Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեսպան Եսայանը պարգևներ է հանձնել ԱՊՀ ինստիտուտի աշխատակիցներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում հունիսի 28-ին տեղի է ունեցել հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած զգալի ավանդի համար, Ռուսաստանում գործող ԱՊՀ երկրների ինստիտուտի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված պարգևների հանձնման արարողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության  մամուլի ծառայությունից, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, բացման խոսքում շնորհավորելով ԱՊՀ ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին և աշխատակիցներին հոբելյանի առթիվ, ընդգծել է, որ իր գիտավերլուծական գործունեության երկու տասնամյակների ընթացքում կառույցն արժանացել է մեծ վստահության, հատկապես Հայաստանում  նպաստելով նաև հայ-ռուսական հարաբերությունների առավել խորացմանը: «ԱՊՀ երկրների ինստիտուտը հետխորհրդային զարգացումների բարդ խճանկարում պատվով իրականացրել և շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային արդի հարցերի  շուրջ ճշմարտության վերհանմանն ու ապատեղեկատվության կասեցմանն ուղղված իր առաքելությունը»,  - նշել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Միջոցառմանը դեսպան Եսայանն ԱՊՀ ինստիտուտի եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության  զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևին հանձնել է ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհված Երախտագիտության մեդալը, իսկ Կովկասի բաժնի ղեկավար Ֆելիքս Ստանևսկուն՝ ՀՀ նախագահի հրամանագրով շնորհված շնորհակալագիրը:

ՀՀ նախագահի շնորհակալագրերի են արժանացել նաև նույն ինստիտուտի տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Եգորովը և Միջին Ասիայի ու Ղազախստանի բաժնի ղեկավար Անդրեյ Գրոզինը, իսկ ԱՊՀ ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովին շնորհվել է Երախտագիտության մեդալ:

Այնուհետև ելույթով հանդես է եկել Կ.Զատուլինը, ով բարձր պատվի արժանացնելու համար շնորհակալություն է հայտնել հայաստանյան իշխանություններին՝ նշելով, որ կառույցը հետագայում ևս կջանա նպաստել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը:

Միջոցառմանը մասնակցել են Մոսկվայում ԼՂՀ ներկայացուցիչ Ա. Անդրյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, ՌԴ-ում ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներն ու Մոսկվայում հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարները:

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան