Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մոր ու որդու կողմից ոստիկանին ծեծելու գործն ուղարկվեց դատարան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցած տարվա ամռանը Վանաձորում մոր եւ որդու կողմից ոստիկանին ծեծելու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գրիգորյանը 2015թ. հուլիսի 31-ին գնացել է հարեւանուհու տուն, որտեղ եղել են միայն նրա անչափահաս դուստրերը: Վլադիմիր Գրիգորյանը ներսից կողպել է մուտքի դուռը, արգելել երեխաների ելքը եւ տանը սպասել է նրանց մոր վերադարձին: Շուրջ 1 ժամ անհարկի բարկացել է երեխաների վրա, պահանջներ ներկայացրել, պատվիրել այս կամ այն գործողությունը կատարել իր համար: Պատահմամբ բնակարան է այցելել մյուս հարեւանուհին՝ Մ. Հ.-ն, որը տեսել է արտասվող եւ իրենից օգնություն հայցող երեխաներին: Հարեւանները կատարվածի մասին ահազանգել են երեխաների մորը եւ ոստիկանության բաժնի քրեական հետախուզության բաժանմունքին: Սակայն Վլադիմիր Գրիգորյանը չի ենթարկվել ոստիկանության ծառայողի պահանջին, վերցրել նրա հրազենը եւ հարձակվել նրա վրա, քաշքշել, հարվածել, հրել: Ոստիկանության ծառայողը կորցրել է հավասարակշռությունը, ընկել գետնին: Գրիգորյանը օգտվելով առիթից, փորձել է վերցնել հաշվեցուցակային զենքը, սակայն տեսնելով, որ դա չի հաջողվում, պատվիրել է մորը՝ աթոռով հարվածել ոստիկանի գլխին: Նելլի Գրիգորյանը կատարել է որդու պահանջը եւ աթոռով հարվածել է նրա գլխին: Ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց:

Վլադիմիր Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 6-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ եւ 6-րդ կետերով, 137-րդ, 133-րդ, 147-րդ հոդվածների 1-ին մասերով եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նելլի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վլադիմիրը կալանավորված է, իսկ մայրը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Գործը քննվում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գրիգորյանների հարեւանները մեզ պատմել էին, որ մայրն էլ, որդին էլ տառապում են հոգեկան հիվանդությամբ։ Վլադիմիր Գրիգորյանը հաշվառված է Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում եւ տարբեր հանցագործությունների համար նախկինում 6 անգամ դատապարտվել է:

Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը