Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս. Դելոն՝ ԱՄՆ տեղափոխվելու, ընտանիքի և ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ


Life.panorama.am-ը զրուցել է դերասան, հումորիստ Վահագն Ստեփանյանի՝ Դելոյի հետ, ով արդեն երկար ժամանակ է ապրում է միացյալ նահանգներում: Նրա հետ խոսել ենք ոչ միայն աշխատանքների, այլեւ ԱՄՆ-ում ապրելու առանձնահատկությունների եւ ընտանիքի մասին:

Դելո, առաջինն ուզում եմ հետաքրքրվել, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված եւ ի՞նչ նործրագրեր ունեք առաջիկայի համար:

- Ինչպես ԱՄՆ-ում գտնվելուս 2.5 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակում եմ ուսումնասիրել տեղի գովազդային շուկան, գովազդային հոլովակների պրոդյուսինգով եմ զբաղվում, երբեմն անհրաժեշտության դեպքում նաեւ ինքս նկարվում: Սրանից զատ՝ անվանի նկարիչ Էվո Զատիկյանի հետ միասին աշխատում են նոր նախագծի վրա:

Գիտեմ, որ արտերկիր տեղափոխված մեր հայրենակիցների մեծ մասը եւ այդ թվումարվեստագետները բացի մասնագիտական աշխատանքից այլ գործերով եւս զբաղված են,դո՞ւք էլ ունեք նման աշխատանք, որը կապ չունի Ձեր ոլորտի հետ:

- Այսպես ասեմ՝ ես ողջ կյանքս նվիրվել եմ արվեստին եւ շարունակում եմ ապրել իմ սիրած աշխատանքով, բայց միշտ էլ, երբ կողքից չխանգարող գործեր են լինում, իհարկե, զբաղվում եմ, իսկ թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, կարծում եմ՝ այնքան էլ հետաքրքիր չէ:

Հեռուստադիտողը սիրում է Ձեզ տեսնել տարբեր հումորային նախագծերում, նմանպլաններ չկա՞ն, գուցե ինքներդ նման ծրագիր նախաձեռնեք:

- Հումորն ինձ Աստծուց տրված շնորք է, որը հազիվ թե միջիցս դուրս գա: Կոնկրետ այս պահին նման նախագիծ չկա, բայց քանի որ մեր արտիստները հումորով են, իրենց հետ հաստատ ուրախ է անցնում յուրքանչյուր աշխատանք:

 Դելո, վերջերս ձեր կինը Հայաստանում էր, ի՞նչն է պատճառը, որ դուք դեռ չեքկարողանում այցելել հայրենիք, Ձեզ ե՞րբ այստեղ սպասենք:

- Կինս եկել էր Հայաստան, քանի որ ընկերոջս հարսանիքն էր ու ես էլ նրան խոստացել էր ԱՄՆ-ի քաղաքացի ճանաչվելուց հետո կմեկնի Հայաստան: Իսկ ես դեռ չեմ կարող վերադառնալ, քանի որ թղթաբանական խնդիրներ կան:

Ճիշտ է՝ արդեն երկար ժամանակ է, ինչ ապրում եք ԱՄՆ-ում, բայց կա՞ն բաներ, որոնցմիեւնույն է չեք կարողանում հարմարվել ու ինտերգրվել:

- Ես շատ հարմարվող մարդ եմ, որ Աֆրիկա էլ գնամ, մեկ տարի հետո հաստատ առյուծների հետ «չայ կխմեմ»:

Վստահ եմ, որ դուք էլ դրսում ապրող բոլոր հայերի նման կարոտում եք Հայաստանը,հետաքրքիր է՝ ո՞ւմ եւ ի՞նչն եք ամենաշատը կարոտել:

- Կարոտը զգում ես, երբ շատ հեռու ես: Անկեղծ՝ ամեն ինչն եմ կարոտել՝ Երեւանս, Դավիթաշենս… Անասելի կարոտել եմ ծնողներիս, եղբորս ու իր երեք հրեշտակներին, հատկապես 3-րդին, ում դեռ չեմ տեսել, քանի որ այստեղ էի, երբ եղբորս դստրիկը ծնվեց:

Դելո, գիտեմ նաեւ, որ այդtեղ ապրելով՝ մշտապես հետաքրրքված եք Հայաստանումկատարվող յուրաքանչյուր իրադարձություններով, ապրիլյան ծանր օրերին դուքայդտեղի ակտիվ երիտասարդներից էիք. ի՞նչ եք կարծում՝ հեռավորությո՞ւնն է ստիպումավելի արժեւորել ունեցածը:

- Այո, մշտապես հետեւում եմ հայրենիքումս տեղի ունեցող թե լավ, թե վատ իրադարձություններին: Հպարտ եմ, որ հայ եմ, ես լավատես եմ ու վստահ եմ, որ մի օր մեր Հայաստանը այնքան է ծաղկելու, որ բոլորը հետ գան, մի օր էնքան մարդ է հետ գալու, որ Հայաստանում տեղ չլինի: Փշաքաղվելով նայում էի Առաջին քրիստոնյա երկիր Հռոմի պապի ուխտագնացությանը:

Վերջերս տեղեկացանք, որ շուտով հայրիկ եք դառնալու: Կխնդրեմ պատմելզգացողությունների մասին, երբ իմացաք այդ բարի լուրը:

- Ես Աստծուն շատ էի խնդրել, որ երեխա ունենանք, նա էլ տվեց մեզ այդ պարգեւը: Զգացողություններս աննկարագրելի էին, երբ իմացա հայրիկ եմ դառնալու: Հիմա զգում եմ, որ շատ եմ փոխվել ու դեռ շատ փոխվելու, մեծանալու տեղ ունեմ: Վստահ եմ, որ տղայիս ծնունդից հետո էլ կյանքս դեպի ավելի լավը կփոխվի:

Հատկապես հայ տղամարդիկ հաճախ երազում են որդի ունենալու մասին: Գիտեմ, որդուք որդի եք ունենալու, այս մասով զգացողություններն ինչպիսինն են:

- Այս հարցին իմ պատմությունով պատասխանեմ. պորտրետիս վերջին աշխատանքների ժամանակ վարպետ Էվոն նկարեց ինձ ու վերջացնելուց հետո ասաց՝ «էս նկարը նվիրում եմ քեզ, որ տղա ունենաս», դրանից հետո գնացինք բժշկի մոտ ու մեզ ասացին, որ 100 տոկոսով տղա ենք ունենալու: Աստված ինձ որդի է կամեցել, ես էլ աշխարհի չափ ուրախ եմ:

Դելո, անվան ընտրությունն արդեն կայացրե՞լ եք:

- Դեռ ոչ, հավանաբար նա կծնվի, հետո նոր կկայացնենք այդ որոշումը, կամ էլ մինչ ծնվելը մի օր կզգամ որդուս անունը:

Դելո, օտար երկրում երեխա ունենալը անհանգստացնող չէ՞, ի՞նչ եք կարծում կկարողնաքնրան հայեցի մեծացնել:

- Կարծում եմ՝ կարեւոր չէ, թե երեխան որտեղ է ծնվում, կարեւոր է, թե ինչ ընտանիքում է նա ծնվում: Ես ինչ դաստիարակություն տեսել եմ իմ ծնողներից, նույնն էլ կփոխանցեմ իմ տղուն: Բացի այս՝ նա օտար երկրում չի մեծանա, հաճախ կլինի Հայաստանում, որպեսզի շփվի իր եղբայրների ու քույրերի հետ, տատիկ-պապիկի, հորեղբոր եւ այլ հարազատների հետ: Առաջ Աստված…

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

ԱՄՆ-ում մաhապատժի դատապարտված կինը ողջ է մնացել երկու մաhացnւ ներարկումից հետո Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ 36-ամյա տղամարդը մետաղական ձեռնափայտով ծեծել է հաշմանդամ մորըՄենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութըՊենտագոնը ստեղծում է ԱԹՍ-ների պատերազմի նոր հրամանատարություն․ Մասկը կմասնակցի ապագայի զենքերի մշակմանը Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ»Հարավային Կորեայի առաջնորդը հորդորել է Հյուսիսային Կորեային վերականգնել երկխոսությունը «Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՏղամարդուն և նրա ընկերուհուն մեղադրել են կախարդության մեջ, մի քանի ժամ ծեծել, ապա բենզին ցողել և այրելՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԹրամփը հանձնարարել է միջոցներ մշակել տզերի և մոծակների որոշ տեսակների պոպուլյացիաները կրճատելու ուղղությամբ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ»ԱԷՄԳ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջnւկային թեմատիկայով փոխգործակցություն կառուցելիս. Գրոսի Ինձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Մեքենաների թիվը շատ է, շուտով միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհներին էլ ենք խցանում ունենալու, պետք է ճանապարհներ կառուցենք. Փաշինյան Կառավարությունը հավանություն տվեց 2027 թ. ՀՀ պետական բյուջեի մասին նախագծին Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ»Հայաստանը կշարունակի գտնվել արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևին և Օդեսային. կան տnւժածներ Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը 11-ամյա դպրոցականը մկրատով հարձակվել է դասարանցու վրա և կտրել մազերըԹուրքական պաշտպանական ընկերությունները Ադրբեջանում կնքել են ավելի քան 500 միլիոն դոլարի պայմանագրեր «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարՓաշինյանը դուրս է մղում Ռուսաստանին Հայաստանից. «Փաստ»Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, սա հայ ժողովրդի նկատմամբ, կամ միջազգային իրավունքի նկատմամբ, Աստծո պատվիրանների նկատմամբ դատավարություն է. Դավիթ Բաբայանի ուղերձը՝ Բաքվի բանտից Այն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանՌուբիոն պահանջել է, որ Իրանի պատվիրակությունը անհապաղ հեռանա ԱՄՆ-ից. Axios Կայացավ երիտասարդ դաշնակահար Ալեքս Գևորգյանի մենահամերգը` ՀԲԸՄ-ի դահլիճում «Արայիկս կյանքը շատ էր սիրում». Արայիկ Իսրայել յանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքում. «Փաստ»«Չայնիի» ոլորաններում բшխվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՓաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի կազմավորման 77-րդ տարեդարձի առիթով 14 կգ թմրամիջոցը մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք ներկրած անձը ձերբակալվել է Հայտնի է` երբ կավարտվի Վրաստան – Հայաստան գազատարի մի հատվածի տեղափոխումը Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ»Ի հեճուկս վտանգավոր իրադարձությունների՝ իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ. Տիգրան Աբրահամյան Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր ՀայաստանումԱֆղանստանում պակիստանյան հարվածների հետևանքով ինը մարդ է զոհվել Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ»Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած արցախցիներին տրամադրված կարգավիճակի գործողության ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ»Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ»