ, որոնք ապագայում կարող են գլխավորել պետությունը. Լուկաշենկո Հայաստանը 16 ծանրորդով կմասնակցի Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը Իրանը չի պլանավորում հարստացված ուրան ուղարկել ԱՄՆ. Իրանի ԱԳ փոխնախարար Հրդեհ Թաիրով գյուղում. այրվել է փայտե քոթեջ Արման Ծառուկյանը Յուրայ Ֆայբերի հետ մենшմարտnւմ հաղթել է 13։1 հաշվով Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Վաշինգտոնում տեղի ունեցած պատմական իրադարձությունը շրջադարձային կդառնա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար. Կոստանյանը՝ Անթալիայում Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան«Ռեալ Սոսյեդադը»՝ Իսպանիայի գավաթակիր Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին և ուղեկցել իրենց բնակավայր Հայաստանի ավտոճանապարհների վիճակը Ապրիլի 19-ի առավոտյան Հայտնի է դարձել, թե ինչու է Թրամփը հրաժարվել Իրանի Խարգ կղզին գրավելու գաղափարից Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծՍպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով մոտ 3500 զոհի մասին ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին Աստղագուշակ 2026 թվականի ապրիլի 20-ից 26-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. Չարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում. օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Չելսիին» (տեսանյութ) 9 ամիս տևած ամուսնություն. Պապ Պողոսյանն ու Մարի Հովհաննիսյանը բաժանվե՞լ են Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Այսօր «Համահայկական ճակատ»-ի ներկայացուցիչները ներկա գտնվեցին «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության արտահերթ համագումարին․ Արսեն ՎարդանյանԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի փակման մասին Հույս ունենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը կվերածվի երկարատև խաղաղության․ Բայրամով Ազնավուր, Բաբաջանյան, Օրբելյան. երեկո, որը ստիպեց հազարավոր սրտերի բաբախել  ՊԵԿ-ում հորդորում են հարկ վճարելու մշակույթի նկատմամբ լինել ավելի հոգատար Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Արագածոտնի թեմի եկեղեցիներում Էրդողանն ընդունել է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդինԵրևանի թիվ 164 դպրոցում 42-ամյա տղամարդը 2 դպրոցականների հետ հարվածներ է հասցրել 13-ամյա տղային Կհստակեցվի կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման փուլային կառուցվածքը ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը․ Mercedes-ի վարորդին տեղում օգնություն է ցուցաբերվել Ջերմաստիճանը նախ կբարձրանա, ապա կիջնի Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում Գորիսի ԲԿ. Ահազանգ Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին. Բայրամով ՀՊԼ. «Արարատ»-ը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց «Փյունիկ»-ին