Երևան, 04.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եռանախագահները պետք է բացատրություն պահանջեն Ադրբեջանից սադրիչ հայտարարությունների համար. Խաչատուր Քոքոբելյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

- Հիմա էլ Ֆրանսիան է ցանկանում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Սա այլընտրա՞նք է Ռուսաստանին:

- Անկեղծ ասած՝ չեմ կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գործընթացը թողնեն ժողովրդական լեզվով ասած՝ Ռուսաստանի հույսին: Չեմ էլ ուզում դա համարել հակադրություն Ռուսաստանի հանդիպմանը: Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ներկայացնում են արևմտյան պետությունները, պետք է անեն ամեն ինչ, որ Ռուսաստանը գործընթացից դուրս չմնա, որովհետև ես գտնում եմ՝ Ռուսաստանը շահագրգիռ չէ խնդիրը լուծելու մեջ, բայց նրան մասնակից դարձնելով՝ գոնե Ռուսաստանը հնարավորություն չի ունենա խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը: Դա ենթադրում է, որ առանց ԼՂՀ-ի անկախության ճանաչման և ԼՂՀ-ին բանակցությունների սեղանին վերադարձնելու մնացած բոլոր խնդիրները ածանցյալ են:

- Անվտանգության առումով ի՞նչ կտա պետերբուրգյան հանդիպումից հետո եղած հայտարարությունն առ այն, որ ԵԱՀԿ դիտորդների թիվը պետք է ավելանա:

- Նախ՝ դա պետեբուրգյան հանդիպաման պայմանավորվածություն չէ: Մի փոքր ճշգրտում, եթե կարելի է: Դա Վիեննայի հանդիպման պայմանավորվածություն է: Պետք է ասել, որ պետերբուրգյան հանդիպումը չվիժեցրեց այդ գործընթացը: Չեմ կարող մեկնաբանել, թե ինչ մոտեցումներ կային այնտեղ: Դրան անմիջապես հաջորդած Ադրբեջանի նախագահի հայտնի հայտարարությունը չի խոսում ի օգուտ այդ գործընթացի, բայց ես վստահ եմ՝ հայկական կողմն ու եռանախագահները քաջ գիտակցում են, որ մշտադիտարկման սարքերի տեղադրումն ու Կասպշիկի խմբի ընդլայնումը բխում է խաղաղության հաստատման շահից: Ժամ առաջ պետք է հասնենք դրան:

- Ի՞նչ նպատակ ուներ անցած շաբաթ հնչեցված Նովրուզ Մամեդովի սադրիչ հայտարարությունն այն մասին, որ Պետերբուրգում նախապատվություն է տրվել կարգավորման փուլային տարբերակին՝ սկզբից՝ 5, ապա՝ 2 շրջանների վերադարձ:

-Վերջին տասնհինգ օրում Ալիևն ու Մամեդովը մի քանի իրարամերժ հայտարարություն արեցին: Դրանք լուրջ ընդունել չարժե, բայց եռանախագահները, իմ կարծիքով, պետք է հրապարակավ բացատրություն պահանջեն Ադրբեջանից սադրիչ հայտարարությունների համար:

Լևոն Փանոսյան

22-ամյա վարորդը հայտնվել է ձորակում․ վիրավոր կա Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասինՍյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին Եվ այո, ես կարծում եմ, որ տիկին Մանասյանը ոչ թե մարդու իրավունքների պաշտպան է, այլ` մարդու իրավունքները խախտող քաղաքական գործիչ. Արեգա ՀովսեփյանՊակիստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ու Ալիևին Քննարկվել է սահմանային անցման կետերում կուտակումների խնդրի լուծմանն առնչվող նախաձեռնությունը Հանրապետությունում ձյուն է տեղում, որոշ ճանապարհներին սաստիկ բուք է Արարատիի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի 4 քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան ԱՀԿ փորձագետները քաղցկեղի բոլոր դեպքերի երեք հիմնական պատճառ են բացահայտել «Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանը մասնակցել է Վաշինգտոնում անցկացվող հեղինակավոր «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»Ընտրության արժեքը․ Սիրաժ ՄանուկյանցԻրական փոփոխությունները սկսվում է ժողովրդի ֆինանսական բեռը թեթևացնելուց. Գառնիկ ԴավթյանԱյժմ Հայաստանի հետ ընդլայնում ենք մեր առևտրային հարաբերությունները․ Ալիև Թուրքիան պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-Իրան բանակցությունները Վթարային ջրանջատում կլինի Պետդումայում մեկնաբանել են Կրասնոյարսկի դպրոցում տեղի ունեցած հարձակումը Բացահայտվել է քաղցկեղի ագրեսիվության բարձրացման գործոն Սպիտակ տունը բացահայտել է Հնդկաստանի հետ կնքված 500 միլիարդ դոլարի գործարքի մանրամասները ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել «Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս». Արամ ՎարդևանյանՎավերագրվում են հայկական պատմական հուշարձաններըԱյս իշխանությունների օրոք աբսուրդն անցնում է բոլոր սահմանները․ Ավետիք ՉալաբյանՀաշվի առնելով ՀԷՑ-ի ավտոպարկի քանակը՝ ամբողջ ավտոպարկի տեղակայումը մեկ տարածքում հնարավոր չէրԶգույշ եղիր այս քաղցկեղածին շերտավարագույրներիցԲանակցային սպասումներին զուգահեռ, Մերձավոր Արևելքում լարվածությունն այնուամենայնիվ մեծանում է․ Արտակ Զաքարյան Տնտեսական ծրագիրը կիջեցնի գները ամենուրեք. Նարեկ ԿարապետյանՌԴ-ն բազմիցս հայտարարել է, որ արևմտյան երկրների զnրքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում ինչ-որ դրոշի ներքո uպառնալիք կլինի մեր անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ Վաշինգտոնում Արամ Վարդևանյանի հետ ներկայացրինք Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումներն ու այլ հրատապ հարցեր․ Շուշանյան Փաստորեն, վարչախումբը ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած Սահմանադրության հանրաքվեի. Քրիստինե Վարդանյան Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում Հաց գնելիս անպայման ուշադրություն դարձրեք այս նշաններինՏիկՏոկը փոխում է մշակույթը․ ինչպես են ծնվում նոր աստղեր՝ առանց բեմի ու ակադեմիայիԴաժան մարդաuպաններ, ովքեր դեռ ազատության մեջ ենՄահացել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի մայրը Էլինա Ավանեսյանը պարտվել է «WTA-Ostrava» մրցաշարի 1/8 եզրափակչում ԶՊՄԿ հանքավայրը թռչնի թռիչքի բարձրությունիցՄեկ միասնական բևեռ, թե քաղաքական մսաղաց. հետո չասեք, թե չեմ զգուշացրել. Էդմոն Մարուքյան Սա ադրբեջանական ընտրակաշառք է՝ բենզինի տեսքով․ Արմեն ՄանվելյանՆահատակված տղաների սուրբ գործը ավարտված չէ․ Անահիտ ՊատատյանԹուրքիան և Ադրբեջանը ուժեղացնում են ճնշումը՝ Հայաստանից նոր զիջումների ակնկալիքով․ Արեգ ՍավգուլյանՓոփոխություններ ID քարտերի հետ կապվածՀայտնաբերվել է անհետ կորած 15-ամյա տղայի դինՏեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի հանդիպումը երիտասարդների հետ․ (տեսանյութ)0% շրջանառության հարկ փոքր և միջին բիզնեսի համար. Հայկ ՖարմանյանԴպրոցական աղջիկը մուրճով հարվածել է մի քանի աշակերտներիԻ՞նչ կապ ունի՝ երգչուհի է, թե եպիսկոպոս. Գալյանը՝ կալանքների մասին Աբու Դաբիում հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը Երկրաշարժ է տեղի ունեցել«Քաղպայմանագիրը» շարունակում է զտել ընտրական ցուցակը