Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու ապագա չունի. Սարկոզի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեկ անգամ եւս հայտարարել է Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցության անհնարինության մասին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլիեթ» թերթը, Ֆրանսիայի հանրապետական կուսակցության առաջնորդ Սարկոզին հայտարարել է գերմանացի գործարարների Wirtschaftsrat կազմակերպության կողմից Բեռլինում կազմակերպված հավաքում ունեցած ելույթում:

«Թուրքիայի հետ բանակցությունները կարեւոր են, սակայն, միանգամայն համոզված եմ, որ Թուրքիան չի համապատասխանում Եվրամիության կազմում լինելուն, -ասել է նա` հավելելով, որ ԵՄ անդամակցության փոխարեն, Թուրքիայի հետ այլընտրանքային համագործակցությունը հնարավոր է:

«Կարծում եմ, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու ապագա չունի», -ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը:

Նիկոլա Սարկոզին նաեւ համոզմունք է հայտնել, որ առաջիկա հանրաքվեում Մեծ Բրիտանիայի բնակչությունը կքվեարկի ԵՄ-ից չառանձնանալու օգտին:

Բրիտանական The Guardian թերթն իր` «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում նշում է, որ միանգամայն հիմնավորված է անդամակացության դեպքում 79 մլն թուրքերի միանգամից Եվրոպա մուտք գործելու իրավունքի հետ կապված եվրոպացիների վախը, քանի որ դեռեւս 1963 թվականին ԵՄ կողմից Թուրքիային տրված անդամակցության հեռանկարի իրականացման հարցում Անկարան ոչ մի ազդանշան չի տվել եւ շարունակում է չտալ:

«Պնդել հակառակն այն բանի, որ Եվրոպայում ոչ մեկը տեսանելի ապագայում պատրաստ չէ Թուրքիային ընդունել ԵՄ կազմ, առնվազն հիմարություն եւ սխալ ուղղորդում է: Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ամբողջությամբ դադարել է, եւ այդ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ ու իսլամ: Երազանք կմնա նաեւ թուրքերի` ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը, որովհետեւ Թուրքիան ցանկություն չունի կատարելու նրա համար Բրյուսելի առաջադրած 72 պայմանները, այդ թվում` Էրդողանի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կիրառվող ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունը», -գրում է թերթը:

Թերթը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը կարող է վետո դնել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր, ինչը գործնականում անհնարին է դարձնում ԵՄ պահանջներին չհամապատասխանող Թուրքիայի անդամակցությունը միությանը:

The Financial Times թերթն իր խմբագրական հոդվածում գրել է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորությունը համադրելի է Ստամբուլը Կոնստանդնուպոլսի վերանվանվելու հավանականության հետ:

«Թուրքիան այնքան շանսեր ունի ԵՄ մտնելու մինչեւ 2020 թվականը, ինչքան եթե Ստամբուլը վերանվանվի Կոնստանդնուպոլսի», -գրել է բրիտանական թերթը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կեմերոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 28 երկրների հանրակցությանը միանալու մասին բանակցությունների ներկայիս տեմպերի պահպանման դեպքում Թուրքիան ԵՄ անդամ չի դառնա մինչեւ 3000 թվականը:

«Անգամ մոտ ապագայի ծրագրերում հնարավորություն չկա, որպեսզի Թուրքիան մոտ ժամանակում դառնա ԵՄ անդամ», -ասել է նա ITV հեռուստաալիքի եթերում:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաեւ հոռետեսորեն է արտահայտվել ԵՄ տարածք Թուրքիայի քաղաքացիների առանց վիզայի մուտքի առնչությամբ՝ հայտարարելով, որ Լոնդոնը նման քայլը չի պաշտպանի, եթե դրան համաձայնվի Բրյուսելը:

The Guardian թերթն էլ իր վերոնշյալ հոդվածում գրել է, որ «պարզ ասած` Եվրոպայում ոչ մեկն էլ պատրաստ չէ այժմ կամ էլ տեսանելի ապագայում Թուրքիային ներառել Եվրամիության կազմ»:

 

Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան AFP. Ֆրանսիան փորձարկել է նոր միջուկային հրթիռ Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանՌաֆինյան երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Աստղաֆիզիկոս Հալզենն արժանացել է Նոբելյան մրցանակի 3 ֆինանսական սովորություն, որոնք կօգնեն ուսանողներին Երբ շշից ծորում է միանգամից պատրաստի «կոկտեյլ». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 հոկտեմբերի). Ընդունվել է խորհրդային հանրապետությունների միավորման ձևաչափի մասին որոշում. «Փաստ»Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ»Սևանա լճում սիգի որսի թույլատրելի չափաքանակը կարող է ավելանալ 720 տոննայովԳիշերվա հարձակումների հետևանքով Մոսկվայի մարզի Սոլնեչնոգորսկի շրջանում զոհվել է 20-ամյա տղամարդ Իշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Ռուսական կողմը նմուշառում է իրականացնում կոնյակից․ վարորդները շուրջ մեկ ամիս է՝ Լարսում են Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանԱրտակարգ դրություն՝ կարմրուկի պատճառովՀայաստանի իշխանությունները փաստացի թշնամի են հռչակում Սփյուռքը. ինչո՞ւ են փոխում քաղաքացիություն ստանալու գործընթացը. «Փաստ»Կամչատկայում «Mi-8» ուղղաթիռ է վթարի ենթարկվել Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Ժայռից ընկած 13-ամյա տղան ծանր վիճակում էԻսպանիայի արտահերթ ընտրությունները վտանգում են ԵՄ երկարաժամկետ բյուջեն․ Politico Արտահանման զգալի ծավալի կորուստներ. «Փաստ»Վիճաբանություն և ծեծկռտուք Ոսկեվազի դաշտերում, մասնակիցների թիվն անցնում է մեկ տասնյակըՊարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա ՂահրամանյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքում, աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել․ Shamshyan «Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք Չալաբյան«Գոռիցս հետո երեխաներս ապրելու ուժ տվեցին, իրավունք չունեի կոտրվելու». ավագ լեյտենանտ Գոռ Ասատրյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Զոդի դիրքում. «Փաստ»Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակման. կան տnւժածներ Ամեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանBrent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 100,9 դոլարի Թրամփը հրամանագիր է ստորագրել կարմիր դիզվառելիքի օգտագործման սահմանափակումները հանելու վերաբերյալ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ»Ներկայացվել է հանրային միջոցառումների և հավաքների ընթացքում հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ֆրանսիական փորձը․ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի պատվիրակությունը Փարիզում էր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 6-ին Այն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»Իսկ իրականում՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանըՌուսաստանը հարվածել է Զապորոժյեում Դնեպրի վրայի կամրջին. հինգ մարդ է տուժել Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»