Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ծեծի են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հիմնադիր խորհրդարանն» այսօր մի հաղորդագրություն է տարածել, որում ասված է, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարիկ Գալստյանի վրա գիշերը հարձակվել են եւ ծեծի ենթարկել:

«Քիչ առաջ Գարիկ Գալստյանը տեղեկացրեց, որ անցած գիշեր` ժամը 4.00-ի կողմը, անծանոթ տղաներ եկել-կանգնել են իր պատուհանի տակ եւ հայհոյանքներ հնչեցրել, որից հետո Գարիկ Գալստյանին դուրս են կանչել խոսելու: Նրանք Գարիկին հարցրել են, թե ինչպես է վերաբերվում «Սասնա ծռերին»: Գարիկը պատասխանել է, որ նրանք հերոսներ են: Այդ պահին անծանոթները սկսել են նրան ծեծի ենթարկել եւ փորձել են դանակահարել, սակայն Գարիկը ձեռքով խոչնդոտել է եւ դրանից վնասվել է նրա ձեռքը: Գարիկը ոստիկանություն չի դիմել, քանի որ չի վստահում ոստիկանությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Past.am-ը կապ է հաստատել Գարիկ Գալստյանի հետ՝ պարզելու գիշերը տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամը մեզ պատմեց, որ գիշերը ժամը 4.00-ի սահմաններում երկու հոգի իրենց սեփական տան պատուհանի մոտ կանգնած հայհոյանքներ են հնչեցրել: Ինքը դուրս է եկել, սկզբից վիճել են պատուհանի մոտ կանգնելու համար, որից հետո անծանոթներն առաջարկել են գնալ մոտակա այգի՝ խոսակցությունը շարունակելու նպատակով:

«Տեղ հասնելուն պես խոսակցության թեման փոխեցին: Հարցրեցին, թե ինչ վերաբերմունք ունեմ «Սասնա ծռերի» մասին: Ես էլ ասացի, որ նրանք հերոսներ են, իսկ նրանց արածը հերոսություն է», - նշեց Գարիկ Գալստյանը:

Այս խոսքերից հետո անծանոթներն սկսել են հարվածներ հասցնել Գարիկին, գցել են գետնին ու մի քանի անգամ հարվածելուց հետո հեռացել: Ըստ նրա՝ իրեն ուզում էին վախեցնել, բայց դա չի հաջողվել: Գարիկ Գալստյանն այս միջադեպից չի ընկճվել եւ նշում է, որ շարունակելու է մասնակցել ցույցերին:

Վերջինս հայտնում է, որ ոստիկանություն ու հիվանդանոց դեռ չի դիմել, քանի որ ոստիկանությանը չի վստահում, իսկ եթե բժշկի դիմի, ոստիկանությունն էլ դեպքի մասին կիմանա:

Այս ընդհարման արդյունքում նա մի շարք մարմնական վնասվածքներ է ստացել՝ դանակով վնասել են ձեռքը, այս պահին երիկամներն են շատ ուժեղ ցավում: Վերջինս հայտնեց, որ իր ձեռքը տանն է վիրակապել:

Ըստ Գարիկ Գալստյանի՝ ինքը նկատել է, որ իրեն հետեւում են, պարզապես դրան մեծ կարեւորություն չի տվել:

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Վարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրել