Երևան, 10.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ՀԺ». ՀԷՑ-ի յուրաքանչյուր փաստաթուղթ ուսումնասիրելիս մարդ ուզում է բացականչել «Ձեռ ե՞ք առնում, արա»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարձակալած առանձնատներից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր թաղամասի խորքերում՝ Մանուշյան փողոց 59 շենք հասցեով: Ընդհանուր մակերեսը 160 քառակուսի մետր է: ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ: Եվ այդ գումարը ամբողջությամբ ներառված է էլեկտրաէներգիայի սակագնում: Այսինքն՝ այս առանձնատան վարձակալության համար վճարում ենք մենք՝ բոլորս:

Արժե՞ արդյոք ամսական ավելի քան 2 հազար 300 դոլար վճարել այս առանձնատան համար: ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալները համադրելով կստացվի, որ այս տունը արժե մոտավորապես 60 միլիոն դրամ: Ամեն ամիս 1.110 միլիոն դրամ վճարելով, մոտ 4.5 տարի անց ՀԷՑ-ը մուծած կլինի առանձնատան ամբողջ գինը: Բայց 4.5 տարվա ընթացքում վճարելով առանձնատան ամբողջ գինը ՀԷՑ-ը ետ կվերադարձնի այն սեփականատիրոջը:

Հենց միայն այս հաշվարկը ցույց է տալիս, որ ՀԷՑ-ը հսկայական գումարներ պարզապես քամուն է տալիս: Որպեսզի մոտավոր պատկերացում կազմենք, թե որքան գումար է փոշիացնում ՀԷՑ-ը, ապա նշենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացրած հայտի համաձայն՝ ՀԷՑ-ը թվով 3 հազար 300 պայմանագիր ունի անշարժ գույք վարձակալելու մասին: Հենց միայն ներկայացված առանձնատան օրինակը ցույց է տալիս, որ անշարժ գույք վարձակալելու մասին ՀԷՑ-ի կնքած բոլոր պայմանագրերը ենթակա են մանրակրկիտ ուսումնասիրության: Եվ ոչ միայն պարզելու համար, թե արդյոք վարձակալության գումարը համապատասխանո՞ւմ է շուկայական գներին, թե ոչ:

Ամենակարեւորը պետք է պարզել, թե ՀԷՑ-ի ինչի՞ն է պետք տվյալ առանձնատունը կամ բնակարանը, որքանո՞վ է դա անհրաժեշտ ՀԷՑ-ի կենսագործունեության համար: Ինչո՞ւ պետք է այս կամ այն առանձնատունը վարձելու համար վճարի սպառողը: Ինչո՞ւ պետք է ՀԷՑ-ի ղեկավարների կամ շարքային աշխատողների բնակարանի վարձը վճարենք մենք սպառողներս: Չէ՞ որ մեր բնակարանների վարձերը մեր գործատուները չեն վճարում: Եվ սա միայն անշարժ գույքի մասով: Բա ավտոմեքենանե՞րը:

Ըստ ներկայացված հայտի, ՀԷՑ-ը կնքել Է շուրջ 800 պայմանագիր ավտոմեքենաների վարձակալության վերաբերյալ: Դրանց միայն մի մասն է հատուկ տեխնիկա, որը իրոք օգտագործվում է էներգահամակարգում: Մյուս մասը անհատական օգտագործման մարդատար մեքենաներ են: Հենց դրանց թվում է այն հայտնի Լեքսուսը, որի վարձակալության համար ՀԷՑ-ը ամսական վճարում է 770 հազար դրամ: Դժվար է ենթադրել, որ Լեքսուսի տանիքին տեղադրել են «վիսոկու ֆազը» ստուգող սարքավորում ու սարերով քշում են: Եվս մի քանի հազար պայմանագրեր ՀԷՑ-ը կնքել է ավտոմեքենաների սպասարկման եւ նորոգման ծառայությունների վերաբերյալ: ՀԷՑ-ի ներկայացրած յուրաքանչյուր փաստաթուղթ ուսումնասիրելիս մարդ ուզում է բացականչել «Ձեռ ե՞ք առնում, արա: Լրիվ ե՞ք հաբռգել, արա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էդուարդ Ասրյան՝ դու և քո նմաններն են քցում ՀՀ ԶՈՒ սպաների պատիվը․ ՀՃԿ խորհրդի անդամ Նաիրա ԳևորգյանԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից Համայնքային ոստիկաններն ու Գվարդիայի ծառայողները հայտնաբերել են ընդհանուր 50 գրամ մարիխուանայի փաթեթներ․ թմրանյութեր տեղադրողը ձերբակալվել է (տեսանյութ) Քրեական անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում. ՔԿ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել Պուտինը միգրանտներին տուգանելու մասին օրենք է ստորագրել Մայիսին սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հունիսի 11-ից Ըստ New York Times-ի՝ ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններում շատ ավելի առաջընթաց փուլում են, քան ենթադրվում էր. Արտակ ԶաքարյանՈղբերգական դեպք. Ձորաղբյուրի տներից մեկում աշխատակիցներ են հոսանքահարվել, մեկը մաhացել է Մեկնարկում է երեխայի խնամքի նպաստների վճարման գործընթացը 12-ամյա աշակերտին քաղցրի միջոցով թմրանյութ են տվել. վիճակը ծանր է Ընդդիմադիր թեկնածուների թիմերը ենթարկվել են բոլոր հնարավոր հալածանքներին․ Արամ ՊետրոսյանՀավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան2 քաղաքացի հոսանքահարվել են. 1-ը մահացել է ՀՀ ընտրությունների պատմության մեջ այսքան ձերբակալված երբեք չի եղել․ Ավետիք ՉալաբյանՀարցազրույց Solaron-ի համահիմնադիր Արթուր Ալավերդյանի հետ Առեղծվածային դեպք․ կինը ընկել է 10-րդ հարկից«Էքսկլուզիվ բացահայտում անեմ». Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստանին» վերագրվող ընտրակաշառքի գործի մասին Գյումրիում Սարիկ Մինասյանը մտել էր տեղամաս և ակնհայտ ուղղորդում էր մարդկանց. Մելոյան Եղանակը ՀայաստանումԵթե էս քանակի խախտումներ չլիներ, Սամվել Կարապետյանը հիմա իշխող ուժի առաջնորդը կլիներ. Մելոյան Ամբողջ Երևանում վերահաշարվակ է. ՔՊ-ի թեկնածուներն ուղղորդումներ են արել. Մելոյան Ուժեղ Հայաստանը կգնա փողոցային պայքարի. Մանրամասնում է Գոհար Մելոյանը Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն այլևս գոյություն չունեն. Թրամփ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան ԶՊՄԿ-ի աշխատակիցները մասնակցել են արյունատվության հերթական ակցիայինՔվեաթերթիկ դուրս բերելն արգելված է, աղբարկղի թերթիկները վերցնելն արգելվում․ Մելոյան Ընտրություններից հետո մնացած հարցերը․ ճնշումներ, արտաքին ազդեցություններ և վստահության ճգնաժամ Դուք պարտավոր եք հրապարակել այդ տվյալները, որպեսզի մեր ժողովուրդը, մեր ընտրողը, իմանա ճշմարտությունը և իր գնահատականը տա նրանց, ովքեր գողացել են իր ձայները. Է. ՄարուքյանՔաղաքացին եկել է ընտրելու, գյուղապետը սկսել է քաշքաշել, բղավել, ուղղորդել. Մելոյան Օձերն այս տարի անոմալ շատ կլինեն․ հայտնի է պատճառը1 հասցեի վրա 303 մարդ էր հաշվառված, շատ մեծ խախտում է, 846 հասցեում 20+ մարդ կար գրանցված Ահազանգեր կային, որ պետական ծառայության աշխատակիցներին ստիպել էին գնալ, իշխանության օգտին քվեարկել, և քվեաթերթիկը լուսանկարել. Գոհար Մելոյան Մեր քաղաքական ուժից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ տարեց մարդիկ. Գոհար Մելոյան Մեր երկրում իրավապահ մարմինները վեր են ածվել քաղաքական սպասարկուի․ Մելոյան Դեպքեր կան, որ մարդիկ 16 քվեաթերթիկով մտել են ընտրատեղամաս. Գոհար Մելոյան Գոհար Մելոյանի մամլո ասուլիսը Հորդանանի ՀՕՊ միջոցները որuացել են իրանական հինգ բալիuտիկ hրթիռ Նոր ընտրակեղծիքներն եկան. Էդմոն ՄարուքյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ես զգուշացնում եմ, որ դատական հայցեր են ներկայացվելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն խաղալ մեր բարի համբավի հետ. Իվետա ՏոնոյանՈստիկանությունը լքված մեքենայում հայտնաբերել է չորս գլխատված մարմին Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը Չինաստանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի՝ հակառուuական պատժամիջnցների նոր փաթեթի ծրագրերը Իշխանության ներքին տեղաշարժերը․ ովքե՞ր են հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին Խոշոր վթար՝ Արարատում, անչափահաս ուղևորներ են տեղափոխվել հիվանդանոցՎիճաբանություն Կոտայքում, խաղադաշտում 2 անչափահաս ընկերներ ծեծել են 14-ամյա տղայի, վիրավnր կա ԱՄՆ-ի և Իրանի միջև գործարքի համաձայնեցումը կարող է ամիսներ տևել. Վենս 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-ինՈ՞ր շրջանում կարկուտ կգա