One Direction խմբի մենակատար Լուի Թոմլինսոնը հրապարակել է իր որդու լուսանկարը և անկեղծացել իր հայրության մասին
ԼԱՅՖOne Direction խմբի երգիչ Լուի Թոմիլսոնի և նրա նախկին ընկերուհի Բրայանա Յանգուիրթը վերջին ամիսներին իրենց մի քանի ամսական երեխայի խնամակալությունը վերցնելու պայքարի մեջ էին: Բայց այս ամենը չի խանգարում Լուիին վայելել իր հայրությունը:
Լուին «Ամերիկայի տաղանդը» շոուի ժամանակ կիսվել է իր երջանկությամբ և հպարտացել իր որդի Ֆրեդդիով:
24-ամյա Լուին ասում է. «Ես չէի հավատում, որ կարող եմ այս տարիքում հայրիկ դառնալ, սակայն իրականում սա ուղղակի հրաշալի է:»
Լուին ցանկանում է, որ իր որդի Ֆրեդդին իր հայրիկի նման հետևի իր երազանքներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուիի երեխայի մայր Բրայանան Թվիթեր սոցիալական կայքով սպառնալիքներ էր գրել Լուիի նոր ընկերուհու հասցեին: Նա գրել էր. «Դու կարող ես անել այն ինչ ուզում, ես սակայն դու ԵՐԲԵՔ իմ որդու մայրը չես լինի:»


Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։



