«Թուրքը չկարողացավ, բայց մենք մեր հերոսներին հաշմանդամ դարձրեցինք» (տեսանյութ)
ՎԻԴԵՈ
«Սասնա ծռեր» խումբը երեկ համարեց իր առաքելությունն ավարտված։ Նրանք վայր դրեցին զենքերը եւ հետագա պայքարը հանձնեցին ժողովրդին։ Մեր համաքաղաքացիների կարծիքով՝ դա ճիշտ որոշում էր.
«Իմ կարծիքով՝ նրանք ճիշտ որոշում կայացրին՝ ավելորդ զոհեր չտալու համար», «Ճիշտ քայլ էր, նաեւ չպիտի սկսեին, քանի որ քաղաքական պայքարի ձեւերը բոլորովին այլ են»,-ասում էին մեր հարցման մասնակիցները: Նրանցից մեկի խոսքով՝ տղաներին վիրավորելու փոխարեն, կարելի էլ ընտրել բանակցությունների ճանապարհը.
«Չէ՞ին ուզում արյունահեղություն, 15 օրը քիչ ժամանակ չէր, թող նստեին բանակցությունների, եթե դատ էր հասնում, թեկուզ տանեին դատեին, ոչ թե բոլորին հաշմանդամ սարքեին: Թուրքը ոչ մի բան չկարողացավ անել, մենք մեր ձեռքով մեր հերոսներին հաշմանդամ սարքենք, հետո ո՞վ ա մեզ պաշտպանելու»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում



