Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանում ամուսնանալ ցանկացող 7503 երիտասարդ տալասեմիայի կրող է հանդիսանում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վերջին մեկ տարում Ադրբեջանի «Հանուն կյանքի առանց տալասեմիայի» ծրագրի շրջանակում ամուսնանալու նպատակով բժշկական քննություն անցած 152 659 երիտասարդներից 7503-ի մոտ տալասեմիա (արյան հիվանդություն) է հայտնաբերվել:

Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի առողջպահության նախարարության մամուլի ծառայությանը: 

Oxu.az լրատվական կայքի համաձայն` Ադրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման ինստիտուտում անցկացված միջոցառման ժամանակ նշվել է, որ վերջին մեկ տարում ընտանիք կազմելու նպատակով բժշկական քննություն անցած երիտասարդներից 458-ի մոտ սիֆիլիս է հայտնաբերվել:   

Ադրբեջանում բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացողների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:

Արյան հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված` հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը:  

Ըստ ադրբեջանցի պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով: Մասնավորապես, Ադրբեջանի բնակչության 8 տոկոսը տալասեմիայի կրողներ են:

Ադրբեջանի հեմոֆիլիայի (արյան անմակարդելիություն) գիտագործնական կենտրոնի ղեկավար Էլմիրա Գադիմովան sputnik.az կայքին ավելի վաղ հայտնել է, որ  Ադրբեջանում վերջին մեկ տարում 1000 հոգով ավելացել է հեմոֆիլիայով հիվանդների թիվը:

Նրա խոսքով` 2008 թվականին Ադրբեջանում ամբուլատոր պայմաններում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը կազմել էր 980 հոգի, ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 577: 2015 թվականի վերջին ամբուլատոր պայմանում բուժվող հեմոֆիլիայով հիվանդների թիվը արդեն հասել էր 2482 հոգու, իսկ ստացիոնար պայմաններում բուժվողների թիվը` 310 հոգու:

Էլմիրա Գադիմովան ասել է, որ ներկայում իրենց կենտրոնում 20 հոգի ծայրաստիճան ծանր հիվանդ կա:

«Ադրբեջանում հեմոֆիլիայով հիվանդներից 111-ը 1-5 տարեկան, 226-ը` 5-15 տարեկան երեխաներ են: Դա նշանակում է, որ հիվանդների ընդհանուր թվի 22,5 տոկոսը 1-15 տարեկան երեխաներ են», -ասել է հեմոֆիլիայի կենտրոնի ղեկավարը:

Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Խադը Ռաջաբլին, իր հերթին, նշում է, որ Ադրբեջանում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով  հիվանդ 300 երեխաներ են ծնվում:

 

Կենդանակերպի երեք նշանների համար նոր շաբաթը տարվա ամենահաջողակը կլինի Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ 138.000 դոլար՝ Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը համաժողով կազմակերպելու համար «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՎաշինգտոնի եպիսկոպոսը, որը Թրամփին կոչ էր արել «գթասրտություն ցուցաբերել», հայտարարել է իր շուտափույթ հեռանալու մասին Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Մենք պատրաստ ենք բանակցությունների, մենք պատրաստ ենք քննարկել այս պшտերազմի ավարտը․ Մերցը՝ Պուտինին ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Ռեալի պահանջին՝ Բարսելոնայի դեմ գործի վերաբերյալ Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, Ռուսաստանը կպայքարի իր ողջ ուժով․ Պեսկով Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվել