Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պարտքեր է վերցնում արտասահմանից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, որի եկամուտները խիստ պակասել են նավթի համաշխարհային գների անկման պատճառով, հարկադրված խոշոր պարտքեր է վերցնում արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններից: SOCAR Trading Group-ը 250 մլն դոլար հերթական վարկը օրերս վերցրել է UniCredit Bank Austria բանկից: Վարկն ուղղված է ընկերության առեւտրային գործունեության պաշտպանությանը: Համաձայնության գծով իրավաբանական խորհրդատու հանդես է եկել բրիտանական Norton Rose Fullbright ընկերությունը:

Վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, Ադրբեջանի ընդդիմությունը SOCAR-ին խստորեն քննադատել է արտաքին փոխառությունների համար:

Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին facebook-ի իր էջում այդ առնչությամբ արած գրառման մեջ կասկածի է ենթարկել SOCAR-ի կողմից վարկեր վերցնելու նպատակահարմարությունը:

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ընկերությունը 489 մլն դոլար վարկ է ստացել Gazprombank-ից, Ադրբեջանի միջազգային բանկից` 1 մլրդ 291 մլն դոլար, Կանադայից` 3,3 մլրդ դոլար եւ պատրաստվում է 2 մլրդ դոլարի վարկ ստանալ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկից ու Ասիական զարգացման բանկից, եւ եւս 1 մլրդ դոլար վարկ` Կորեայի Eximbank-ից:

Քերիմլին քննադատում է SOCAR-ի արտաքին փոխառությունների քաղաքականությունը եւ վախենում, որ վերջնարդյունքում դրա համար վճարելու է պետությունը:

Նրա խոսքով` SOCAR-ի այդ քայլը բացասական լուր է` աղքատության դեմ անողոք պայքար տանող ադրբեջանական ժողովրդի դեմ:

«Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը հովանավորելու վրա 120 մլն մանաթ ծախսած Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն այժմ էլ ավստրիական բանկից 250 մլն դոլարի վարկ է ստացել: Ինչպե՞ս պետք է նա փակի վերջին մեկ տարում մինչ այժմ վերցրած այդքան պարտքերը: Իհարկե` ադրբեջանական ժողովրդի հաշվին: Նրան կօգնեն կամ պետբյուջեից, կամ Կենտրոնական բանկից, կամ էլ կբարձրացնեն վառելիքի գինը: Այժմ համոզվեցի՞ք, որ աշխարհում ֆուտբոլի, ձյուդոյի եւ այլնի զարգացման անվան տակ փոշիացվող, կոռուպցիոն նախագծերով յուրացվող փողերը մեր փողերն են», -դիմելով ժողովրդինÕ ասել է Քերիմլին:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին ավելի վաղ հայտնել էր, որ SOCAR-ը 2016 թվականի հունվար-ապրիլին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 8,5 տոկոսով կրճատել է նավթի արդյունահանման ծավալը, ինչը կապված է ինչպես նավթի համաշխարհային շուկայում պահանջարկի նվազման, այնպես էլ ադրբեջանական նավթահանքերում նավթի պակասելու հետ:

Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի տվյալներով` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գլխավոր նավթահորերի համալիրից արդյունահանվող նավթի վաճառքից մուտքերը 2016 թվականի հունվար-մայիսին, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, 30,3 տոկոսով նվազել են` ընթացիկ տարվա հինգ ամիսներին կազմելով 1,8 մլրդ դոլար:

«Ենի Մուսավաթ» թերթը հայտնել է, որ Ադրբեջանի պետական պարտքն ամիս առ առ ամիս գնալով մեծանում է եւ արդեն հասել է ՀՆԱ-ի 55-60 տոկոսին` գերազանցելով 7,5 մլր դոլարը:

Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան