Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե այսօր նույնիսկ ամբողջ աշխարհը միավորվի, չի կարող ԼՂՀ բնակչությանը համոզել ապրել Ադրբեջանի կազմում։ Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է արաբական «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ միայն  Արցախի բնակիչները պետք է որոշեն Արցախի վերջնական կարգավիճակը՝ լինել անկախ պետություն, թե միանալ Հայաստանի Հանրապետությանը։

«Ինձ համար ամենակարեւորն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովվի, որ նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում, որտեղ ապրել են հազարամյակներ։ Իսկ այդ անվտանգությունը միայն Ադրբեջանի կազմից դուրս կարող է ապահովվել։ Եթե ինչ որ մի չար կատակով գոնե մեկ օր Լեռնային Ղարաբաղը հայտնվի Ադրբեջանի կազմում, այնտեղ ոչ մի հայ չի մնա։ Եվ եթե նույնիսկ հիմա ամբողջ աշխարհը միավորվի եւ ԼՂՀ բնակչությանը համոզի, որ պետք է ապրել Ադրբեջանի կազմում, հավատացեք, անհնար կինի, այդ մարդիկ չեն համաձայնի։ Խոսքը ուժի մասին չէ։ Կարելի է ղարաբաղցիներին ոչնչացնել, բռնություն կիրառել, բայց համոզել ապրել Ադրբեջանի կազմում, անհնար է։ Ադրբեջանի ղեկավարությունը սա պետք է հասկանա, սա է հիմնական խնդիրը. այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը հիշեցրել է՝ Արցախում հազարամյակներով ապրել են հայեր, եւ այն երբեք Ադրբեջանի մաս չի եղել։

«Ռուսաստանի խորհրդայնացումից հետո Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը բռնակցվեց Ադրբեջանին, չնայած  չուներ Ադրբեջանի հետ որեւէ ընդհանրություն։ Այդպես վարվեցին նաեւ Նախիջեւանի հետ, որն այսօր լիովին հայաթափվել է։ Հայկական պատմամշակութային ժառանգությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է, մի քանի տարի առաջ մի քանի հազար խաչքար փշրվեց բոլորի աչքի առաջ, եւ ոչ ոք, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ–ն, չկարողացավ այդ հանցագործությունը կանխել։ Լեռնային Ղարաբաղում, սկսած 21 թվից, այդ մտքի հետ մարդիկ ուղղակի չեն համակերպել։ Եվ կախված նրանից, թե ինչ փոփոխութուններ էին տեղի ունենում ԽՍՀՄ–ում, որքան ազատ կարելի էր տեսակետ արտահայտել, այդ շարժումը պարբերաբար ելնում էր իրականություն. մարդիկ ցանկանում էին վերամիավորվել Հայաստանի հետ»,– ասել է Սերժ Սարգսյանը։

Նախագահը նկատել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը բարդացնում է նաեւ հանգամանքը, որ մեր տարածաշրջանը թեեւ փոքր է, բայց այստեղ խաչվում են բազմաթիվ շահեր, որոնք չեն կարող ազդեցություն չունենալ մարտահրավերների, կոնֆլիկտների վրա։

«Ես համոզված եմ՝ եթե բանացային գործընթացում լինի միասնական մոտեցում, ապա խնդրի լուծման տարբերակը կգտնվի։ Բայց աշխարհն այդպես է զարգանում։ Չկա որեւէ տարածաշրջանային խնդիր, որը շատ երկրների կողմից չդիտարկվի իրենց ազգային շահերի տեսակետից»,– ասել է նա։

Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը ցանկանում է, որ Հայաստանը կողմնորոշվի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. ՌԴ ԱԳՆ Գեյջին հրաժարվել է ընդունել Ծառուկյանի նվերը. Արմանը պատասխանել է նրան Զանգվածային թունավորում․ 11 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի և Իրանի տեխնիկական բանակցությունները կվերսկսվեն օրերի կամ շաբաթների ընթացքում. Վենս Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Մոսկվայի հետ հարաբերությունների մասին Երևանի խոսքերը հակասում են գործողություններին․ Զախարովա Միայն փողոցային պայքարով և ԱԺ կեղծված ընտրությունները չընդունելով հնարավոր է փրկել հայրենիքը. Սուրենյանց Այս աշխարհի առաջնությունը կարող է վերջինը լինել ինձ համար. Կուրտուա Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԱդրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայտնաբերվել է որոնվող 13-ամյա աղջնակի մարմինը Գյումրիից Մոսկվա թռչող ուղևորատար ինքնաթիռը տվել է ընդհանուր արտակարգ իրավիճակի ազդանշան և իջել է 3000 մետր բարձրության վրա Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ Սպասվում է առանց տեղումների եղանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերը հայտարարել է հրաժարականի մասին Կինը մոռшցել է երկու ամսական որդուն արևի տակ՝ մшնկшսшյլակում. երեխային տեղափոխել են հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է միջին ծшնրությшն 3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ Իրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ 34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցման և մատակարարման համաձայնագիր է ստորագրվել «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում. Աբրահամյան Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները Կինը գինի խմելուց հետո ընկել է կոմայի մեջ և մահացելԵրևանում «Tesla» է այրվել Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին