Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում նորածնաբանության առաջնային խնդիրը երեխաների անհասությունն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և ԱՄՆ փորձագետները «Նեոնատոլոգիայի զարգացումը Հայաստանում» միջազգային համաժողովի ընթացքում քննարկեցին նեոնատոլոգիայի (նորածնաբանության), նեոնատալ խնամքի և անհաս երեխաներին ցմահ կուրացնող հիվանդության՝ անհասության ռետինոպաթիայի բնագավառին վերաբերող խնդիրները: Ոլորտի ամերիկյան և հայաստայան մասնագետները ներկայացրին անհաս երեխաների առողջական ելքի բարելավման միտումները և նեոնատոլոգիայում նորարարական մեթոդների կիրառումը:

Կալիֆորնիայի Իրվայնի համալսարանիդոցենտՀայկական ակնաբուժությաննախագծի նախագահ Ռոջեր ՕհանեսյանըՀայաստանում այս ոլորտի առաջնային խնդիր է համարում մասնագիտական կրթությունը, վերապատրաստումն ու իրազեկությունը: Այնուամենայնիվ, Հայաստանում հետծննդյան բժիշկների գիտելիքները բժիշկը գնահատեց բավարար: Օհանեսյանը նշեց, որ նրանք կփորձեն ավելի սերտ գործնական կապեր հաստատել հայաստանյան և ամերիկյան հիվանդանոցների միջև, մասնավորապես՝ Լոս Անջելեսի մանկական հիվանդանո ցի:

«Բացի այդ՝ շատ կարևոր է ունենալ  լավ տեխնիկաՄենք ցանկանում ենք Հայաստանում ներդնել հատուկսարքավորումներորոնք կօգնեն վաղ մանկական տարիքից ախտորոշել երեխայի մոտ առկա խնդիրը՝ չսպասելովժամանակի ընթացքում նշանների ի հայտ գալուն ու հիվանդության զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց մասնագետը:

Օհանեսյանը կարևորեց նման համաժողովների անցկացումը՝ պատճառաբանելով, որ դրանք հնարավորություն են տալիս մասնակիցներին ծանոթանալ ոլորտի զարգացումներին և նորամուծություններին:

Իր հերթին «Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Հրանտ Կալենտերյանն ասաց, որ այս մասնագիտությունը շատ բարդ է և ռազմավարական ուղղություն է համարվում բոլոր երկրներում, քանի որ ապահովում է առողջ սերունդ: «Ներկայումս այս ոլորտի ամենատարածված խնդիրն անհասությունն է: Դա պայմանավորված է վիժումների թվի նվազեցմամբ և բարդ ծննդաբերությունից հետո երեխայի կյանքի համար շարունակվող պայքարով»,- մեկնաբանեց բժիշկը: Այս ուղղությամբ աշխատելու համար հ արկավոր է ունենալ շատ արհեստավարժ, գիտելիքների մեծ պաշարով մասնագետներ և լավ սարքավորումներ:

Նրա խոսքով՝ երևանյան բոլոր մեծ ծննդատներն ունեն նորածինների վերակենդանացման բաժանմունքներ և հագեցված են համապատասխան սարքավորումներով:

Համաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի առողջապահության ծրագրերի կառավարման մասնագետ Աստղիկ Գրիգորյանը, Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի տեսողության կենտրոնի և ակնաբուժության դոցենտ դոկտոր Թոմաս Լին:

 

Նոր սկանդալ ընտրությունների շուրջԻսրայելի և Լիբանանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա այսօր Վաշինգտոնում. Reuters «Ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Նարեկ Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրոպական միություն. Մարթա Կոս 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք ՉալաբյանՈսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան