Եթե երազում մահճակալ ենք տեսնում
ԼԱՅՖՄահճակալը երազում խորհրդանշում է սեքսուալություն եւ ինտիմ հարաբերություններ։ Մահճակալը կարող է նշանակել նորույթներ, թարմացում, հարմարավետություն։ Եթե երազում մահճակալ եք տեսնում, միգուցե Ձեզ հանգիստ ու մենություն է հարկավոր։ Երբեմն մահճակալը երազում նշանակում է, որ մոտ ապագայում հիվանդանալու վտանգ կա, ուստի, հարկավոր է ուշադրություն դարձնել սեփական առողջությանը եւ ավելի շատ հանգստանալ։
Անսովոր վայրում մահճակալ տեսնել. այս երազը ասում է, որ դուք թույլ կտաք ինքներդ ձեզ մի փոքր հանգստանալ, սակայն հետագայում գործերի մեջ կարող են խնդիրներ առաջանալ։
Եթե երազում տեսնում եք Ձեր մահճակալը մարդաշատ փողոցում, նշանակում է, որ միգուցե բաց թողնեք մի ինչ-որ կարեւոր իրադարձություն, եւ հետագայում կարող եք հայտնվել անհարմար իրավիճակում։
Հարմարվետ ննջասենյակում դրված հարմար մահճակալը դադար վերցնելու եւ լավ հանգստանալու մասին է հուշում։
Եթե Դուք ծալում եք մահճակալի ծածկոցը, ապա դա երջանկություն ևեւ մոտ ապագայում տեղափոխություն է նշանակում։
Եթե երազում ծածկվում եք սպիտակ ծածկոցով, ձեզ շահույթ ու մեծ հաջողություն է սպասվում։



