Երևան, 04.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի տարածած տեղեկությունը Բակո Սահակյանի` Բրյուսել այցելության վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների և արտգործնախարարության տարածած տեղեկություններն այն մասին, թե Բակո Սահակյանը Բրյուսել այցելել է կեղծ փաստաթղթերով: «Վիզաները կեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով իրենց արտգործնախարարությանը և պետական մարմիննե րին, պարզապես ծիծաղելի  է, որովհետև արտասահման, մասնավորապես, ԵՄ երկրներ մեկնելու համար անհնար է կեղծել վիզաներ: Եթե այդ մարդիկ չեն եղել արտասահմանում կամ չեն գնացել դիվանագիտական ներկայացուցչություններ, ուրեմն դա ուրիշ մի խնդիր է, բայց եթե տեսել են այդ գործընթացները, ուրեմն պետք է իմանան, որ այստեղ կեղծիքն անհնար է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով` Ադրբեջանը նման ապատեղեկատվություններ տարածում է երկու պատճառով: «Ադրբեջանը զգում է, որ չի կարողանում որևէ բան անել Արցախի հարաբերությունները տարբեր երկրների հետ զսպելու ուղղությամբ: Այսինքն, սա անկարողության դրսևորում է: Եվ երկրորդը` սա պարզապես շանտաժ է: Շանտաժ, որը հիմնականում այսպես կենտրոնացված է մի անհեթեթ պատճառաբանության վրա, թե իբր կեղծում են այդ վիզաները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում և այդ երկրի  արտգործնախարարությունում լուրջ խնդիրներ կան տրամաբանության հետ: Այս ամենը մեզ ոչ թե անհանգստացնում է, այլ պարզապես լավ առիթ  տալիս ուրախանալու համար և տեսնելու, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Հարցին` նման ապատեղեկատվությունների տարածումը կամ սահմանին լարվածության ավելացումը կապվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սովորաբար նրանք ավելի ակտիվանում են հանդիպումների ժամանակ, տարբեր տեղեկություններ են սփռում: Այս առումով  ինչ-որ ձևով կապ ունի, բայց նաև Ադրբեջանը վերջին այս այցելության ժամանակ, քանի որ մենք տեղեկացել ենք, որ տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ,  չի կարողանում այս փաստերը հանգիստ ընդունել, դա առաջացնում է հիստերիա, որից էլ բխում են անհեթեթ մեկնաբ անությունները»:

Խոսելով Ադրբեջանի «սև ցուցակի» մասին Բաբայանը նշեց, որ նման երևույթը պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ աշխարհի կողմից, քանի որ ֆաշիստական համակարգի տապալումից հետո որևէ մեկը այդպիսի «սև ցուցակներ» չուներ:

 

ԱՄԷ-ի Ֆուջեյրայի նավթարդյունաբերական գոտում հնչել են պшյթյունի ձայներ․ Իրանը հերքում է հшրձակման մասին լուրերըՖուտբոլի լեգենդը հայտնվել է հիվանդանոցում Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել Մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանԹրամփի հիասթափությունն Իրանի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակից հանգեցրել է «Հորմուզյան գամբիտի». AxiosՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ ԿարապետյանԱՄԷ-ն հայտարարել է իրանական երեք հրթիռների որսման մասին«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԾանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Նարեկ Գրիգորյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ. Հովհաննես Հովհաննիսյանը՝ փոքր արծաթե մեդալԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՈչնչшցվել է Ստեփանակերտի՝ Հայոց ցեղաuպանության 100-րդ տարելիցին նվիրված ԶանգակատունըՎերջին մի քանի ժամվա ընթացքում ոչ մի առևտրային նավ չի անցել Հորմուզի նեղուցով. ԻՀՊԿՓրկարարները Զառիթափ գյուղում ավտոմեքենան դուրս են բերել գետից ԱՄՆ-ն սկսել է իր զnրքերը Գերմանիայի հարավում գտնվող բազայից դուրս բերելու նախապատրաստական աշխատանքներըՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումԱրագածոտնի մարզում «Mitsubishi Pajero»-ն բшխվել է հողաթմբին և գլխիվայր հայտնվել ջրատարի վրա. կա վիրшվորՄակրոնն այցելեց Ազգային պատկերասրահ Հարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանԶառիթափ գյուղի «Ախտաներ» կոչվող տարածքում «ՈւԱԶ»-ն արգելափակվել է գետումՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Ուժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըԵրևանում բախվել են «Toyota Camry»-ն և «Mazda CX-5»-ը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Էմանուել Մակրոնի սուտը. Արտակ Զաքարյան Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը. Տիգրան Աբրահամյան Հայտնի է Չեմպիոնների լիգայի 2026/27 թվականների մրցաշրջանի արդեն 12 մասնակից Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Բելառուսցի ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան Երևանում հանդիպել է Մակրոնի և Ալբանիայի վարչապետի հետ Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 12-19-ը Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ ներսում հավաքական պաշտպանության վերաբերյալ որոշումների կայացման առաջին վարժանքների անցկացումը Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՏղամարդը ծեծել է հաշմանդամ տղամարդուն և նրա չորսամյա աուտիզմ ունեցող դստերըՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն Բաղդասարյան Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագծին Հայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ ԱՄՆ պաշտոնյան հերքել է Իրանի hրթիռների՝ նավին hարվածելու մասին տեղեկությունը «ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումԱյս գագաթնաժողովը կարող է պատմական դառնալ միջազգային խաղաղության և կայունության համար․ Փաշինյանի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովին Հանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմինԱնհասկանալի կերպով չեղարկվեց «Նոայի» գոլը «Փյունիկի» հետ խաղում. «Նոա» ՖԱ