Ծովախեցգետնով և խաղողով աղցան.բաղադրատոմս
ԼԱՅՖԲաղադրություն`
Սպագետի -250 գրամ
Ծովախեցգետին-20 հատ
Խաղող-200 գրամ
Ձիթապտղի յուղ-5 ճաշի գդալ
Ձու-2 հատ
Կիտրոնի հյութ-1 թեյի գդալ
Մանանեխ (հատիկավոր)-1 ճաշի գդալ
Մաղադանոս
Սխտոր-2-3 պճեղ
Սև պղպեղ
Աղ
Պատրաստման եղանակ`
Նախ պետք է սպագետին եփել: Ջրի մեջ աղ լցնել, այնուհետև սպագետին: Սպագետին եփելուց հետո, այն դնել քամիչի վրա և մի փոքր կարագ դնել վրան:
Նաև ծովախեցգետնիները եփել 5 րոպե, ու կրկին դնել քամիչի վրա, այնուհետև այն մաքրել ու ձեթի մեջ տապակել:
Սոուսի պատրաստման եղանակը`
Կտրատել մաղադանոսը և սխտորը: Ձվի դեղնուցը կիտրոնի հյութով, մանանեխով, աղով և պղպեղով հարել:
Սպագետին դնել ափսեի մեջ, ավելացնել տապակած ծովախեցգետին և մեջտեղից կտրատած խաղող: Մատուցման ժամանակ սոուսը լցնել վրան:
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



