Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ հունիսի 15-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Զգույշ եղեք մասնագիտական գործունեության մեջ: Խնդիրները, որ այսօր հարկ կլինի լուծել կատակ չեն: Անզգուշությունը կհանգեցնի սխալների, ինչից անմիջապես կարող են օգտվել ձեր բարին չկամեցողները: Ցավոք դուք հակված եք օգնություն սպասելու, երբ հարկավոր է գործել ինքնուրույն և ականջի հետև գցելու կարևոր խորհուրդները, երբ պետք է հետևել դրանց: Տարեց ազգակիցները կշտամբանքների հարցում ժլատ չեն լինի, բացառված չէ նաև՝ ձեր հասցեին կտրուկ արտահայտություններ լսեք: Չարժե նույն կերպ պատասխանել: Աշխատեք պահպանել խաղաղությունը, ձեր ջանքերը իզուր չեն անցնի: Շրջագայության կարող եք մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձեռք առնելով նախազգուշական միջոցներ:

Ցուլ: Աշխատանքում հաջողությունները նշանակալից են: Չնկատել դրանք՝ հնարավոր չէ: Մի բան է միայն վատ, որ ձեր հաջողությունները նկատում են ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները, ովքեր նախանձից կսկսեն ձեր դեմ դավեր նյութել: Մյուս կողմից էլ, այսօր դրական միտումների ազդեցությունն այնքան մեծ է, որ ձեզ ոչ ոք չի կարող լուրջ վնաս հասցնել: Մտերիմների հետ հարաբերությունները կդասավորվեն համաչափ և ներդաշնակ: Եթե ինչ-որ հատուկ ձգտում ունեք ռոմանտիկ, կրքոտ, նրբաճաշակ հանդիպումների, ապա հույսներդ միայն ձեր վրա դրեք: Համարձակ եղեք: Ստեղծագործական ներուժն այնքան բարձր է, որ այդ հարցերում խնդիրներ չեք ունենա:

Երկվորյակ: Աշխատանքում հնարավոր են փոփոխություններ դեպի լավը: Օրն անցնում է արդյունավետ, ձեր ծախսած ուժն ու էներգիան իզուր ջեն: կարելի է նշանակել ամեն տեսակի հանդիպումներ: Բոլոր նրանց վրա, ում հետ գործ կունենաք այսօր, կթողնեք ամենալավ տպավորությունները: Կարելի է գնալ աշխատանքային ուղևորության: Հեռավոր մարդկանց հետ ստեղծվող կապերը բոլոր առումներով օգտակար կլինեն ձեզ համար: Հնարավոր է տարվեք ռոմանտիկայով՝ հեռավորությունը չի խանգարի կրքերի ամբողջ ուժով բոցավառվելուն: Կենսական ներուժը բարձր է, բայց չափից դուրս ծանրաբեռնվածությունը ցանկալի չէ, պահպանեք ձեզ:

Խեցգետին: Դուք արժանապատվությամբ եք տանում այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր ուսերին է թողել մեկ ուրիշը, բայց և նկատում եք, որ այդ բեռը դառնում է ավելի ու ավելի ծանր: Մարդիկ, ովքեր դեռ երեկ խոստովանում էին իրենց կապվածությունը ձեզ հետ, կարծես, փոխում են իրենց տեսակետը: Նրանք այսօր ավելի շատ հակառակորդների են հիշեցնում, քան բարեկամների: Ցանկալի չէ օրվա երկրորդ կեսին կարևոր հանդիպումներ նշանակելը: Օրվա այդ ժամանակահատվածում նյարդային լարվածությունը հասնում է այն աստիճանի, որ ցանկացած մանրուք կարող է ձեզ հանել հավասարակշռությունից: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ սիրած անձնավորության հետ:

Առյուծ: Օրը հարուստ է անհանգստացնող իրադարձություններով: Փիլիսոփայորեն մոտեցեք խնդիրներին՝ դա լավագույն միջոցն է լավ տրամադրությունը և հոգեկան հավասարակշռությունը պահպանելու համար: Գործերում աշխատեք խուսափել թյուրիմացություններից և անհայտությունից, շատ մի տարվեք գործընկերների հետ զրույցներով, հեռու մնացեք ղեկավարության աչքից: Սա բավական է, որպեսզի զերծ մնաք անցանկալի և անտեղի ապրումներից: Տարեց ազգականները կարող են տհաճ անակնկալ մատուցել, բայց նաև դրան պետք չէ արձագանքել շատ սուր: Վեճերն ու կոնֆլիկտները ավելի կխորացնեն եղած դժվարությունները: Փոխարենը ռումանտիկայի առումով օրն անթերի է: Նա սիրահար Առյուծներին խոստանում է ուրախություն, փոխըմբռնում, զգացմունքների փոխադարձություն զուգընկերների հետ:

Կույս: Օրը լավատեսություն է ներշնչում: Նրա առաջին կեսին դուք կարող եք նշանակալի հաջողությունների հասնել: Հետո, ցավոք, ամեն ինչ վատանում է, ծագում են տարաձայնություններ ազդեցիկ մարդկանց հետ, չեք կարողանում ժամանակին լռել, ինչի հետևանքով ձեր կարծիքը կարևոր իրադարձությունների մասին հայտնի է դառնում նրանց: Արագ զինվեք ունեցած դիվանագիտական որակներով, առանց խելացի դիվանագիտության ձեզ համար դժվար կլինի: Չնայած այն բանին, որ ծանրաբեռնվածությունները մեծ կլինեն, դուք կկարողանաք հաղթահարել դրանք: Շանս ունեք լուծելու որոշ հին խնդիրներ: Նշանի միայնակ ներկայացուցիչները, չի բացառվում, այսօր հասկանան, թե ինչու չեն կարողանում գտնում գտնել իրենց մյուս կեսին:

Կշեռք: Այսօր շատ դյուրահավատ եք: Մի ալարեք ստուգել ստացված տեղեկությունները: Դա կօգնի խուսափել սխալներից: Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա: Նշանի շատ ներկայացուցիչներ ավել շատ մտածում են անձնական խնդիրների ուղղությամբ, քան մասնագիտական: Չարակամներն ու մրցակիցները կարող են դրանից օգտվել: Հնարավոր են խնդիրներ՝ տանը և սիրած անձնավորության հետ հարաբերություններում: Համբերությունը և այլոց թուլությունների հանդեպ հանդուրժողականությունը կօգնեն հասնելու փոխըմբռնման: Չարժե հեռահար ծրագրեր մշակել. ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք դրանք փոփոխել: Այսօր ցանկալի չէ նաև խոստումներ շռայլելը:

Կարիճ: Դուք ռոմանտիկ տրամադություն ունեք և ոչ հենց այնպես: Նշանի ներկայացուցիչներին սպասում են սիրային ուշագրավ արկածներ: Ամուսնանալ պատրաստվողներին աստղերը խոստանում են երկար և երջանիկ միություն: Օրվա առաջին կեսին ձեզնից կպահանջվեն կարևոր որոշումներ՝ այս կամ այն չափով կապված անձնական կյանքի հետ: Աստղերը խորհուրդ են տալիս լուրջ վերաբերվել ձեր հնարավորություններին և ավելորդ պահանջներ չներկայացնել զուգընկերոջը: Ներդաշնակությունը մտերիմ մարդու հետ հարաբերություններում, վստահությունը և դրական տրամադրվածությունը միայն կնպաստեն հաճելի հոգեվիճակի պահպանմանը:

Աղեղնավոր: Կարևոր որոշում կայացնելու առջև եք կանգնած: Խորհրդատուները շատ են, բայց ո՞ւմ լսել՝ չգիտեք: Կանխազգացողությունը միայն թույլ և մշուշոտ հուշումներ է հաղորդում, դուք սկսում եք կորցնել ձեզ: Բայց պետք է գործել: Լավ կշռադատեք «կողմ»-ն ու «դեմ»-ը, ընտրեք այն, ինչը ավելի փոքր կորուստների կհանգեցնի: Ի դեպ՝ կորուստների մասին: Շատ առարկաներ, որ հանկարծակի անհետացել էին, ամենայն հավանականությամբ կգտնվեն: Նմանատիպ միտումներ սպասվում են նաև անձնական հարաբերություններում: Եթե որևէ մեկն այսօր ցանկանա հեռանալ ձեզնից, ապա շատ շուտ կհասկանա, որ ճիշտ չի վարվել և կվերադառնա՝ գլխին մոխիր լցնելով:

Այծեղջյուր: Վստահորեն քայլեք դեպի նպատակակետը՝ խուսափելով գայթակղություններից և չտրվելով սադրանքների: Լրջությունը լավ է ամեն ինչում: Հատկապես լրջության շնորհիվ դուք առավելության կհասնեք մրցակիցների նկատմամբ և կվնասազերծեք չարակամներին: Հրաժարվեք կասկածելի մարդկանց հետ շփումներից, գործ ունեցեք միայն նրանց հետ, ում ճանաչում եք որպես նվիրված կամ գոնե չեզոք տրամադրված մարդու: Օրը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Կարելի է իրականացնել ընտանիքի և սիրած անձնավորության հետ կապված ծրագրեր, վերջ տալ տարաձայնություններին և վեճերին: Արտաքին անթերի տեսքի և գործուն մտքի շնորհիվ ձեզ կհաջողվի նվաճել համակրելի անձնավորության համակ ուշադրությունը:

Ջրհոս: Բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Կարող են ծագել լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարությունը դաժան քննադատության կենթարկի ձեր գործողությունները: Ստիպված կլինեք բացատրել, թե ինչով եք առաջնորդվել այս կամ այն արարքը կատարելիս: Դա ձեզ հաճելի չէ, բայց այլ ելք, ցավոք, չկա: Դրական կարելի է համարել միայն այն, որ դուք չեք կորցնում վստահությունը հաջողության հասնելու գործում, նույնիսկ եթե հանգամանքները դասավորվում են ամենաանցանկալի ձևով: Փողը ծախսեք հաշվենկատ, հրաժարվեք աննպատակ գնումներից:

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է, ինչը շատ արագ կզգացվի բոլոր ուղղություններով՝ սկսած մասնագիտական գործունեությունից, վերջացրած սիրած անձնավորության հետ հարաբերություններով: Դուք հաջողության կհասնեք բոլոր գործերում, հանուն որոնց չեք խնայի ձեր ուժերն ու ժամանակը: Ձեր բոլոր ունակություններն այսօր ի հայտ են գալիս վառ կերպով և չարժե բաց թողնել լավագույն կողմերով ներկայանալու այս հնարավորությունը: Եթե դուք ցանկանաք հիացնել և գերել որևէ մեկին, ապա այդ հարցում ոչ մի դժվարություն չեք ունենա: Շանս ունեք ստեղծելու ինչ-որ անսովոր բան կամ անսպասելիորեն լուծում գտնել հին խնդրի համար: 

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով