Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը, իսկ ես միայնակ եմ. Օֆելյա Համբարձումյանի վերջին հարցազրույցը (լուսանկարներ)

ԼԱՅՖ

NEWS.am-ը գրում է

Երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանը 70 տարի բեմում լինելուց հետո այլեւս չէր մտածում բեմ վերադառնալու մասին: Վերջին տարիներին սիրված երգչուհին իր երազած պտղատու այգին ուներ՝ ծիրանենիներով, տունը՝ բնության գրկում, սակայն, իրեն միայնակ էր զգում: 

«Երանի նրանց, ովքեր ապրում են իրենց սկիզբն ու վերջը, իսկ ես միայնակ եմ»,- երգչուհու մասին պատմող «Օֆելյա» ֆիլմի վերջում ափսոսանքով նշել էր երգչուհին:

Հենց ֆիլմի երեւանյան պրեմիերայի օրն էր՝ 2015թ. սեպտեմբերի 24-ին, վերջին անգամ հասարակությանը երեւացել սիրված երգչուհին: Քչախոս Օֆելյա Համբարձումյանը համաձայնվել էր խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ապա լուսանկարվել ցանկացողների հետ:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի պրեմիերայի օրը ժողովրդական արտիստուն նշել էր, որ այլեւս չի ցանկանում բեմ վերադառնալ, քանի որ համերգի մասին լսելիս հուզվում է: 

«Հնարավոր է վերադառնամ, բայց ես չեմ ցանկանում, հերիք է. 70 տարին քիչ չէ: Արդեն հոգնել եմ, լսում եմ համերգի անուն, հուզվում եմ: Բոլորն այդպես չեն, հիմիկվա երեխաները թռվռալով գալիս են բեմ, բայց ես, բեմի անուն լսելիս, լացս գալիս է»,- ասել էր նա:

Համբարձումյանի խոսքով՝ թեեւ այս տարիքն իր դժվարություններն ունի, ինքը ո՛չ մի նոտա, ո՛չ մի երգ բաց չի թողնում: Ի՞նչ էր երգը Օֆելյա Համբարձումյանի համար. բնության գույներ, որոնց սիրահարվելուց հետո էր միայն համաձայնվում կատարել այն:

«Ձայնս ժառանգել եմ մորիցս, ինքս էլ փոխանցել աղջկաս։ Մանկությունս անցել է երգի մեջ, նույնիսկ պատերազմի տարիներին եմ երգել զինվորների համար»,- հիշում էր երգչուհին։

Լրատվամիջոցների համար գրեթե փակ երգչուհին իր մասին պատմող ֆիլմում անկեղծացել էր. խոսում էր թե անձնական կյանքի, թե ամուսնու՝ Նորայր Հովհաննիսյանի հետ հարաբերությունների մասին:

«Ես ազնիվ մարդ եմ, նվիրված ընտանիքիս, բայց ինձ համար առաջնայինը երգն է եղել, արվեստը։ Եղել են դեպքեր, որ ընտանիքս ճաշ չի ունեցել, բայց ես գնացել եմ փորձի»,- պատմում էր երգչուհին, ապա ավելացնում. «Խաղաղ ընտանիք եմ ունեցել։ Ես ու Նորայրը միասին ենք աշխատել, թերեւս դա է պատճառը, որ խանդի տեսարաններ չեն եղել իր կողմից, բայց ես խանդել եմ երեւի»։

Երեխաների՝ Տաթեւիկի եւ Հովհաննեսի համար Օֆելյա Համբարձումյանը ոչ խիստ ծնող է եղել, նույնիսկ մի անգամ դպրոց էր գնացել եւ խնդրել՝ դասերն ուշ սկսել, որպեսզի դուստրը կարողանա մի քիչ էլ երկար քնել:

«Օֆելյա» ֆիլմի մեծ ցուցադրությունը, ցավոք, Օֆելյա Համբարձումյանը չհասցրեց տեսնել:

Սիրված երգչուհին մահացել է այսօր առավոտյան 91 տարեկան հասակում:

Չեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի