Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում գործազրկության մակարդակը պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է.«Ժողովուրդ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանում գործազրկության մակարդակը մինչ այս հրապարակված պաշտոնական ցուցանիշից առնվազն կրկնակի անգամ բարձր է, և այս փաստը տարիներ շարունակ համառորեն քողարկվում էր։

Մինչ այս Հայաստանի տարբեր տրամաչափի պաշտոնյաները մշտապես հրաժարվել են հրապարակել Հայաստանում առկա գրանցված աշխատողների թիվը։ Իսկ պաշտոնական վիճակագրությունում մշտապես ներկայացվել է, թե իբր Հայաստանում զբաղվածների թիվը 1 մլն 100 հազարից մինչև 1 մլն 300 հազարի սահմաններում է։ Սակայն նախօրեին խորհրդարանում ՀՀ հարկային օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտնի դարձավ, որ Հայաստանում առկա է 615 հազար գրանցված աշխատող, որից 254 հազարը պետական գերատեսչությունների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողներն են։ Բացի այդ՝ Հայաստանում առկա է նաև 54 հազար գործող անհատ ձեռներեց։ Այսպիսով ստացվում է, որ Հայաստանի գրանցված աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 669 հազար։ Ի դեպ, վերը բերված թվերից հետևում է, որ Հայաստանի աշխատաշուկայի մոտ 38 տոկոսը կազմում են գերատեսչությունները և պետական հիմնարկ-ձեռնարկությունները։

Նկատենք, որ մեկ ամիս առաջ հրապարակված պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի աշխատունակ տարիքի բնակչության թիվը կազմում է 2 մլն 15 հազար։ Մեկ այլ տվյալների համաձայն՝ աշխատանքային տարիքի բնակչությունից տնտեսապես ակտիվ է, կամ այլ կերպ ասած՝ աշխատունակ է 1 մլն 316 հազար մարդ։ Վերը նշված երկու թվերի տարբերությունը պայմանավորված է նրանով,  որ առաջինն իր մեջ ներառում է նաև աշխատունակ տարիքի՝ 14 տարեկանից բարձր անչափահասներին, թոշակի տարիքը լրացած, բայց դեռևս գործունակ բնակչությանը, ինչպես նաև հաշմանդամներին։

Այլևս վստահաբար կարող ենք պնդել, որ Հայաստանի գործազրկության մակարդակը ոչ թե 18,5 տոկոս է, ինչպես ներկայացված է ԱՎԾ-ի վերջին տվյալներում, այլ առնվազն 35 տոկոսի սահմաններում է։ Ի դեպ, Հայաստանում աղքատության պաշտոնական ցուցանիշը հենց 35 տոկոս է կազմում։ Չնայած աղքատության և գործազրկության ցուցանիշներն անմիջական կապ չունեն, սակայն անուղղակի կապը անհնար է հերքել։ Ի վերջո, առնվազն տարօրինակ է, որ 18,5 տոկոս գործազրկության պարագայում աղքատությունը 35 տոկոսից ավել է կազմում։ Այսինքն՝ ինչպես կարող է ստացվել, որ 1 մլն 72 հազար զբաղված մարդ ունեցող և 3 մլն-ից պակաս բնակչություն ունեցող Հայաստանում մեկ միլիոնից ավել էլ աղքատներ կան։ Այս հարցի տրամաբանական բացատրությունը կարող է լինել այն, որ գործազրկության մակարդակն իրականում կրկնակի անգամ ավել է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Թրամփը չի կարծում, որ պատերազմի սկզբում Մինաբի դպրոցին ամերիկյան հրթիռ է հարվածելՆոր ընտրություններ են սպասվում. կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. «Փաստ»«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ»Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ»Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան Ընտրիր տնակներից մեկը և իմացիր՝ ինչ անակնկալ է քեզ սպասվում մոտ ապագայումՎենեսուելայում ուժեղ երկրաշարժեր են տեղի ունեցել․ զnhերի թիվը կարող է կազմել 10 հազարից մինչև 100 հազար Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ»Բահամյան կղզիներում 12-ամյա ամերիկացու վրա շնաձուկ է հարձակվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ