Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում կայացած համերգին աճուրդի հանվեցին Նազենի Հովհաննիսյանի և այլ հայտնիների իրերը՝ երեխաների բուժման համար դրամահավաքության նպատակով

ԼԱՅՖ

Երեկ կայացավ «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության աճուրդ-համերգը, որի նպատակն էր հավաքել անհրաժեշտ գումար «Երազի տուն»՝ ծնողների և երեխաների զարգացման ներառական կենտրոնի վերանորոգման և կահավորման համար։

Աճուրդի էին հանվել կազմակերպիչների անձնական զարդերը, իսկ երեկոյին հրավիրված էին բարերարներ և հայտնի մարդիկ։  

 Tert.am Life-ի հետ զրույցում «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը նշեց, որ կենտրոնը ծառայելու է ավելի քան 200 մանուկների վերականգնողական բուժման համար։

«12 club-ի տնօրեն Ալինա Մանուկյանի առաջարկով որոշեցինք նախաձեռնել բարեգործական համերգ՝ 12 Project Band-ի մասնակցությամբ։ Նազենի Հովհաննիսյանը, ով մշտապես «Հայ Մայրեր» ՀԿ-ի կողքին է, առաջարկեց վարել երեկոն և իրականացնել զարդերի աճուրդը։ Երեկոյի ընթացքում հավաքվեց 4500 դոլար, որը ներդրվելու է «Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի նոր տարածքի նորոգման համար։ Նշեմ նաև, որ Մոսկվայում բնակվող Մարինե և Սուրեն Ենգիբարյանների կողմից 9600 եվրո է փոխանցվել նույն նպատակի իրագործման համար։ Մեզ մնաց հավաքել ևս 4 մլն. դրամ, որպեսզի լիովին վերանորոգենք և կահավորենք մեր «Երազի տուն»-ը, որտեղ 220 երեխաներ բոլոր մարզերից ու մայրաքաղաքից տարեկան 2-4 անգամ կստանան անվճար վերականգնողական բուժում»,-ասաց Նարինե Մանուկյանը:

 Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նշեց, որ այս նախաձեռնության նպատակը մեկն է՝ ունենալ առողջ սերունդ։

 


«Նարինե Մանուկյանը, լինելով սրտացավ կին, դեռևս 4 տարի առաջ նախաձեռնեց այս կազմակերպությունը, որը բացարձակ շահույթ չի հետապնդում։ Տարբեր ոլորտների գործիչներ ՀԿ-ի միջոցով իրենց օգնությունն են ցուցաբերում դրա կարիքն անչափ ունեցող երեխաներին։ Այսօր մենք ընկերներով որոշեցինք կազմակերպել աճուրդ-համերգ, որի շնորհիվ «Երազի տուն» անունը կրող մանկական կենտրոնի համար որոշակի գումար հավաքվեց։ Ես այս ամենի մեջ ներգրավված եմ որպես անձ, ով քիչ թե շատ սրտացավ է իր երկրի համար։ Վստահ եմ ու ուզում եմ, որ բոլորն էլ վստահ լինեն, որ ամեն մի լումա ծառայում է նպատակին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Նազենի Հովհաննիսյանը։

 «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ. դեկտեմբերին: Կազմակերպությունը զբաղվում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով:

Կազմակերպության նպատակն է բարելավել փոքրիկների կյանքի որակը, ինտեգրել նրանց հասարակության մեջ, ապահովել անհրաժեշտ վերականգնողական բուժմամբ, նաև հոգեբանական և ինֆորմացիոն օգնություն ցուցաբերել նրանց մայրերին:

 

 

Պատրաստեց՝ Լենա Մինասյանը

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր Կամենդատյան