Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությունները եւ՛ իրենց են պատին դեմ արել, եւ՛ ժողովրդին». Լեւոն Պաչաջյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Past.am-ը զրուցեց Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, ներկայում Շվեդիայում գտնվող եւ «Սոդերտելյե» ֆուտբոլային ակումբում հանդես եկող ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանի հետ:

- Այս վերջին մեկ շաբաթը բավական լարված էր քաղաքական առումով: Ինչպե՞ս եք վերաբերվում «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման փաստին: Ի՞նչ վերաբերմունք ունեք ստեղծված իրավիճակի նկատմամբ:

- Այն, որ ես բացակայում եմ Հայաստանից եւ հիմնականում տեղեկությունը ստանում եմ «Ֆեյսբուքի» կամ լրատվական կայքերի միջոցով, շատ է խանգարում ինձ հասկանալ, թե ինչ է կատարվում երկրում։ Կարծում եմ՝ այն քայլը, որը կատարել է «Սասնա ծռեր» խումբը, բացառիկ է եւ ծայրահեղ։ Բայց, մյուս կողմից, հաշվի առնելով, թե ինչպիսի տրամադրություններ են տիրում երկրում, ինչպիսի ահագնացող չափերի են հասնում արտագաղթն ու կաշառակերությունը եւ այն, որ նորմալ, թափանցիկ ընտրությունների միջոցով հնարավոր չի լինում փոխել այդ ամենն արդեն բավական երկար ժամանակ, ինձ համար տրամաբանական եմ համարում նման ծայրահեղ քայլերի դիմելը:

- Կարծիքներ կան, որ երկրում փոփոխությունների հասնելու միակ ճանապարհը զենքով կամ առաջին հայացքից ծայրահեղ թվացող գործողություններն են: Ձեր կարծիքն ինչպիսի՞ն է:

- Կարծում եմ, որ այդպես էլ կա։ Այսօր, ցավոք, մեր իշխանությունները եւ՛ իրենց են պատին դեմ արել, եւ՛ ժողովրդին։ Ընտրությունների միջոցով հնարավոր չէ հասնել փոփոխության, իսկ մյուս կողմից, եթե թափանցիկ ընտրություն լինի, իշխանությունները կկորցնեն ամեն ինչ։ Հետեւաբար, մնում է ամենածայրահեղ եւ անցանկալի միջոցը՝ զենքով վերցնելը այն ամենը, ինչ ունի իշխանությունը:

- Զինված խմբի պահանջներից մեկը իշխանափոխությունն է, արտահերթ ընտրությունները: Նման անհրաժեշտություն կա՞ մեր երկրում:

- Իհարկե, կա։ Եթե չլիներ, ապա նման երեւույթներ չէին լինի։ Ցանկացած զարգացած եւ ժողովրդավարական երկրում նման վիճակ հնարավոր չէ, որովհետեւ մարդիկ գիտեն, որ իշխանության փոփոխությունը իրենց ձեռքերում է եւ ընտրությունների միջոցով կարող են լուծել ցանկացած վատ աշխատող նախագահի կամ կառավարության հարցերը։ Ցավոք, մեզ մոտ այդ հնարավորությունը բացակայում է։

- Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

- Այս պահին ինձ համար անհասկանալի է, թե այս ամենը ինչպես կավարտվի։ Մի կողմից՝ ունենք 30 հոգուց բաղկացած, մեծամասամբ պատրաստված եւ արհեստավարժ, Արցախյան պատերազմի վետերանների խումբ, ովքեր չեն պատրաստվում վայր դնել զենքերը, մյուս կողմից՝ իշխանություն, որը հրաժարականի չի գնում։ Բայց փողոց դուրս եկող ժողովուրդն էլ այնքան մեծ չէ, որ կարողանա ստիպել իշխանություններին զիջումների գնալ: Այս ամենը ստեղծված իրավիճակը դեպի փակուղի է տանում։ Միայն վախենում եմ, որ, այնուամենայնիվ, կգրոհեն ... Իսկ դա ամենավատ սցենարը կլինի։ Հուսամ, որ սխալվում եմ։

Քրիստինա Տեր-Մաթեւոսյան

Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը