Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանի պաշտոնանկ ԱԱ նախարարը իշխանությանը սպառնում է 2800 ինտիմ տեսանյութերով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի ազգային անվտանգության շնորհազուրկ նախարար Էլդար Մահմուդովը, որը ներկայում գտնվում է տնային կալանքում, իշխանությանը սպառնացել է հրապարակել իր մոտ գտնվող 2800 կոմպրամատները` բարձրաստիճան չինովնիկներին մերկացնող ինտիմ տեսանյութերը:«Ազադլըգ» թերթն այս առնչությամբ գրում է, որ այն փաստը, որ իշխանությունների վերաբերյալ կոմպրոմատները հրապարակելու Էլդար Մահմուդովի սպառնալիքը շրջանառության մեջ է դրվել կենտրոնական բանկի` կալանքում գտնվող նախկին տնօրեն Ջահանգիր Հաջիեւի կնոջ` Զամիրա Հաջիեւայի ձերբակալության որոշումից հետո, պատահականություն չէ, քանի որ Էլդար Մահմուդովն ու Ջահանգիր Հաջիեւը խնամիներ են, եւ հնարավոր է` այդ տեղեկատվությունը իշխանություններին ուղղված ուղերձ է:

«Եթե այս դատողությունները հիմնավորված են, ապա մոտ ժամանակում Ադրբեջանում սենսացիոն փաստերի վկա կլինենք», -գրում է թերթը:

Թերթը գրում է, որ Էլդար Մահմուդովի ձեռքում իշխանությունների վերաբերյալ 2800 ինտիմ տեսանյութեր լինելու մասին լուրը հրապարակել է ԱԱՆ նախկին աշխատակից Արաստուն Օրուջլուն:

«Պատկերացրեք, որ մեծամասնությունը 50-ից բարձր տարիքի 2800 չինովնիկ եւ այդքան էլ սիրուհի տարիներ շարունակ զբաղվել են երկրի պետբյուջեի թալանով. տուն, ավտոմեքենա, շքեղ կյանք…Խոսքը մի քանի միլիարդ դոլարի մասին է: Բնական է, որ այդ միջոցը ձեռք բերելու համար չինովնիկը թալանել է ե’ւ պետությանը, ե’ւ շարքային քաղաքացուն: Ադրբեջանում կայծակնային արագությամբ կարիերա կառուցած մեծ թվով գրավիչ տիկնանց բանակ է ստեղծվել: Չէ որ պահը գալու ժամանակ նրանք եւս կխոսեն…», -գրում է թերթը:

Ադրբեջանում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Ազգային անվտանգության պաշտոնանկ նախարար Էլդար Մահմուդովի դեռեւս ձերբակալված չլինելը կապված է հենց այդ ինտիմ տեսանյութերի հետ, քանի որ իշխանությունները վստահ են, որ նրա ձերբակալության դեպքում իրենց խայտառակող այդ տեսանյութերը կհայտնվեն սոցցանցերում:

Ավելի վաղ հայտնվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2015 թվականի հոկտեմբերի 17-ի հրամանագրով ԱԱ նախարար Էլդար Ահմեդ օղլու Մահմուդովին պաշտոնից ազատելու մասին: Նշվել էր, որ անցկացված հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ԱԱՆ բարձրաստիճան չինովնիկների խումբը երկար ժամանակ հանցավոր գործողություններ է կատարել ձեռնարկատերերի նկատմամբ: Դրա վրա նրանք միլիոններ են վաստակել: Այսպես, Էլդար Մահմուդովի հանձնարարությամբ եւ ԱԱՆ գեներալների ակտիվ մասնակցությամբ ԱԱՆ աշխատակիցների խումբը  գաղտնալսող սարքերով հետեւել է Ադրբեջանի բիզնես վերնախավի եւ միջին բիզնեսի հայտնի ներկայացուցիչների գործունեությանը: Հետագայում այդ բիզնեսմենների նկատմամբ հատուկ վարկաբեկիչ նյութեր են հավաքվել, իսկ հետո ԱԱՆ ղեկավարության հանձնարարությամբ հատուկ ջոկատայինների խումբն ապօրինի ձերբակալություններ է անցկացրել:

Մինչ այժմ զբաղեցրած պաշտոններից հեռացվել են ԱԱՆ 9 բարձրաստիճան, այդ թվում` 4 գեներալ եւ 100-ից ավելի միջին մակարդակի աշխատակիցներ, ձերբակալվել ԱԱՆ 50-ից ավելի աշխատակիցներ:

ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ Ի՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանԱրեգակի վրա տեղի ունեցած պայթյունները պլազմայի ամպեր են նետել դեպի Երկիր Ավտոտնակում կնոջ մարմնի բեկորներ են հայտնաբերվելՍտամբուլում դանակահարության հետևանքով ծանր վիրավորված աշակերտներից մեկը մահացել է Սպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանՀոկտեմբերի 7-ին 09:00-ից մինչև հոկտեմբերի 8-ն 09:00-ն ջուր չի լինելու․ հասցեներ Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքը չեղարկելու օգտին Իրանի ԶՈւ-ն մատը ձգшնին է պահում և պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեuիային. Իրանի Մեջլիսի ներկայացուցիչ Իսպանիայում բողոքի ակցիան վերաճել է ոստիկանության հետ բախումների Հութիները թիրախավորել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանները ԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարումՀայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱյգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվելԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերությունները Որոշ ՔՊ-ական երեսփոխանների համար՝ Հանրապետական լինելը պատիվ է, բայց դուք այդ բառի իմաստը պիտի բառարանում նայեք. Հայկ Մամիջանյան Ֆրանսիայում ոստիկանության և աշակերտական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են տեղի ունեցելՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցեր Ողբերգական դեպք՝ Երևանում, բեռնատարը վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել խոտանված մեքենայիԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանԱՄՆ ուժերը վերջին 4 ամսում ոչնչացրել են Իրանի ծովային շրջափակումը խախտած 13 նավ Ֆրանսիան միջմայրցամաքային M51.3 բալիստիկ հրթիռ է փորձարկել Փաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Թուրքիան և Պակիստանը համաձայնության են եկել Սաուդյան Արաբիայում զորքերի տեղակայման շուրջ՝ ի պատասխան հութիների հարձակումների ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ գործեր վարող հաստատությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների