Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչն են ատում Կենդանակերպի նշանները

ԼԱՅՖ

Մենք բոլորս ինչ-որ բան չենք սիրում, բայց կան որոշ բաներ, որոնք ուղղակի մեզ հունից հանում են:

Խոյ

Խոյերը կատաղության են հասնում, երբ նրանց ինչ-որ բանի մասին խնդրում են: Դա նրանց ահավոր զայրացնում է, որովհետև նրանք գնահատում են իրենց ժամանակը և իրենց հետաքրքրությունները: Նրանք տանել չեն կարողանում ձանձրացնող մարդկանց. եթե Դուք փորձեք կպչել Խոյին, ապա Ձեզ վրա կթափվի հայհոյանքների փոթորիկ, ընդ որում, դա՝ լավագույն դեպքում:

Ցուլ

Ցուլերը հենց այն մարդիկ են, ովքեր միշտ կրկնում են. «Բավական է կանգնեք հոգուս վրա»: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սկսում են նյարդայնանալ, երբ նրանց շուրջն իրարանցում է, երբ նրանց շտապեցնում են կամ խորհուրդ են տալիս: Եթե չեք ցանկանում զայրացնել Ցուլին, ապա պետք չէ նրան ասել, թե ինչ անի:

Երկվորյակներ

Դերասաններ, որոնց հաց մի տուր, բայց անընդհատ պահիր ուշադրության կենտրոնում: Նրանք պատրաստ են սպանել յուրաքանչյուրին, ով կփորձի գրավել իրենց տեղը բեմի վրա: Իսկ գիտե՞ք, ինչպես անել, որ Երկվորյակն ատի Ձեզ. ուղղակի փորձեք կրկնօրինակել Երկվորյակին և կրկնել նրա արտահայտությունները:

Խեցգետին

Խեցգետինները շատ ճշտապահ մարդիկ են, ովքեր պաշտում են ազնվությունը: Եթե Ձեր մոտ ցանկություն է առաջացել չշփվել Խեցգետնի հետ և ստիպել նրան ատել Ձեզ, ապա ինչ-որ բան խոսք տվեք նրան և մի կատարեք: Եթե Դուք ասել եք, որ նրան հյուր կգնաք 18:00-ին, բայց գնաք 18:01-ին, ապա դա արդեն աղետի առիթ է:

Առյուծ

Հայտնի չէ՝ ինչու, բայց Առյուծների մեծ մասն ատում են իրենց հարևաններին: Կին Առյուծները տանել չեն կարող, երբ ինչ-որ մեկը կպնում է իրենց: Առյուծները կկրծեն յուրաքանչյուրի պարանոցը, եթե կասկածի տակ դնեն սիրելի մարդու նկատմամբ նրանց լիակատար տիրապետությունը: Եվ երբեք մի կոպտեք Առյուծին, թե չէ շատ հետաքրքիր բաներ կլսեք Ձեր մասին:

Կույս

Կույսերն ատում են կեղտոտ կոշիկները, կեղտոտ բնակարանը և կեղտոտ մազերը: Նրանք տանել չեն կարողանում նաև սուտը: Այս մարդկանց կատաղեցնում է բթությունը և եսասիրությունը:

Կշեռք

Կշեռքները չեն սիրում ձանձրույթը: Նրանք զայրանում են, երբ շուրջը գորշ միօրինակություն է: Հնամոլությունը Կշեռքների համար սարսափելի թշնամի է: Կշեռքները տանել չեն կարողանում նաև վեճը, ընդ որում, ոչ միայն իրենց և ինչ-որ մեկի միջև, այլ այդ երևույթն ընդհանրապես: Այս մարդկանց համար ամենաատելի գծերից մեկն է նաև ժլատությունը:

Կարիճ

Եթե ինչ-որ բան այնպես չի գնում, ինչպես ուզում է Կարիճը, ապա կյանքը սարսափելի է, իսկ այդ ամենի մեղավորը դառնում է ատելության օբյեկտ: Նրանք շատ են սիրում վրեժ լուծել, դրա համար նրանք ատում են բոլորին, ովքեր չեն հրճվում իրենց թշնամիների դժբախտություններով: Կարիճները շատ հաճախ ատում են նաև բժիշկներին, և այս գաղտնիքը մինչև հիմա բացահայտված չէ աստղագուշակների կողմից:

Աղեղնավոր

Աղեղնավորներն ատում են հերթերն ավելի շատ, քան մնացած բոլոր համաշխարհային պրոբլեմները: Նրանց հունից հանում է նաև չափից ավելի մաքրասիրությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները սարսափելի զայրանում են այն մարդկանցից, որոնք բողոքում են, բայց ոչինչ չեն անում: Նրանց կատաղեցնում է այն, երբ հասարակական վայրում համբուրվում են: Նրանք չեն հասկանում ծուլությունը՝ որպես այդպիսին, դրա համար երբեք նրանց մի ասեք, որ ինչ-որ բան չեք ուզում անել, որպեսզի նրանք նույն րոպեին չհիասթափվեն Ձեզանից:

Ջրհոս

Ջրհոսները տանել չեն կարողանում բռնությունը, ողջույնը՝ «Բարի երեկո» ոճով, մելոդրամաները, բութ կենդանիներին և նրանց տերերին, ինչպես նաև դավաճանությունը: Նրանք նաև սկզբունքորեն պարտքով գումար չեն տալիս:

Ձկներ

Անպատասխան սեր. ահա պատճառ՝ լուրջ ատելության համար: Բացի այդ, եթե Ձուկը մաքրասեր է, ապա կեղտոտ սպասքը կարող է ստիպել նրան փոխել կարծիքը յուրաքանչյուր մարդու մասին: Նրանք տանել չեն կարողանում մաթեմատիկան, ֆիզիկան, քիմիան և այն, երբ իրենց ինչ-որ մեկն ավելի շատ է դուր գալիս, քան իրենք 

36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ Զախարովա