Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ժիրինովսկու ցնդաբանական հոխորտանքը չպետք է արժեւորվի որեւէ մեկի կողմից». Ամո Շարոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու՝ ռուսական հեռուսատալիքներից մեկին տրված իր հայտնի հարցազրույցում Հայաստանը վիրավորող արտահայտությանն ի պատասխան հետեւյալ հայտարարությամբ է հանդես եկել:

Հայտարարությունը մեջբերում ենք ամբողջությամբ.

«Ես հավատում եմ մարդկանց եւ մեր ժողովուրդներին: Մենք ձեւավորվում ենք մեր մտքերից: Մենք դառնում ենք այն, ինչ մտածում ենք: Լսելով Վլադիմիր Ժիրինովսկու հայտարարությունը, որ «թքեց» մեր եւ մեր երկրի վրա, մտածում էի, որ նա լուրջ մարդ չէ եւ նրա նմաններին չարժե պատասխանել, մանավանդ առջեւում ՌԴ Պետդումայի ընտրություններն են՝ ընկած վարկանիշի բարձրացման, ընտրողներին գրավելու հարցեր կան, սակայն ոչ մի կերպ այդ «ցավը» չէի կարողանում մոռանալ, մանավանդ, որ այսօր աշխարհում տիրող բարդ իրավիճակում տարբեր մարտահրավերներ կան: Երբ մեր կյանքի ամեն օրը լի է տարբեր արյունահեղություններով, պատերազմներով եւ նույնիսկ ցեղասպանություններով: Մանավանդ, որ այդ «անլուրջ» մարդը Ռուսաստանի նման պետության լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն է, որը ժամանակին բազմիցս սպառնացել է Թուրքիային՝ հայկական եւ քրդական զորամիավորումներով եւ պետությունների ստեղծմամբ: Բայց երեւում է, որ Ժիրինովսկին հայտնվել է քաղաքական կյանքի լուսանցքի վերջում՝ եկել է նրան դեն նետելու ժամանակը, որի համար նա ինչ-որ բան պետք է անի…

Մենք քաջ գիտենք Ժիրինովսկու ով լինելը, ուղղակի ցավալի է, որ այն կարող է ուշադրության արժանանալ: Չէ՞ որ նա կուսակցության լիդեր է , Պետդումայի պատգամավոր: Հայաստանը թեկուզ քարե երկիր է, այն հայ ժողովրդի բնօրրանն է: Հայերն այնտեղ ո´չ եկվոր են, ո´չ էլ անցվոր: Հայ հինավուրց ժողովուրդը եղել է, կա եւ կլինի: Հայ ժողովուրդը կլինի հավերժ ապրելու եւ արարելու համար: Մնում է, որ Ժիրինովսկու ցնդաբանական հոխորտանքը չդառնա արժեք եւ չարժեւորվի որեւէ մեկի կողմից: Հավատացած եմ, որ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքական եւ դիվանագիտական հարաբերությունները կորոշեն այդ պետությունների ժողովուրդները եւ ոչ թե Ժիրինովսկու նման ցնդաբանները:

Հայ-ռուս ժողովուրդների բարեկամության վրա երբեք չի անդրադառնա Ժիրինովսկու նման «ժուլիկների» խոսքը: Բայց վիրավորանքը լուրջ եմ ընդունում եւ հանուն հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության եւ եղբայրության մենք բոլորս պետք է արձագանք ենք եւ իր տեղը դնենք Ժիրինովսկու նմաններին, քանզի այդ է պահանջում մեր երկրների բարեկամական եւ ռազմավարական հարաբերությունների առողջ տրամաբանությունը: «Հարգելի'» Ժիրինովսկի, անգամ իմաստունը կարող է հիմարանալ, եթե չկատարելագործվի»:

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան