Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյուլենին արտահանձնելու պահանջով Թուրքիան փաստաթղթերի ծրար է ուղարկել ԱՄՆ-ին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չափավոր իսլամական գաղափարախոսության քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու պահանջով պաշտոնական Անկարան փաստաթղթերի չորս ծրար է ուղարկել Միացյալ Նահանգներ: Վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

«Ահաբեկիչների ղեկավարին վերադարձնելու նպատակով Միացյալ Նահանգներին մեր կոչն արել ենք, փաստաթղթերն ուղարկել ենք: Արդարադատության նախարարը փաստաթղթերի չորս ծրար է ուղարկել»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով ԱՄՆ կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, թե արտահանձնելու համար իրենց բավարար ապացույցներ են պետք` Յըլդըրըմն ասել է. «Բեն Լադենի համար ապացույց չէիք փնտրում, այժմ ինչո՞ւ եք պնդում, որ ապացույց ներկայացվի: Արդեն բավական է, որքան պաշտպանեցիք այդ դավաճանին, դադարեցրեք: Սրանից ձեզ, մարդկությանը, իսլամական աշխարհին ոչ մի օգուտ չկա: Անիմաստ մի սնեք նրան»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի գործընկերներին հեղաշրջման դեմ հնչեցված հայտարարությունների մասին` հավելելով, սակայն, որ իրենց դուր չի եկել «բայց»-ով սկսվող նախադասությունները:

Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է շուրջ 290 մարդ: Վիրավորների թիվը պաշտոնական տվյալներով 1440 է: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրում «զտումները» շարունակվում են, ձերբակալված է շուրջ 6 հազար մարդ: Ակնկալվում է, որ այս թիվն առաջիկայում ավելանալու է:

Թուրքիայի իշխանությունները կատարվածի հետևում տեսնում են ԱՄՆ Փենսիլվանիա քաղաքում ապաստանած Ֆեթուլլահ Գյուլենին, ով 2014 թվականին «Մեծ կաշառքի» գործով տեղի ունեցած բացահայտումներից հետո դարձել է Էրդողանի թշնամին:

 

Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ ՍուրենյանՌուսաստանի ԱԳՆ-ն առաջարկել է կրկնապատկել օտարերկրացիների համար հրատապ վիզաների վճարները Մենք ընտրություն չունեինք. Թրամփը՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների մասին Վաշինգտոնի դաշնակիցները մտահոգված են՝ արդյոք ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել իրենց անհրաժեշտության դեպքում․ WSJ ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԵվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՌումինիայումՕգոստոսի 21-ին, 24-ին, 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՊերուի հարավում երկրաշարժ է տեղի ունեցելՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են 5 մեքենա, կա վիրավորԶախարովա ․ ՌԴ քաղաքացիները հարցեր ունեն՝ Երևանի և Բաքվի՝ Կիևի հետ մերձեցման առումովՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը, թե վրաերթի ենթարկված զինծառայողները վազել են հակագազերովՆավթի համաշխարհային գները կրկին աճել ենԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՄեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը կասեցվել էԳերմանիայում ուժգին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամը և Գրին Ռոք բարեգործական հիմնադրամը ստորագրեցին համագործակցության հուշագիր«Ուժեղ Հայաստանը»՝ ՔՊ-ի իշխանության լեգիտիմության մասին․ Մարիաննա ՂահրամանյանԽոշոր հրդեհ` Վահագնի թաղամասումՎիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համարԱսիայի երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը դատապարտվել է ցմահ ազատազրկմանԱրտակարգ դեպք՝ Երևանում. Կուրղինյան փողոցում փտած ծառը կոտրվել ու ընկել է կայանված 3 ավտոմեքենաների վրա՝ կոտրելով նաև գազատար խողովակըԿանսելուն և «Բարսելոնա»-ն պայմանագիր են կնքելԵթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում․ Լիանա Մանուկյան50 հազար դոլարի արծաթե զարդերի գողություն «Վերնիսաժից». Կասկածյալը ժամեր անց ձերբակալվել էՀարկային արտոնությունները լավ գործիքներ են, բայց պետք է լինեն չափելի․ Լիանա ՄանուկյանԽորհրդարանական վերահսկողությունը պետք է լինի իրական, ոչ թե ձևական․ Լիանա ՄանուկյանԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԶելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսըՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում