Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս գեղեցկանալ կես ժամվա ընթացքում

ԼԱՅՖ

Shabat.am-ը գրում է.

Եթե հանդիսավոր երեկոյի կամ կարևոր հանդիպման եք գնալու և կամ որևէ այլ միջոցառման, որին պետք է անպայման լավ տեսքով ներկայանալ, բայց նայելով ձեզ հայելու մեջ, դժգոհ եք մնում, տեսնում եք մանր կնճիռների ցանց, պարկիկներ աչքերի տակ, կարմրած կոպեր, լայն ծակոտիներ, ապա մի՛ հուսահատվեք։ Հետևելով մեր խորհուրդներին, որոնք բարդ չեն, կկարողանաք բառիս բուն իմաստով կես ժամվա ընթացքում շտկել այդ անմխիթար պատկերը, դառնալ ավելի երիտասարդ ու գրավիչ, պայծառ ու հանգստացած տեսք ունենալ։

Եթե մաշկը չոր է, դեմքը շփե՛ք սնուցող քսուքով (կամ կաթով՝ կիսով չափ խառնած ձեթով, լավ է՝ ձիթապտղի), իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա՝ լոսյոնով։
Եփե՛ք միջին մեծությամբ կարտոֆիլ, կեղևը մաքրե՛ք, տրորե՛ք պատառաքաղով և ավելացրե՛ք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ թթվասեր։ Այդ դիմակը տաք-տաք դրե՛ք աչքերի տակ՝ ստորին կոպի վրա և աչքերի արտաքին անկյուններին, ինչպես նաև բերանի շուրջը և պահե՛ք 20 րոպե։ Միաժամանակ վերին կոպերին 20 րոպե պահե՛ք խծուծներ՝ թաթախված երիցուկի կամ թեյի սառը թուրմով։ Փակե՛ք աչքերը և պառկե՛ք 20 րոպե, թուլացե՛ք։ Լավ է ոտքերի տակ մեծ բարձ դնել, դա կուժեղացնի գլխի արյան շրջանառությունը՝ այդպիսով լավացնելով դեմքի տեսքը։ Այնուհետև հանե՛ք խծուծները, լվացե՛ք կարտոֆիլի դիմակը սառը ջրով և ստորին կոպերին բարակ շերտով սնուցող քսուք քսե՛ք։
Կարելի է դեմքի և վզի մաշկը թարմացնել և կորյակների սև կետերից ու լայնացած ծակոտիներից այսպես ազատվել։ 1 ճաշի գդալ օճառաջուրը խառնե՛ք կես թեյի գդալ կերակրի սոդայի և կես թեյի գդալ մանր աղի հետ։ Թանզիֆը թրջե՛ք 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդով, փաթաթե՛ք դրանով մատը և խառնուրդը շրջանաձև շարժումներով շփե՛ք սև կետերի վրա։ Միաժամանակ տարածե՛ք ամբողջ դեմքին։ Լվացվե՛ք 2-3 րոպե անց տաք, այնուհետև եռացրած-սառեցրած ջրով։

Դրանից հետո պատրաստե՛ք խմորիչի դիմակ։ Յուղոտ մաշկի համար. 1 ճաշի գդալ խմորիչը լուծել 3 տոկոսանոց ջրածնի գերօքսիդի մեջ այնպես, որ թթվասերի խտության խյուս ստացվի։ Չոր մաշկի համար, խմորիչը լուծել ձեթի մեջ, նորմալ մաշկի համար՝ կաթի մեջ։ Դիմակը քսե՛ք դեմքին բամբակե խծուծով, պահե՛ք 10-15 րոպե։ Եթե դիմակի ազդեցության ժամանակ այրոց զգաք դեմքին, ավելի շուտ հանեք։ Այնուհետև դեմքը լվացե՛ք տաք, ապա՝ սառը ջրով։ Եթե չոր մաշկ ունեք, դիմակը լվացե՛ք երիցուկի թուրմով կամ կաթով խառնած ջրով և սնուցող քսուք քսե՛ք։ Խմորիչի դիմակը առատ է B խմբի վիտամիններով և շատ սնուցող է մաշկի համար։ Այն կիրառելուց հետո մաշկը դառնում է փափուկ, բարձրանում է տոնուսը, լավանում են դեմքի գույնը, արյան շրջանառությունը և նյութափոխանակության գործընթացները, նեղանում են ծակոտիները, և նվազում է թառամածությունը։
Այս պարզ միջոցները նկատելիորեն կթարմացնեն ձեր դեմքը։ Այժմ մնացել է միայն շպարվել։ 

ԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին 2 ամսով կալանավորվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերԿնոջը առևանգել և բռնաբարել են մեքենայումԲելառուսը դաշնակիցներին չի զոհաբերի Եվրոպայի հետ հարաբերությունների համար. Ռիժենկով Ucom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերԵթե որոշել եք միանալ ԵՄ-ին, ինչո՞ւ եք իրադարձություններից առաջ ընկնում. Լուկաշենկոյի «խորհուրդը»՝ Հայաստանին Թրամփը կարող էր խորհրդակցել Grok-ի հետ՝ Մադուրոյին ձերբակալելուց առաջ. Time TRIP նախագիծը հնարավորություն կստեղծի Պարսից ծոցի և Սև ծովի միջև երկաթուղային հաղորդակցության ձևավորման համար. Փաշինյան Մեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ումԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում դեսանտային նավերի ևս մեկ խումբ՝ ծովային հետևակներով Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ քրվարույթում չկա սահմանն ապօրինի հատելու հոդվածը ԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանը «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ