Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Օրական 2 անգամ ատամները լվալը կարող է կանխել քաղցկեղի առաջացումը

ԼԱՅՖ

Ըստ մի ուսումնասիրության՝ պարբերաբար ատամները լվալը կարող է օգնել կանխել հաստ աղիքի քաղցկեղը: Պատճառն այն է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են հանգեցնել լնդերի արյունահոսության, ինչն էլ իր հերթին կարող է անցնել աղիքներին և խթանել քաղցկեղի առաջացմանը կամ արդեն առկա ուռուցքների վիճակի վատթարացմանը:

Ֆուզոբակտերիա կոչվող մանրէները հարյուրավոր անգամներ ավելի շատ են քաղցկեղածին ուռուցքներում, քան նորմալ բջիջներում:

Հիմա հետազոտողները պարզել են, որ այդ միկրոբները կարող են նախաքաղցկեղային աճ սկսել և հանգեցնել հաստ աղիքի քաղցկեղի: Դրանք նաև կարող են մեծացնել աղիքում արդեն գոյություն ունեցող ցանկացած ուռուցք:

Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես է բակտերիան արյան միջոցով շարժվում դեպի աղիքները: Ըստ մի վարկածի՝ դրա աղբյուրներից մեկը արյունահոսող լնդերն են: Հետազոտողները պարզել են, որ այդ բակտերիաները պրոտեին են պարունակում, ինչը դրանց թույլ է տալիս կպչել շաքարի մոլեկուլներին, որոնք կապված են աղիքներում առկա պոլիպներ կոչվող բարորակ գոյացություններին, ինչպես նաև բարորակ ուռուցքներին:

Բակտերիաները անաէրոբ են, այսինքն, դրանք թթվածին չեն շնչում, ուստի կարող են շատ հեշտությամբ բնակվել հաստ աղիքում:

Պոլիպներին կամ ուռուցքներին կպչելուց հետո այդ բակտերիայի առկայությունը նպաստում է դրանց աճին:

Այս պրոցեսի վրա կենտրոնանալով՝ հետազոտողները կարծում են, որ կարելի է ստեղծել մի նոր դեղամիջոց, որը կարող է բուժել հաստ աղիքի քաղցկեղը:

Այս ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ուենդի Գարրեթն ասում է, որ ավելի խորը ուսումնասիրությունը կօգնի մշակել մի մեխանիզմ, որով հնարավոր կլինի կանգնեցնել քաղցկեղածին ուռուցքների աճը:

Նա ասում է. «Մեր բացահայտումները օգնում են հասկանալ, որ այն դեղամիջոցները, որոնք գրեթե նույն մեխանիզմով են աշխատում, այսինքն, ուղղված են շաքարին միացող պրոտեինների բակտերիալ մեխանիզմի դեմ, կարող են նաև պայքարել այս բակտերիաների՝ հաստ աղիքի քաղցկեղ առաջացնելու դեմ:»

Ֆուզոբակտերիաները վատթարացնում են բերանի խոռոչում լնդային հիվանդությունը, քանի որ դրանք օգնում են այլ բակտերիաների տարածվել ատամների և լնդի շուրջ ու ստեղծել մի շարք այլ բակտերիաներ, որոնք բորբոքում են լնդերը և թուլացնում ատամները:

Ֆուզաբակտերիա շատ հազվադեպ է հանդիպում առողջ մարդու աղիքներում:

Հետազոտողները ենթադրում են, որ բերանի խոռոչի միկրոբները կարող են արյան միջոցով հասնել հաստ աղիքի ուռուցքներին: Այս միտքը ստուգելու համար գիտնակնները ֆուզոբակտերիա են ներարկել երկու մկների պոչի երակներին, որոնցից մեկն ուներ հաստ աղիքի բարորակ, իսկ մյուսը չարորակ ուռուցք:

Երկու դեպքում էլ ֆուզոբակտերիան հավաքվեց հաստ աղիքի ուռուցքում:

Այսպիսով, երկար ուսումնասիրություններից հետո պարզվում է, որ ֆուզոբակտերիաները արյան միջոցով հասնում են հաստ աղիքի ուռուցքին, ապա օգտագործում են Fap2 պրոտեինը, որպեսզի կապվեն այդտեղի բջիջներին և բազմանան ուռուցքների մեջ՝ արագացնելով հաստ աղիքի քաղցկեղի առաջացումը:

Փաստորեն բերանի խոռոչում հավաքված բակտերիաները կապված են մարմնի այլ մասերում առաջացող հիվանդությունների հետ: Բերանի բակտերիաների՝ լնդի արյունահոսություն առաջացնելը կապված է նաև սրտի հիվանդությունների և կաթվածների հետ:

Վերջերս նաև պարզվել է, որ բերանի խոռոչի բակտերիաները կարող են նաև բերել Ալցհայմերի հիվանդության՝ խթանելով ուղեղում բորբոքման:

Ըստ 2012 թվականին արված ուսումնասիրության՝ բակտերիաներից առաջացած ատամնափառն է պատճառը, որ մարդիկ 13 տարի ավելի քիչ են ապրում:

Ատամներին և լնդերին նստվածք ունեցող մարդկանց մոտ 80%-ով ավելի բարձր էր վաղաժամ մահացության ռիսկը:

Շվեդիայի Կարոլինսկայի ինստիտուտի հետազոտողները նույնպես զգուշացնում են, որ բերանի խոռոչի ոչ պատշաճ հիգիենան կապված է քաղցկեղ առաջացնող գործոնների հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն 18-ամյա ուսանողուհին նախանձից դրդված սպանել է 19-ամյա համակուրսեցունSpaceX ընկերության Starship տիեզերանավը պшյթել է ջրի վրա վայրէջք կատարելիս Երևան-Մեղրի ավտոճանապարհին «DAF» մակնիշի կցորդով բեռնատարը բшխվել է ճամփեզրի հողաթմբերին ու քարերին և մկրատաձև փակել ճանապարհը․ կա վիրավnր «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻնչպես հասկանալ՝ կոնտենտը իրական է, ԱԻ-ով ստեղծված, թե խաբեություն Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանՋրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԿընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Տարադրամի փոխարժեքը սեպտեմբերի 29-ինՇատ եմ ափսոսում այս խաղի ու այս արդյունքի համար, ներողություն եմ խնդրում երկրպագուներից․ Մելիքյան Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալ