Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերգեյ Սիրովը մասնակցել է արցախյան ազատամարտին և միշտ պատրաստ է կանգնել եղբայրական հայ ժողովրդի կողքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ազգությամբ բելառուս, մոսկվաբնակ Սերգեյ Սիրովը 1990-ականներին հայկական զորամիավորումների կազմում ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան ազատամարտին, իսկ վերջին՝ ապրիլիյան քառօրա պատերազմի ընթացքում ժամանել է Հայաստան՝ եղբայրական հայ ժողովրդին բարոյական և մարդասիրական աջակցություն ցուցաբերելու համար:

Սերգեյ Սիրովն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես է ստացվել, որ որոշում է կայացրել մասնակցել արցախյան ազատամարտին և ծանր պահին լինել հայ ժողովրդի կողքին: Նա պատմեց, որ 1992թ. տանը նստած հեռուստացույց  դիտելիս է եղել, երբ ցուցադրել են ղարաբաղյան պատերազմի մասին ռեպորտաժ: «Ես ողջ երիտասարդությունս նվիրել եմ սպորտին, զբաղվել եմ հրաձգությամբ: 1992թ. տանը նստած հեռուստացույց էի նայում ու հանկարծ Ղարաբաղի մասին ռեպորտաժ ցույց տվեցին: Այդ ժամանակ ես անգամ չգիտեի, թե որտեղ է գտնվում Ղարաբաղը: Ես տեսա, որ Ադրբեջանը բոլոր կողմերից շրջապատել էր այդ փոքր հողակտորը՝ Ղարաբաղը, տեսա, որ այնտեղ քրիստոնյաներ են, մեր եղբայրներն են: Այդ ռեպորտաժում պատմում էին, որ ուկրաինացիների մի մեծ խումբ մեկնում է Ղարաբաղ՝ ադրբեջանցիների կողմից կռվելու համար: Ես էլ որոշեցի, որ պետք է գնամ ու օգնեմ եղբայրական հայ ազգին, մի ազգի, որի ներկայացուցիչների հետ ես երկար տարիներ ընկերություն եմ արել: Իմ կյանքում հայերն ամենուր են»,- ասաց Սիրովը:

Նա հայնտեց, որ, սկսած 1992թ., մարտնչել է Աշոտ Խաչատրյանի գլխավորած ջոկատում, սակայն դրա հետ մեկտեղ օգնել է այլ ջոկատների ևս: Սիրովը մարտերի մասնակցել է «Խաչակիրների», ինչպես նաև ՍԴՀԿ «Մեծն Մուրադ» ջոկատի կազմում: Հունիսի 18-ին Երևանում 1915թ. Պոլսի Սուլթան Բայազիտ հրապարակում կախաղան բարձրացված Հնչակյան 20 գործիչների հիշատակի ոգեկոչման արարողության ընթացքում Սերգեյ Սիրովը պարգևատրվեց ՍԴՀԿ «Մեծն Մուրադ» հուշամեդալով:

Սիրովը Հայաստանում է եղել նաև ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած քառօրյա պատերազմի ընթացքում, սակայն նշում է, որ այդ ընթացքում մարտերի չի մասնակցել, այլ եկել է իր բարեկամներին բարոյական և մարդասիրական աջակցություն ցույց տալու համար: «Եթե այդ ամենը լայնածավալ պատերազմի վերածվեր, ես, ամենայն հավանականությամբ, կմասնակցեի մարտերին, սակայն այդպես չեղավ»,- ասաց նա:

Սերգեյ Սիրովն ազգությամբ բելառուս է, ծնվել է Բրեստում: Վերջին տարիներին ապրել է Գերմանիայում, իսկ ներկա պահին ապրում է Մոսկվայում, որտեղ նույնպես շատ հայ ընկերներ ունի:

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանՍտանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես Իշխանյան