Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գեղարքունիքում մեղրաքամն ընթանում է լավ արդյունքներով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի մեղվաբուծական տնտեսություններում մեղրաքամը սկսվել եւ ընթանում է օգոստոսի առաջին օրերից:

Առանձին մեղվաբուծական տնտեսություններից ստացված տվյալներով՝ մեղրաքամի արդյունքները գոհացուցիչ են: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ  Գավառի, Վարդենիսի, Մարտունու, Ճամբարակի եւ Սեւանի տարածաշրջանների համայնքների մեղվաբուծական որոշ տնտեսություններից՝ մեկ մեղվափեթակի լավագույն բերքատվությունը կազմել է մինչեւ 30, վատագույնը՝ մինչեւ 4-5 կիլոգրամ:

ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության  պետ Հակոբ Բադալյանի հավաստմամբ՝ միջին բերքատվության մոտավոր եւ հավաստի ցուցանիշ կարելի է համարել 15-20 կիլոգրամը:«Սա շատ բարձր ցուցանիշ չի կարելի համարել, սակայն ցածր ցուցանիշ էլ չի կարելի ընդունել:Կարելի է ասել, որ մեղվաբույծները բերքը հավաքում են լավ արդյունքներով»-նշեց Հակոբ Բադալյանը:Ստացած բերքից իրենց գոհունակությունն են հայտնում նաեւ մեղվաբույծները:

«Մեկ մեղվափեթակից ստանում եմ 20-30 կիլոգրամ բերք, ինչը համարում եմ լավ արդյունք»,-նշեց Գավառ քաղաքի բնակիչ, մեղվաբույծ Քաջիկ Եզդօղլյանը:«120 մեղվափեթակ ունեմ, որոնցից յուրաքանչյուրից միջինը քամում եմ 16 կիլոգրամ մեղր: Մոտ 2 տոննա մեղրի եկամուտը իմ տնտեսության համար բավարար հոգսեր կհոգա:16 տարի է, ինչ զբաղվում եմ մեղվաբուծությամբ եւ գոհ եմ թե արդյունքներից, թե վաստակից»-նշեց Դպրաբակ գյուղի բնակիչ, մեղվաբույծ Վրեժ Վարդանյանը:

Ըստ ՀՀ վիճակագրության ազգային ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության  պետ Հակոբ Բադալյանի՝ Գեղարքունիքի մարզի մոտ 1500 մեղվաբուծական տնտեսություններում պահվում է մինչեւ 42 հազար մեղվափեթակ, իսկ մեղվաբուծության ճյուղը բավականին դինամիկ զարգացում է ապրում:

«Վերջին տարիների ուսումնասիրությունները եւ համայնքների կողմից ներկայացված ցուցանիշները ցույց են տալիս, որ մեղվաբուծության ճյուղն ամենանկատելի զարգացումն է ապրում անասնապահական մյուս ճյուղերի համեմատությամբ: Բացառությամբ Վերին Շորժա, Ներքին Շորժա եւ Ախպրաձոր համայնքների՝ մարզի մնացած 88 համայնքներում գործում են մեղվաբուծական տնտեսություններ: Նախորդ տարվա համեմատ մեղվափեթակների թիվն ավելացել է մոտ 4 հազարով: Եթե համարենք, որ այս տարի մեկ մեղվափեթակի միջին բերքատվությունը կազմում է 15-20 կիլոգրամ, ապա ստացվում է, որ այս տարի Գեղաքունիքի մարզն արտադրելու է մինչեւ 700 տոննա մեղր, որը ոչ միայն բավարարելու է մեր մարզի ներքին պահանջները, այլ նաեւ արտաքին շուկաներ դուրս գալու հնարավորություններ է ստեղծում»,-ասաց գործակալության պետը:

Խոսրով Խլղաթյան

 

Իլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ