Պանրով և նրբերշիկով կարկանդակ
ԼԱՅՖԲաղադրիչներ
- կեֆիր - 250 մլ
- ալյուր - 150 գր
- ձու - 2 հատ
- պանիր - 200 գր
- նրբերշիկ - 200 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- աղ
Պատրաստման եղանակ
- Պանիրը անցկացնում ենք խոշոր քերիչով։

- Նրբերշիկները բարակ շրջանաձև կտրատում ենք։

- Ձվերը, կեֆիրը, 1/3 թ/գդ աղը խառնում ենք` մինչև զանգվածը համասեռ դառնա։

- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք, որպեսզի գնդիկներ չմնան։

- Ավելացնում ենք պանիրն ու նրբերշիկը, խառնում ենք։

- Զանգվածը դնում ենք յուղով պատված ձևամանի (25x25 չափի) մեջ։
Տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 35-40 րոպե թխում ենք։
- Պատրաստ է։


Շատ համեղ պանրով և նրբերշիկով կարկանդակ , որը հատկապես համեղ է, երբ տաք վիճակում է
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



