Երևան, 26.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպե՞ս «Ժողովրդական երգիչ» նախագծից հետո Սևակ Ամրոյանը կարողացավ մնալ շոու բիզնեսում: Բոլոր գաղտնիքները բացահայտում է երգիչը

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

«Ժողովրդական երգիչ» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն արդեն ութ տարի է երգում և ստեղծագործում է իրեն հարազատ ոճում: Շատերի պես էլ չի ցանկանում փոխել ոճը, քանի որ ինչպես նա է նշում՝ կատարում է այն, ինչ հոգեհարազատ է իրեն: BlogNews.am-ի հետ զրույցում Սևակը խոսել է ինչպես ստեղծագործական նորություններից, այնպես էլ մի քիչ անկեղծացել է անձնական կյանքի մասին: 

- Սևակ, նախ պատմիր առաջին ձայնասկավառակիդ մասին: Քանի՞ երգ է ընդգրկված և ինչպե՞ս ես դրանք ընտրել: 

- Սա իմ թվով առաջին ձայնասկավառակն է՝ կոչվում է «Էլ հետդարձ չկա»: Տասնմեկ երգ է ընդգրկված՝ ժողովրդական, աշուղական, հայրենասիրական, բայց հիմնականում այն երգերն են, որոնք ինձ հոգեհարազատ են: Մոտ մեկ տարի են տևել աշխատանքները. աշխատել եմ Գարեգին Առաքելյանի՝ Գաթա բենդից, Արմեն Սարգսյանի, Մուշեղ Մալյանի և Դեր Հովայի հետ: Ձայնասկավառակում կան երկու զուգերգ՝ Նունե Եսայանի և սփյուռքահայր երգիչ Գառնիկ Սարգսյանի հետ: Չեմ մտածել, որ ձայնասկավառակս կոմերցիոն լինի: 

- Երգչի համար այսօր ձայնասկավառակ թողարկելը կարծես տարիների արված աշխատանքների ամփոփում լինի: Չեմ կարծում, որ վաճառք ես ակնկալում: 

- Իհարկե, չեմ ակնկալում, որ վաճառվելու է և ես դառնալու եմ հարուստ մարդ, բայց սա տարիներիս աշխատանքի ամփոփումն է, և երգչի համար ձայնասկավառակն այցեքարտ է: Ձայնասկավառակս շուտով կլինի խանութներում, բայց ակնկալում եմ, որ արտերկրում էլ կվաճառվի: Շուտով մեկնելու եմ ԱՄՆ և որոշ քանակ հետս կտանեմ: 

- Գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց ամեն դեպքում այն գումարները որ ներդնում ես աշխատանքիդ մեջ, այդպես էլ հետ չես բերում չէ՞

- Իհարկե այդպես է, բայց ձայնասկավառակ թողարկելը մեծ գումարների հետ է կապված, թե տպաքանակը, թե դիզայնը, մանավանդ, երբ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում: Ամեն ինչ իհարկե գումարի հետ է կախված: Իրականում ծախսում  ես այն նպատակով, որ հետո պետք է լավ լինի: Ես իմ առաջ խնդիր եմ դրել, որ ճաշակով երգերը բերեմ կոմերցիոն դաշտ և ես փորձում եմ դա անել:

- Այդ դեպքում, հուշի մնացած երգիչ-երգչուհիներին՝ ի՞նչպես դա անել, քանի որ երաժշտական դաշտում կոմերցիոնը պարզապես խեղդում է արդեն: 

- Իհարկե շատ դժվար է, բայց ես ուրախ եմ, որ ես երգում եմ իմ ոճում, և ինչու ոչ, ես այդ երգերը ներկայացնում եմ խնճույքների ժամանակ: Այսինքն ես փորձում եմ դա բերել կոմերցիոն դաշտ, թե հիմա հետագայում դա ինչպես կստացվի՝ չգիտեմ:

 Սևակ, այն ժամանակ երբ դուք նոր էիք սկսում, բոլորն ասում էին, որ ժողովրդական երգը պահանջարկ չունի և հույս էլ չկա, որ դուք կկարողանայիք առաջ գնալ: Շատերն էլ հասկանալով, որ ժողովրդականը չի կարող կոմերցիոն լինել՝ փոխեցին իրենց ոճը: Սևակ, հիմա պատկերը փոխվել է:

 Ի ուրախություն ինձ այսօր շատացել է ժողովրդական երգի հանդեպ պահանջարկը, հիմա ես ակտիվություն եմ նկատում: 2007 թվականին ես մասնակցեցի «Ժողովրդկան երգիչ» նախագծին և արդեն 8 տարի է երգարվեստում եմ: Պետք է ասեմ, որ այն ժամանակ ավելի դժվար էր և  ասում էին մեղք չեն այս երեխեք, ի՞նչ են անելու նախագծից հետո: Նախագծից հետո բոլորս հայտնի դարձանք, բոլորը մեզ սիրում էին, երգում էին մեր երգերը: Իհարկե դժվար է մնալ ասպարեզում և կայանալը. նախագծից հայտնի դարձաց մյուս մասնակիցները ունեն այդ խնդիրը:  Իհարկե մեծ գումար է պետք՝ տեսահոկովակ նկարահանելու, ձայնասկավառակ թողարկելու, որի մասին խոսք անգամ գնալ չէր կարող, որովհետև չգիտես՝ թե ինչից սկսել: Այս տարիների ընթացքում երբ աշխատեցինք, սկսեցին նախագծերից մեզ նկատել, հեռուստաընկերություններից զանգել, իհարկե գնալով շատացան առաջարկները, որի համար ուրախ եմ:

- Գուցե՞ քո բախտը բերեց, որ ամեն դեպքում այսօր առաջ ես գնում

- Իհարկե, բախտի գործոնն էլ կա, ինչպես նաև ճիշտ մարդկանց հանդիպելը քո ճանապարհին : Օրինակ Սաշ Մհերյանը, ով ինձ շատ է օգնել: Ես այս ութ տարվա մեջ քրտնաջան աշխատել եմ, նկարահանել եմ վեց տեսահոլովակ, շատ երգեր եմ ձայնագրել, բազմաթիվ համերգներ եմ ունեցել արտերկրում, ձայնասկավառակս եմ թողարկել:

- Սևակ, ինչպես ես եմ նկատել, ամեն դեպքում դու շատ չես սիրում խոսել քո մասին, քիչ ես լինում ինչ-որ հաղորդումների հյուր, բայց նախընտրում ես խոսել քո արած աշխատաների մասին:

- Ճիշտ ես նկատել, իրականում կան հաղորդումների ձևաչափեր, որոնք չեմ սիրում, երբ փորձում են խոսել անձնականի մասին, ես ավելի շատ սիրում եմ խոսել իմ աշխատանքների մասին: Եթե անգամ ասելիք չունեմ, չեմ սիրում պարզապես գնալ հաղորդումներին հյուր և ջուր ծեծել: Իհարկե շնորհակալ եմ, այն հեռուստաընկերություններին, ովքեր կանչում են, քանի որ մեծացել է այն հաճախականությունը որ իմ տեսահոլովակները ցուցադրում են և բացարձակ առանց խնդրելու: Ես ուրախ եմ, որ նկատում, տեսնում և հրավիրում եմ, քանի որ դա շատ կարևոր է արտիստի համար: Պետք է նաև շեշտեմ, որ երբեք ոչ մի տեսահոկովակի ցուցադրման  համար գումար չեմ վճարել. միգուցե գնահատվել է այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում արել եմ:

- Ասացիր, որ չես սիրում անձնականի մասին խոսել, սա փոքր ակնարկ էր՞ ինձ, որ ոչինչ չհարցնե՞մ: Ամեն դեպքում չես էլ կարող առարկել, որ շատ հաճախ արտիստի համար անձնական կյանքը հաջող ՓՌ է դառնում:

- Ես չեմ ուզում այդպիսի ՓՌ, դա էլ ինձ համար սկզբունքի հարց է: Եթե այդպես պետք է ավելանա իմ մասին լուրերը և տեղեկությունը, ապա ես չեմ ուզում: Պետք է ավելացնեմ, որ այս հարցում խնդիրներ եմ ունեցել, երբ հաղորդումներից մեկի ժամանակ հարցրեցին ընկերուհի ունեմ թե՞ չէ, ես էլ պատասխանեցի՝ ոչ: Իսկ նախկին ընկերուհիս վիրավորվեց իմ պատասխանից: Հասկանում եք, ես պարզապես մտածում եմ, որ դա միայն իմ կյանքի էջն է և լուրջ մարդկանց հետաքրքիր չէ: Օրինակ բերեմ՝ ես Սթինգի մեծ երկրպագուն եմ, բայց ես անգամ չգիտեմ, նա ամուսնացած է թե՝ ոչ:

- Երևանում համերգային ակտիվություն եմ նկատում, եթե առաջ քիչ էր, ապա հիմա արդեն ամեն դեպքում երեք երգիչ մենահամերգ ունեցավ, չնայած հայ երգիչներից ոմանք նախընտրում են իրենց առաջին մենահամերգն անել ԱՄՆ-ում: Դու մոտ ապագայում ունե՞ս այդպիսի պլաններ:

- Հիմա ամբողջ նպատակս մենահամերգն է, եթե այս աշնանը չանեմ, ապա մյուս տարի: Դա մեծ աշխատանք է և ես չեմ ցանկանա դա պարզապես անել, անելու համար:  Սա իմ առաջին մենահամերգն է լինելու, ուզում եմ, որ լավ անցնի:

- Երգիչ-երգչուհիների մոտ կարծես մենահամերգը մրցակցության պես մի բան լինի: Հաճախ եմ լսում, երբ ասում են, ես աննախադեպ համերգ պետք է անեմ, որ նմանը չունեցող լինի:  Քոնն էլ է տարբերվելու

- Ինձ համար ծիծաղելի են այդ խոսքերը, ով էլ կասի՝ կծիծաղեմ: Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ արված է, կարելի է ինչ-որ օրիգինալություն փնտրել այդ ամենի մեջ, բայց որ ասես, տեխնիկապես կփորձես ինչ-որ մեկին զարմացնել՝ այլևս չես կարող: Այսօր շատ քիչ բան կա, որով կարող ես զարմացնել հանդիսատեսին, պետք է շեշտը դնել երգացանկի և երաժշտական օրիգինալության վրա: Իմ կարծիքով հոգևոր սնունդն է կարևոր, քանի օրինակ յոթ հատ լույս ավել դնելը. զարգացած և երաժշտասեր մարդուն չես զարմացնի ճոխ լույսերով: 

- Սևակ, քո մասին հաճախ ասում են, որ քո երգերը լավն են, բայց դու միշտ տխուր ես: Օրինակ՝ մտածել ես՞ ժողովրդական ռիթմիկ երգ ունենալ, որ գուցե այդ տեսակետը կոտրվի:

- Իհարկե շատ եմ լսում այդ մասին, բայց դա պատահական է ստացվել,  այնպես չէ, որ պարտադիր եմ անում: Ես պարզապես այն երգերը որոնք ընտրել եմ, եղել են լիրիկ, ես էլ ինձ միշտ այդ ժանրում եմ պատկերացրել: Այս տարիների ընթացքում հարյուրից ավելի երգ եմ երգել, երևի միայն տասն է եղել ռիթմիկ, իրականում դա վատ է, քանի որ ժողովուրդը քեզ սկսում է այդպես ընդունել: Հաճախ ինձ գրում են, զանգում և հարցնում՝ դուք ուրախ երգ ունե՞ք: Իհարկե ունեմ, ես մասնակցում եմ նաև խնճույքների: Հիմա ստուդիայում ռիթմիկ երգ եմ ձայնագրում և  աշխատում եմ այդ ուղղությամբ, որ ունենամ մի քանի ավելի ռիթմիկ երգեր: 

- Սևակ, իսկ  ի՞նչ նախասիրություններ ունես:

- Ընկերներիս հետ եմ սիրում ժամանակ անցկացնել, վերջին շրջանում շատ զբաղված էի՝ կապված ձայնասկավառակիս աշխատանքների հետ: Կուզեմ մի քիչ հանգստանալ, բայց շրջագայությունների ընթացքում հասցնում եմ մի քիչ հանգստանալ: Օրինակ՝ վերջերս Լիբանանում էի, այնտեղ շատ դուրս եկավ: Վերջերս հիանում եմ քամանչա գործիքով, և արդեն սկսել եմ դասերի գնալ վարպետի մոտ: Որոշել եմ ինձ համար սովորել, իսկ գործիքը նվեր եմ ստացել իմ լավ ընկերոջ կողմից: Կուզեմ հետագայում ինչ-որ երգի ժամանակ ինձ նվագակցեմ: Սիրում եմ նաև քաղաքից դուրս գնալ, ինքս ինձ բնության մարդ եմ համարում: Սիրում եմ մեծ թենիսով զբաղվել, վերջերս էլ մարզասրահ եմ հաճախում:

- Իսկ ի՞նչ է քեզ պակասում: 

- Ես մեծ-մեծ երազանքներ ունեմ, իմ էությամբ էլ երազկոտ մարդ եմ: Շատ-շատ ցանկություններ ունեմ կարիերայի առումով, հիմա շեշտը չեմ դրել անձնականիս վրա: Ուզում եմ  կայանալ, այնպես որ ես ինձնից բավարարված լինեմ: Ուզում եմ շատ համերգներ լինի, քանի որ իմ կյանքում լիարժեք բավարարվածություն միայն իմ աշխատանքն է տալիս:

- Ընտանիքիդ անդամները չեն ասում, ե՞րբ ես ամուսնանալու

- Ասում եմ՝ դեռ սպասեք: Իմ կարծիքով՝ մարդ պետք է կայանա ամեն առումով,  ոչ թե ամուսնանա, հետո նոր կայանա:  

- Քո պահանջները աղջիկների հարցում շատ ե՞ն

- Ես հատուկ պահանջներ չունեմ, ես մարդուն նայում եմ ընդհանուր:  Պարզապես պետք է լինի կրթված, պահել իմանա հասարակության մեջ: Ամեն ինչից էլ պետք է մի քիչ միչ քիչ լինի: Կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

Քասախ գյուղում «VAZ» մակնիշի ավտոմեքենան բшխվել է գովազդային վահանակի սյանը․ կա վիրшվոր Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ ապրիլի 27-ից մայիսի 3-ը «Իմ հույսն Աստված է ու ժողովուրդը»․ Նազենի Հովհաննիսյան Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել Անտառային հրդեհները Ջորջիայում ոչնչացրել են ավելի քան 120 տուն եւ շարունակում են սպառնալ բնակիչներին Ադրբեջանն ու Ուկրաինան կարող են համատեղ արտադրել ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք․ Ալիև Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը վերսկսել է թռիչքները Հազարավոր իuրայելgիներ հավաքվել են Թել Ավիվում՝ կառավարության դեմ հանրահավաքի Իրանը վստահ չէ, որ ԱՄՆ-ն պատրաստ է երկխոսության․ Արաղչի Սահմանափակումներ ՌԴ օդանավակայաններում․ ո՞րն է պատճառը Երկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Վազգեն Թևանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ հաղթելով ադրբեջանցի մարզիկին Օրբանը հրաժարվել է Հունգարիայի խորհրդարանի պատգամավորական մանդատից Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Գոհար Ավետիսյանը կիսվել է նոր ֆոտոշարքով Լիբանանում իսրայելական գրոհների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 2.496-ի Ուկրաինան և Ադրբեջանը վեց համաձայնագիր են ստորագրել Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Պետանվտանգության ծառայության տվյալների արտահոսքի գործով Կիրակնօրյա պատարագներ՝ Արագածոտնի թեմի եկեղեցիներում Ով էր ծեծի ենթարկել և մահվան հասցրել մեկ տարեկան երեխային․ զոքանչը փեսայի դեմ ցուցմունք է տվել Իրանը ԱՄՆ-ին Պարսից ծոցում շատ ավելի մեծ վնաս է պատճառել, քան խոստովանում են հանրայնորեն. NBC News Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը և Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտումը. Էդմոն ՄարուքյանԹրամփը չեղարկել է իր ներկայացուցիչների այցը Իսլամաբադ Այս օրը հիշվելու է որպես խաբված քաղաքացու օր. Ալիկ ԱլեքսանյանԳարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Երկար ժամանակ ջուր չի լինել Ադրբեջանն Ուկրաինային հինգ ուղևորատար ավտոբուս է նվիրել Իրանի պատվիրակությունը մեկնել է Իսլամաբադից Արտակարգ իրավիճակ՝ Երևանի Նորագավիթ թաղամասում. կեղտաջրերը լցվում են տան նկուղներ Փողը, թե՞ գաղափարը․ ի՞նչն է իրականում ձևավորում ընտրությունների արդյունքը․ Էդմոն ՄարուքյանՖուտբոլի ԱԱ եզրափակչի տոմսերը վաճառվում են ՖԻՖԱ-ի կայքում՝ մեկ տոմսի արժեքը 1.9 միլիոն եվրո է 41-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ապառաժ քարին․ կա վիրավnր Ահա, թե ինչպես են «լվանում» ցեղասպանին և մանիպուլացնում ժողովրդին․ Էդմոն ՄարուքյանՀանրապետության գետերում ջրի ելքերը (լուսանկար) «Նրանք ուժեղ են». «Արարատ-Արմենիա-2013»-ի պատանի ֆուտբոլիստները Սոչիում արծաթե մեդալ նվաճեցին (Տեսանյութ)Վիեննայի Սբ Ստեփանոս մայր տաճարում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն Ամենամյա Ծաղկահավաք միջոցառումն այս տարի տեղի կունենա ապրիլի 26-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում Ըմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Զախարյանը պարզապես վատնեց իր ֆուտբոլային կարիերայի մի քանի տարիները. Բիլյալետդինով ԱՄՆ-ում նշել են նախագահի հավանական թեկնածուի անունը Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում․ Shamshyan Հայերի գենետիկական կոդը գրեթե անփոփոխ է մնացել վերջին 3000-4000 տարիների ընթացքում, ինչը հազվադեպ երևույթ է համաշխարհային պատմության մեջ Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը տեսանյութ է հրապարակել Սամվել Կարապետյանի հետ թիմի հանդիպումիցՄակրոնը հայտնել է, որ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերսկսման ջանքեր է գործադրում Զրույց Պահեստազորի սպաների միության ներկայացուցիչների հետ՝ հույսի, միասնության և այն փոփոխությունների մասին, որ Սամվել Կարապետյանն է բերելու. Նարեկ ԿարապետյանԶելենսկին առաջարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններ անցկացնել Ադրբեջանում Ամեն ինչը փաստերով կներկայացվի մայիսին․ Արշակ Կարապետյան