Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵՊՀ ուսանողները Հադրութում մեկ շաբաթ ապրել են զինվորական առօրյայով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեկ շաբաթ ԵՊՀ ուսանողները Արցախի Հադրութի շրջանի Տող գյուղում ապրեցին զինվորական առօրյայով, քնեցին վրաններում՝ զինվորական մահճակալների վրա, իրենց օրը կազմակերպեցին ըստ զինվորական կարգուկանոնի:

Ինչպես  տեղեկացրին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնից, ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի կողմից կազմակերպված ուսանողական ռազմական բանակումին մասնակցում էին Հայաստանից, Արցախից և Ջավախքից շուրջ 120 ուսանողներ, ովքեր բաժանված էին Արցախի պաշտպանական շրջանները խորհրդանշող 9 ջոկատների, որոնց միջև մրցակցային սկզբունքով անցկացվեցին ռազմագիտական պարապմունքներ, ինտելեկտուալ, մշակութային մրցույթներ, սեմինարներ և դասախոսություններ:

Ուսանողները մասնակցեցին ֆիզպատրաստության պարապմունքներին, արգելքների հաղթահարման վարժությանը, ինչպես նաև կրակային պատրաստության հրաձգության վարժության ընթացքում հաջողությամբ խոցեցին թիրախներն: ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի հրամանատար, գնդապետ Ջալալ Հարությունյանը, ամփոփելով կրակային և ֆիզիկական պատրաստության, ռազմագիտական պարապմունքների արդյունքները նշեց, որ կարևոր չէ խոցված թիրախների և արձակված փամփուշտների քանակը, այլ կարևոր է ձգտումն ու կամքը. «Ընդհանուր առմամբ շատ գոհ եմ բոլորի արդյունքներից»:

«Մեկ շաբաթ ուսանողներն ապրեցին զինվորական կարգուկանոնով՝ առավոտյան վերկացից, մարմնամարզությունից ու տողանից մինչ երեկոյան անվանականչ: Ուսանողների առօրյայի կարևոր մաս էին կազմում զորամաս այցելությունները, որտեղ նրանք ծանոթացան հրաձգային զինատեսակներին,  դրանց կառուցվածքին և գործառույթներին,-նշեց բանակումի հրամանատար Արմեն Խաչիկյանը:

Բանակումի մասնակիցները հնարավորություն ունեցան նաև հարստացնել իրենց ռազմագիտական և ռազմաքաղաքական գիտելիքները՝ հանդիպելով Արցախի և ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքագետների հետ: Մասնավորապես, բանակումի երկրորդ օրն ուսանողների առօրյային ծանոթացան և նրանց հետ  «Ազգային գաղափարախոսություն» թեմայով դասախոսություն անցկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը: Ուսանողների հետ հանդիպում-դասախոսություն ունեցան նաև  ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը`«Արցախյան գոյապայքարը» թեմայով, Միհրան Հակոբյանն էլ ուսանողների հետ ակտիվ քննարկում ունեցավ  «Պատերազմն անվերջ է» թեմայով:

Ռազմական բանակումի շրջանակում ուսանողները մասնակցեցին  նաև մի շարք ուխտագնացությունների և արշավների: Նրանք եղան Ամարաս վանական համալիրում, հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան չինարի Տնջրի ծառը, նաև հաղթահարեցին Դիզափայտի բարձունքն ու հասան Սուրբ Կատարո վանք:

Ռազմական բանակումի վերջին օրն էլ  մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ հաղթող ջոկատները խրախուսվեցին մրցանակներով:

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ